Առողջություն 14:52 14/06/2022 Հայաստան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական անձնակազմը 450մլ արյուն է հանձնել

Մեզանից յուրաքանչյուրը կարող է փրկել հազարավոր կյանքեր, պարզապես հարկավոր է հատկացնել մինչև 10 րոպե և դառնալ արյան դոնոր:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնից նշում են, որ մեր երկրում առկա են բավարար քանակության արյան պաշարներ, սակայն դեռևս քիչ են անհատույց դոնորներից հավաքագրված արյան քանակները, ուստի Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ցանկանում է հնարավորինս ավելացնել անհատույց կամավոր դոնորների թիվը: Այս մոտեցումը ընդունված է բոլոր զարգացած երկրներում և երաշխավորվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

2005 թվականին Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է Արյան դոնորի համաշխարհային օր:

Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ և հետևելով օրվա խորհրդին՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական անձնակազմը վաղ առավոտից արյուն է հանձնում:
Ըստ աղբյուրի, կարևոր առաքելության մասնակիցները, հանձնելով շուրջ 450մլ արյուն, ինտեգրվեցին կամավոր սկզբունքով արյուն հանձնելու մշակույթի մեջ` հույսով ու հավատով, որ հանձնված արյունը կծառայի իր նպատակին և կօգնի փրկել կյանքի համար կռիվ տվող բազմաթիվ հիվանդների:

Այս ակցիայի շրջանակում հավաքագրված արյունն անվճար կտրամադրվի  կարիքավոր հիվանդներին:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է արյունաբանական կետ, որտեղ կարող եք դառնալ դոնոր, հանձնել արյուն և փրկել կյանք:

Արյունաբանական կետը դոնորներին ընդունում է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 12:00: Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:

Հեռ. +37410205050, +37494965858, +37443885590
Հասցե․ ք․ Երևան, Ֆանարջյան 76

«Սեփական արյունը նվիրաբերելը դրա կարիքն ունեցողներին անշահախնդիր կամավորության դրսևորում է, որը պետք է լինի շարունակական»,-նշում են կենտրոնից։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Մարուքյանը՝ Կլաարի գրառման մասին.Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում
Հատուկ հանձնարարություններով դսպան նշանակված Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի...
Աղբյուր` Panorama.am
11:12
Sony Pictures-ը կնկարահանի «Տարզանը»
Sony Pictures-ը կնկարահանի Էդգար Ռայս Բերոուզի «Տարզանը»։ The Hollywood Reporter-ի հաղորդմամբ, ֆիլմի իրավունքներն արդեն ձեռք են...
Աղբյուր` Panorama.am
11:04
Վահե Հովհաննիսյան. Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Խնդիր 1 Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի...
Աղբյուր` Panorama.am
10:53
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել հնդկական ընկերության նկատմամբ, որը նավթ է գնել Իրանից
Վաշինգտոնը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել հնդկական ընկերության դեմ, որը գնել է իրանական նավթ և վաճառել այն Չինաստանին։ Դա տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
10:15
Որոշվել է հոկտեմբերին անցկացնել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը
Ադրբեջանական կողմն առաջարկել է նոյեմբերից տեղափոխել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:03
Ոչ մի խաղաղության պայմանագիր չի փրկի Հայաստանը, եթե իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը. Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. «Երեկվանից շատերդ եք հասցրել տեսնել գերեվարված հայ զինվորների գնդակահարության...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչում ունի երեք մասնակից
Իտալիայում ավարտին մոտեցող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակից։ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Նրանք տքեր են փոխանակել «ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»։
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ո՞նց կարելի է հիմա էլ սեփական ժողովրդին վախ ներշնչել՝ առանց նոր կապիտուլացիայի Հայաստանը շանս չունի»
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. «Վերջին ռազմական բախման ժամանակ գերի ընկած զինաթափված հայ մարտիկներին...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ընթանում են մի շարք պատմական հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման աշխատանքները
Հայաստանի մի շարք հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար 2022 թվականին կառավարությունը հատկացրել է շուրջ 236...
Աղբյուր` Panorama.am
08:30
Պուտինին և Լուկաշենկոյին կներկայացվի Միութենական պետության էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին համաձայնագիրը
Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության շրջանակներում էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին համաձայնագիրը շուտով կներկայացվի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Երևանի և 4 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:51
Նախնական՝ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ
«Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիվ ապացույցների հիման վրա»:
Աղբյուր` Panorama.am
18:21
Մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ. Միրզոյան
Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Աղբյուր` Panorama.am
16:30
Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան. Թաթոյան
«Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»։
Աղբյուր` Panorama.am
16:22
ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմի իրականացված պատերազմական հանցագործություններին. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ. «Սոցիալական ցանցերում...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՄԻՊ. Տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
ՀՀ ՄԻՊ  Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
22:28
Սահմանային իրավիճակը՝ ժամը 22:00-ի դրությամբ
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթև Բարոյանը ելույթ կունենա Երևանում
Հոկտեմբերի 5-ին  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա Նյու Յորքի Քաղաքային օպերայի մենակատար, բազմաթիվ միջազգային մրցույթների...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հոկտեմբերի 2-ից 9-ը Իրանից Թուրքիա գազատարից հոսքը կդադարեցվի տեխնիկական սպասարկման համար
Իրանից Թուրքիա մայրուղային գազատարից հոսքը հոկտեմբերի 2-ից 9-ը կդադարեցվի պլանային կանխարգելիչ սպասարկման համար: «Ինտերֆաքս»-ը գրում...
Աղբյուր` Panorama.am
19:35
Daily Mail. Բրիտանացի զինվորականները հրաժարվել են ուկրաինացիներին բնակեցնել 1,3 հազար դատարկ տներում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը քննադատության է ենթարկվել գերատեսչությանը պատկանող 1,3 հազար դատարկ տներում ուկրաինացի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ժամկետային զինծառայողը մտածել է՝ մոտեցողը հակառակորդի զինծառայող է և կրակել է ծառայակցի ուղղությամբ, վերջինս մահացել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գենետիկները կարողացել են մոծակներին կարճ կյանք «ծրագրավորել»՝ մալարիայի դեմ պայքարելու համար
Կենսաբանները մալարիայի դեմ պայքարելու նպատակով մոծակների գենետիկ մոդիֆիկացիայի փորձեր են անցկացրել։ EuroNews-ի ռեպորտաժին անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը՝ երևանյան բեմում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվի Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վստահ ենք՝ 33 տարիներ առաջ թեմի վերաբացմամբ կերտված հաղթանակները կրկին կվերադառնան. Արցախի թեմի առաջնորդ
«Համաքրիստոնեական բազում սրբերի մասունքները, նահատակների թափած արյունը և դրանց հիմքի վրա կառուցված բազմադարյա մեր վանքերն ու եկեղեցիները այս փոքրիկ երկիրը դարձրել են իսկական Սրբազան Մասունք»:
Աղբյուր` Panorama.am
18:20
ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) քննարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության տարածք...
Աղբյուր` Panorama.am
18:05
ՊՆ-ն կոչ է անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկական միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները
«ՊՆ-ն յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու նպատակով»:
Աղբյուր` Panorama.am
17:55
Մոսկվայում ոստիկանության գնդապետն անցել է կարմիր լույսի տակով, բախվել մեքենային ու վրաերթի ենթարկել հետիոտներին
Մոսկվայի հյուսիսում ամենագնացի վարորդն անցել է կարմիր լույսի տակով և բախվել մեկ այլ մեքենայի։ Դրանից հետո, նա նաև վրաերթի է ենթարկել երկու...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, քանի դեռ նրանք չեն կատարել իրենց խոստումները: Լուրը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
21:07 28/09/2022

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}