Իսկ ե՞րբ եմ, որպես Ազգ` խելքի գալու վերջապես․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Մտածենք, թե ինչպե՞ս ընտրազանգվածից նորից դառնալ Ազգ:
Հիշե´նք, թե որպես Ազգ, որտե՞ղ ենք թաղել մեր առողջ բանականությունը, ազգային արժանապատվությունն ու ազնիվ ոգին:
Եվ ամենակարևորը` ինչու՞ դարձանք թուրքի ու նիկոլիզմի գերի, ինչու՞ հիմարացրեցին ու սպանեցին մեզ, ինչու՞ ապուշի տեղ դրեցին ու հայրենազրկեցին մեզ, ինչու՞ հոգիներս պղտորեցին ու կռվեցրին միմյան հետ:
Ինչու՞ է նիկոլիզմն ավելի կարևոր, քան մի ամբողջ Ազգ ու Հայրենիք: Ինչու՞ հայը ինքն իրեն չի հարգում, ինչու՞ է հայն այսքան խորը թքել ինքն իր վրա:
Ինչու՞ է օրվա աշխատավարձը կարևոր երեխայի վաղվա ապագայից: Ինչու՞ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ: Ինչու՞ է հարևանի դղյակն ավելի տանջում և պատրաստ ենք նրան դատել բոլոր ատյաններում, բայց 5000 մատղաշ երեխաների կյանքն ու 10000ք.կմ հայրենիքը կործանածին` ասում ենք «դե ի՞նչ անի խեղճ հարիֆը»:
Միթե՞ ես, որպես հայ միշտ այսպիսինն եմ եղել, ու դրա համար դարերով կորցրել եմ, դարերով մորթվել եմ, ցեղասպանվել եմ, դարերով խաբվել եմ, դարերով անարգվել եմ ու դարերով գաղթել եմ:
Իսկ ե՞րբ եմ, որպես Ազգ` խելքի գալու վերջապես»:
Զաքարյանը կից հրապարակել է նաև տեսանյութ։
Հարակից հրապարակումներ`
- Անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ԱԺ նիստերի դահլիճ. Արտակ Զաքարյան
- Արա, բա մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել․ Արտակ Զաքարյան
- Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է․ Արտակ Զաքարյան
- Արտակ Զաքարյան. Թուրքն իր հայատյացությունը չի թարգելու
- Ոտքի´ հանեք մարզերի հարգարժան քաղաքացիներին․ Արտակ Զաքարյան
- Խենթի երկիր է դարձել. Արտակ Զաքարյան
- Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, կոչվում է ոստիկանական беспредел․ Արտակ Զաքարյան
- Գործող կառավարությամբ մեր պետությունը հեռու չի գնալու. Արտակ Զաքարյան
- Վերջին տարիներին կապիտուլացված ուժերը խարխլել են Հայաստանի ներքին անվտանգային համակարգը. Արտակ Զաքարյան