Կրթություն, գիտություն 13:56 16/06/2022 Հայաստան

STARMUS. Համաշխարհային փառատոնը կանցկացվի Հայաստանում

Սեպտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանը STARMUS փառատոնի շնորհիվ կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների, աստղագետների, արտիստների։

Գիտության և արվեստի փառատոնը կանցկացվի «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված կլինի Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին։ Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M ռոբոտը։

Ասուլիսում փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանն ասաց, որ այս փառատոնը Հայաստանում անցկացնելն էքսպերիմենտ է. «Մեր հոգաբարձուների խորհուրդը շատ հարցականով էր նայում, թե ինչպիսին կլինի STARMUS-ը Հայաստանում։ Բոլորս գիտենք, որ  STARMUS-ն արտակարգ կանցնի եվրոպական ցանկացած երկրում, բազմաթիվ երկրներից հրավերներ ունեինք, սակայն մերժեցինք ու որոշեցինք գալ Հայաստան ու էքսպերիմենտ անել՝ տեսնելու ժողովրդի, մեդիայի, բիզնեսի կողմից ինչպիսի ռեակցիա կլինի մեր փառատոնի նկատմամբ»։



Նա ներկայացրեց փառատոնի հիմնական ծրագիրը, որը հանդիսանում է ավանդական Սթարմուսյան փառատոնի մաս.

Մարզահամերգային համալիրի տարածքում կայանալու է «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» կոնֆերանսը։ Ակնկալվում է շուրջ 7000 մասնակցի ներկայություն։

Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողություն, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման «Օսկար»։

«108 րոպե» կլոր սեղան քննարկում՝ նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ։

Սթար փարթի՝ հատուկ միջոցառում աշխարհահռչակ հյուրերի ու տեղացի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կանցկացվի Գառնիում։ Այդտեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակներում Հայաստան բերված մեծաթիվ աստղադիտակներ։

Հատուկ հայաստանյան փառատոնի համար ամենատարբեր ձևաչափերով մշակվել են ծրագրի մաս կազմող միջոցառումներ։

Գիտության ճամբար՝ Scince camp, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում տեղադրվելու են շուրջ 20 վրաններ, այն վերածվելու է գիտության և տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, ուր ամենահասանելի ձևաչափարերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագության նվաճումներն ու ձեռքբերումները՝ Աստղաֆիզիկա, Լազերային ֆիզիկա, Դրոններ, Ռոբոտաշինություն, Արհեստական բանականություն, ԱգրոՏեխ, Միջուկային էներգիա, Համաճարակաբանություն, Երկրաշարժի ուսումնասիրություններ, Կատույտ կանաչ մոլորակ, Աստղադիտակներ, Կենդանաբանություն և բուսաբանություն, Աջակցող տեխնոլոգիաներ, Տիեզերական և արհեստական արբայնակներ թեմաների շուրջ։ Ակնկալվում է շուրջ 100 հազար այցելուի մասնակցություն ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից և Արցախից։

Տիեզերական տեխնոլոգիաների երկօրյա կոնֆերանս, որն անցկացվելու է փառատոնի շրջանակում Մարզահամերգային համալիրում և ներգրավելու է շուրջ 20 համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների, այդ թվում տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող Satlantis ընկերությունից։

Ծրագիր՝ հայաստանյան բուհերի մասնակցությամբ, որի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան իրենց բուհերում ունկնդրելու մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների։

«STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են այլ միջոցառումներ Երևանում, մարզերում՝ մի շարք կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Ձևաչափերից կախված՝ այդ կառույցներն իրենց հարկի տակ կհյուրընկալեն աշխարհահռչակ գիտնականների ու խոսնակների, արտիստների ու երաժիշտների։

Նախքան փառատոնի մեկնարկն Աղվերանում անցկացվելու է նաև աստղաֆոտոգրաֆիայի եռօրյա դպրոց, երբ ոչ աստղագետները են լուսանկարելու։ Նա ասաց, որ Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվելու աստղաֆոտոգրաֆիայի դպրոց, որտեղ նաև դասախոսություններ են անցկացվելու։  

Փառատոնի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ տիեզերագնացների՝ Չարլզ Բոլդենին, Քրիս Հադֆիլդին, Ջիմ Բագյանին, Ջորջ Նիլդին, Չառլի Դյուկին, Նոբելյան մրցանակակիրներ Էդվարդ Մոուզերին, Քիփ Թորնին, Էմմանուել Շարպենտիեին, գիտնականների՝ Թոնի Ֆադելին, Բրայան Գրինին, Դոննա Սթրիքլենդին, արտիստների՝ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Անդրեյ Մակարևիչին, Դերեկ Շերինյանին և մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու գիտնականներին, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով։



Գ. Իսրաելյանի խոսքով, STARMUS փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր, մեկտեղել գիտությունն ու արվեստը, ոգեշնչել նոր հայտնագործությունների։

«STARMUS-ի մասնակիցների 90 տոկոսը գիտության հետ երբեք կապ չեն ունեցել։ Ըստ վիճակագրության, մասնակիցների 30 տոկոսը բժիշկներ են, 40-50 տոկոսն ՏՏ ոլորտի մարդիկ, բիզնեսմեններ։ Գիտնականները սովորաբար STARMUS չեն գալիս, կարծում են գիտեն  ամեն ինչ ու իրենց համար այդքան էլ հետաքրքիր չէ։ Չգիտեմ՝ Հայաստանում ինչպես կլինի, հետո վիճակագրությունը ցույց կտան։ Ինձ թվում է՝ ուսանողները շատ կլինեն»,- ասաց փառատոնի համահիմնադիրը։

Հարցին՝ հնարավո՞ր է փառատոնի հասույթից՝ տոմսերի վաճառքից որոշ մաս տրամադրվի աստղադիտակների ձեռքբերմանը, օրինակ Բյուրականի աստղադիտարանի կամ դպրոցների համար։

Գ.Իսրաելյանը նախ ասաց, որ իրենց  համար շատ կարևոր է առավելագույնս հասանելի դաձնել փառատոնը երիտասարդությանն ու հասարակության ամենալայն շրջանակներին, և ի տարբերություն Եվրոպայի, ուր փառատոնի մասնակցության  տոմսերի արժեքը հասնում էր 700 եվրոյի, հայաստանյան փառատոնի համար որոշվել է սահմանել հնարավորինս նվազագույն մատչելի գին՝ 25 հազար դրամ մասնակիցների և 20 հազար դրամ ուսանողների համար դասախոսությունների չորս օրերի մասնակցության համար, ապա հավելեց, որ մտածում են աստղադիտակներ ձեռք բերելու մասին, բայց ոչ Բյուրականի համար, այլ մի քանի սիրողական աստղադիտակներ նվիրել դպրոցներին։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից։

STARMUS-ն անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրությունը, արվեստը և տեխնոլոգիաները։  Փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում։


Գ. Իսրաելյանը հայտնեց, որ հաջորդ STARMUS-ներն անցկացնելու համար արդեն հրավերներ ունեն ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից. STARMUS-ը դարձել է  աշխարհում ամենահեղինակավոր ու ճանաչված փառատոներից։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}