Քաղաքական 20:48 26/05/2022 Հայաստան

«Պասպըրտ վարի՞, ազըռբեջանի վիզա վարի՞, յոխ»․ Էդգար Ղազարյանը՝ Նիկոլի գործողությունների մասին

«Հայրենիքի գողը մտածմունք ունի, որ այս շարժումը կարող է մարել և ինքը ապրելու է հանգիստ կյանքով։ Մոտ մեկ ամիս է, որ դուրս ենք եկել ակտիվ պայքարի , այսօր արդեն Կառավարության նիստում տիեզերք թռչելու ծրագրեր էմտածում։ Մենք քեզ չենք թողնի, որ դու գնաս տիեզերք, քո տեղն այստեղ է՝ Նալբանդյան փողոցում, Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Մենք քեզ կուղարկենք այնտեղ, հայրենիքի գո՛ղ»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան  Էդգար Ղազարյանը։

Նա մեծ էկրանի վրա ուշադրություն հրավիրեց, որտեղ ցուցադրվեց  Հայաստանի ու Արցախի քարտեզը՝ մինչև Փաշինյանի իշխանության գալը, այնուհետև  Հայաստանը՝ իշխանություն գալուց հետո։

Դեսպանը նաև հորդորեց սթափ նայել Փաշինյանի գործողություններին։

«Եթե նկատել եք, նրա գործողություններում չկան այլևս ոչ մի փաստաթղթեր։ Նա ձեռնպահ է մնում ստորագրել փաստաթղթեր։ 2020թ․ի նոյեմբերի 9-ի և 2021թ․ի հունվարի 11-ի  և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները չեն վավերացվել Հայաստանում, ՍԴ-ն  չի քննարկել դրանց համապատասխանությունը  Սահմանադրությանը, որովհետև դրանք ապօրինի են և հակասահմանադրական։ Հիմա գնացել է  Բրյուսել պայմանավորվածություններ է ձեռք բերում, հայրենիքը հանձնում է թշնամուն և չկա ոչ մի գրավոր արձանագրում։ Այս ամառ կլինի վերջին ամառային զորակոչը, երբ  Արցախի պաշտպանության բանակը կլքի վերջին ժամկետային զինծառայողը , իսկ բանակը չի համալրվել նոր ծառայողներով, որտե՞ղ է դա գրված, ոչ մի տեղ։ Արցախ չի թույլատրվում զինվորական համազգեստով որևէ զինվորականի մուտք, ինկասացիայի մեքենայի մուտք , հատուկ տարբերանշանով որևէ մեքենայի մուտք , որտե՞ղ  է  դա գրած, ոչ մի տեղ։ Մենք չենք կարողանում Գորիսից գնալ Կապան, որ փաստաթղթում է դա գրված , ոչ մի տեղ»,- ասաց Ղազարյանը։

Քաղաքական գործիչը նկատեց, որ  Բրյուսել կատարած այցի ընթացքում էլ ոչինչ չի  ստորագրվել, փոխարենը պայմանավորվածություններ են ձեռք բերվել և հիմա փորձում են շատ արագ լուծել սահմանազատման ու սահմանագծման հարցը։

«Վրաստանի հետ Հայաստանը եղբայրական պետություն է։ 30 տարվա ընթացքում հայ-վրացական սահմանը դեռ ամբողջությամբ չի սահմանազատվել և սահմանագծվել։ Դա հնարավոր չէ անել կարճ ժամանակահատվածում։ Այսքան նոր սահման Ադրբեջանի հետ ե՞րբ պետք է գծեն, եթե բարեկամ Վրաստանի հետ 30 տարում դա չի արվել, թշնամական երկրի հետ ինչպես է հնարավոր անել կարճ ժամանակահատվածում։ Դա հնարավոր չէ»։

Ղազարյանը ցույց տալով քարտեղը, մանրամասնեց, որ ադրբեջանական կողմից հետաքրքրում է միայն Գորիսի Տեղ գյուղով անցնող սահմանը, որովհետև այդ սահմանից է միջպետական ճանապարհով Հայաստանը կապվում Արցախի հետ։

«Նրանք ճշտելու են միայն սահմանի այս փոքր 5 կմ հատվածը , որից հետո կլինեն ադրբեջանական սահմանային և մաքսային ուղեկալներ։ Մենք փորձելու ենք գնալ Արցախ և մեզ ադրբեջանցի սահմանապահները հարցնելու են՝ « պասպըրտ վարի՞, ազըռբեջանի վիզա վարի՞, յոխ»»,- ասաց  Ղազայանը ՝ նշելով, որ որևէ մեկին թույլ չեն տալու մտնել Արցախ։

Անդրադառնալով Սյունիքին,Ղազարյանը նշեց, որ ողջ Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանն ունենալու է տոտալ վերահսկողություն։ Նրա  խոսքով՝ այս ամենի դիմաց մեզ խաբում են տրանսպորտային  ապաշրջափակմամբ։

«Մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղին գնա մինչև Ռուսաստան։Մենք մի հսկայական տարածություն պետք է անցնենք Նախիջևանի և Ադրբեջանի տարածքով։ Ո՞ր մի բեռնափոխադրողը կտանի էտ բեռը, եթե դա ապահովագրած չի։ Ո՞ր ապահովագրական ընկերությունը կապահովագրի մի բեռ, որը 600 կմ պետք է անցի Ադրբեջանի տարածքով։ Սուտ է, չի լինելու նման բան։ Սա հայրենակործանում է։ Որտեղ է այստեղ լույսի հատիկը՝ նա ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, բոլոր պայմանավորվածություններն անձնական են»,- ասաց դեսպանը։

Ղազարյանի համոզմամբ՝ Փաշինյանին իշխանությունից զրկելուց հետո ամեն ինչը կդառնա առոչինչ, իսկ  Հայաստանի ժոմանակավոր Կառավարությունը կորոշի,թե ինչ քաղաքականություն վարել և ինչ ձևով լուծել  Հայաստանի և Արցախի ճակատագրերը։

«Հանե՛ք ձեր մտքից այդ անմիտ դատողությունները, թե քաղաքական պայքար է, իշխանության համար պայքար  կամ աթոռակռիվ է։Ի՜նչ աթոռ, չկա այս երկրում ո՛չ աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ տուն, ոչինչ։  Փրկե՛ք մեր երկիրն էս թշնամուց, սա մեր հայրենիքի գողն է։ Պետք է խափանել գողին և փրկել հայրենիքը»,- եզրափակեց նա։
 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:05
Եթե Փաշինյանը լսի կնոջ հորդորները Նիցայից և հրաժարական տա, մենք կկասեցնենք այս աղետը. Էդգար Ղազարյանը
«Ոչ մի պաշտոնական գործընթաց չի հանդիսացել մեր առաջնային տեղեկատվության աղբյուրը, որ մենք իմանայինք, որ Արցախը Հայաստանին կապող միակ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Փաստաբան. Ձյան երկու փաթիլն իրար այդքան նման չեն, ինչքան ոստիկանների այդ երկու ցուցմունքները
«Կալանավորման միջնորդություններին կից փաստաթղթերին ծանոթանալուց հետո ինձ մոտ առանվազն մի քանի ցուցմունքների մասով ոչ միայն տարակուսանք,...
Աղբյուր` Panorama.am
17:54
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության երկրորդ փուլ կանցկացվի
Խորհրդարանը այսօր արտահերթ նստաշրջանում կրկին քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔՊ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցերով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին...
Աղբյուր` Panorama.am
17:28
Զոհրաբյան. Վաղը շատ հետաքրքիր է լինելու խորհրդարանական ընդդիմության քվոտայով մյուս երկու հանձնաժողովների նախագահների դիրքորոշումը
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «2021 թվականի դեկտեմբերին սա, «Իմ Քայլի» որոշմամբ,  խորհրդարանին...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հայ կինոյի 100-ամյակին նվիրված նպատակ ունենք տանել հայ կինոյի տարածման և պահպանման «շատ ագրեսիվ ռազմավարություն». Վիգեն Գալստյան
Հայաստանի Ազգային կինոկենտրոնը սկսել է աշխատանքները՝ նշելու Հայ կինոյի 100-ամյակին հոբելյանը, որը նշվել է 2023-ին։ «Մեր նպատակն է...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայի իր շենքի վրա ծածանել է ԼԳԲՏ դրոշը
Ամերիկացի դիվանագետները Մոսկվայում դեսպանատան շենքի վրա կախել են ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշը։ Այս մասին ասվում է ВКонтакте-ում...
Աղբյուր` Panorama.am
17:11
Արսեն Բաբայան. Հաջորդ իշխանությունը ստիպված կլինի լրիվ նոր պետություն կազմավորել, զրոյից նոր պետություն
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է. «Ամեն նոր առաջադրում կարևոր պաշտոններում գալիս...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՆԱՏՕ-ն չի բացառում ժամանակակից զենքի փոխանցումը Ուկրաինային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի բացառում ժամանակակից զենքի փոխանցումը Ուկրաինային։ Այd մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Քանաքեռ-Զեյթունում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
16:27
Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Թուրքիայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի  առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է
Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։
Աղբյուր` Panorama.am
16:11
Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու միջնորդությունը
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր...
Աղբյուր` Panorama.am
15:38
Նորավանքի՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ
Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Հայ Առաքելական եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Սաթի Սպիվակովա․ «Իրական դասական» գրքի շնորհանդեսը՝ ARARAT թանգարանում
Հունիսի 29-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ ճանաչված դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի «Իրական դասական. անձանձրույթ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Զոհվածների ծնողները մեկ օր ժամանակ են տվել գլխավոր դատախազին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի...
Աղբյուր` Panorama.am
15:21
Արաքսի վրա ավազահանք շահագործելու պատճառով ՀՀ-ի 400 հա տարածքը մնացել է գետի թուրքական ափին
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով 22,4 մլն դրամ հատկացրեց Արաքսի հունը վերականգնելու նախագծային աշխատանքների համար: Բանն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:17
Թուրքիայի հետ գործընթացում մինչ այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա. Ռուբինյան
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք...
Աղբյուր` Panorama.am
14:51
Իրանն ու Ռուսաստանը կհամագործակցեն տրանսպորտային ոլորտում
Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով համատեղ կոմիտեի բանակցությունների ավարտին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ադրբեջանի հետ քննարկվող օրակարգային հարցերից չորրորդը ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է.Արմեն Գրիգորյան
«Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, և ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աղբյուր` Panorama.am
14:00
Սերգեյ Չիչոյանը և Կարեն Բիշարյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ
Այսօր Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ...
Աղբյուր` Panorama.am
13:55
Ավստրալիայում միլիոնավոր մեղուներ «լոքդաունում» են
Ավստրալիայում միլիոնավոր մեղուներ հայտնվել են «լոքդաունում», իսկ հազարավորներին սպառնում է ոչնչացում երկրում մահացու մակաբույծի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Արմեն Գրիգորյանը չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք միայն զիջելով են խաղաղության օարակարգն առաջ տանելու
«Մենք դեռ ժամանակ ունենք և ճանապարհի և բնակիչների մասով լուծումներ գտնելու համար, մոտավորապես՝ 1.5 տարի դեռ ունենք»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
13:11
Մկրտիչ Ներսիսյանի անվան մրցանակաբաշխություն՝ ցեղասպանագիտության ոլորտի գիտնականների համար
Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի անվան մրցանակաբաշխություն ցեղասպանագիտության ոլորտի գիտնականների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ առաջադրելու համար. Սեդա Սաֆարյանը՝ Փաշինյանին
«Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցութունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի և դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Կառավարությունը հանրության գերակա շահ համարեց Սյունիքի բնակիչների 570 միավոր հողամասերը
«Նախագծով առաջարկում ենք Հյուսիս-Հարավ ճանապարհի տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հարող գոտում գտնվող հողամասերի օտարման...
Աղբյուր` Panorama.am
12:25
Պետությունը 1 մլրդ 385 մլն դրամի համաֆինանսավորում տրամադրեց ՀՀ համայնքների նախաձեռնած սուբվենցիոն ծրագրերին
«Համայնքների ենթակառուցվածքների զարգացման հերթական սուբվենցիոն ծրագրերն ենք ներկայացնում, այս անգամ նախատեսված է 1 մլրդ 385 մլն դրամ՝ 18...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան
«2021-ը բավականին բարդ էր անվտանագային, քաղաքական, սոցիալական, տնտեսական գործոնների, դրանցով պայմանավորված բազում հիմնախնդիրների ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}