Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի առաջին հեռահար հրթիռները
Մեծ Բրիտանիան իր առաջին հեռահար հրթիռներն է ուղարկում Ուկրաինա։ BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը, նշելով, որ դա իր երկիրն անում է՝ չնայած Ռուսաստանի կողմից Արևմուտքին ուղղված սպառնալիքներին:
Բեն Ուոլեսն ասել է, որ M270 բազմակի արձակման հրթիռային համակարգը կօգնի Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանից:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի հստակեցրել, թե որքան զենք կուղարկվի, սակայն BBC-ի տեղեկություններով, սկզբում դրանք երեքը կլինեն:
Որոշումը համաձայնեցվել է ԱՄՆ-ի հետ, որն անցյալ շաբաթ հայտարարեց, որ մատակարարում է նաև հրթիռային համակարգ:
BBC-ն հիշեցրել է, որ ԱՄՆ այդ քայլն արդեն զայրացրել է Մոսկվային, և կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է ընդլայնել այն թիրախների ցանկը, որոնց վրա Ռուսաստանը կհարձակվի, եթե արևմտյան երկրները հեռահար զենք ուղարկեն Կիև:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինացի զինվորականները Մեծ Բրիտանիայում կսովորեցնեն, թե ինչպես օգտագործել հրթիռները:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն հայտարարել է Զելենսկու և ուկրաինացի զինվորականների միջև կոնֆլիկտի մասին
- Ուկրաինական զորքերը «Ուրագան»-ով գնդակոծել են Դոնեցկը
- Խերսոնի մարզի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի ԶՈւ-ի ներխուժման փորձերը ձախողվել են
- Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 միլիոն փախստական է ժամանել Ռուսաստան
- Լեհաստանը դադարեցնում է ուկրաինացի փախստականներին նպաստների տրամադրումը` «կամ- կամ»
- Պենտագոնը խոստացել է Ուկրաինային փոխանցել ուղղաթիռներ և HIMARS հրթիռային համակարգեր
- Զելենսկի. Ուկրաինան օրական ունենում է 60-100 զոհ և մոտ 500 վիրավոր
- Բայդեն․ ԱՄՆ-ը Ուկրաինային ավելի ժամանակակից հրթիռային համակարգեր կմատակարարի
- «Ազովստալ» գործարանում հայտնաբերվել է ֆուրգոն՝ ուկրաինացի զինյալների ականապատված դիերով
- Դոնեցկում Ուկրաինայի ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով 104 օրվա ընթացքում 136 խաղաղ բնակիչ է զոհվել
- «Եվրատեսիլի» հաղթող ուկրաինական խումբը վաճառել է իր մրցանակը 900 հազար դոլարով
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց