Քաղաքական 12:40 20/06/2022 Արցախ

ՄԱԿ-ի բոլոր 4 բանաձևերն էլ ճանաչում են Արցախի սուբյեկտայնությունը. Դավիթ Բաբայան

«Աշխատության մեջ կա հատուկ գլուխ, որը վերաբերում է Արցախի աշխարհաքաղաքական ներուժին: Արցախի կորուստը, իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի կազմում չի լինելու Արցախ, բերելու է անկանխատեսելի հիմնարար աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխությունների»,-«Արցախի հիմնախնդիրը և ԱՀ արտաքին քաղաքականությունը. Փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ» վերնագրով աշխատության շնորհանդեսի ժամանակ հայտնեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Արցախի կորստից հետո ստեղծվելու է լրիվ այլ գլոբալ հավասարակշռվածություն, քանի որ աշխարհում կան փոքր կետեր, որոնցից կարող է կախված լինել ապագան՝ գլոբալ առումով:

Առաջարկելով մի պահ պատկերացնել, որ Արցախը չի լինելու՝ ԱՀ ԱԳ նախարարն ասաց. «Այդ դեպքում հոսանքներից մեկը, որը 100%-ով Անդրկովկասում կունենա գերակշռող դոմինանտ դիրք, այն պանթյուրքիզմն է լինեու, իսկ դրանից կարելի է ակնկալել նաև այլ զարգացումներ՝ նրա ներթափանցում Կենտրոնական Ասիա, Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արևելք, մինչև Չինաստանի Սինցզյան և այլն»:

Ըստ Բաբայանի՝ աշխարհաքաղաքականությունն ունի նորմեր, բայց մարդկությունը թևակոխել է մի դարաշրջան, որ գաղափարները, նորմերը դարձել են երկրորդական, ինչը սակայն չի նշանակում, որ հայ ժողովուրդը չպետք է իմանա իր անցյալն ու ներկան:

«Որովհետև մեր ամենամեծ խնդիրը մենք ենք, մենք է, որ պետք է իմանանք այս ամենը, որովհետև շատերը չգիտեն նույնիսկ թե ո՞րն է Արցախի և Ղարաբաղի տարբերությունը: Ո՞վ է դրանում մեղավոր՝ թո՞ւրքն է մեղավոր, թե՞ ադրբեջանցին, որ մենք չգիտենք այդ ամենը: Հետևաբար պետք է առաջինը ինքներս հավաքվենք, հասկանանք ինչ ունենք, ի մի բերենք ամենը: Եթե մենք չգիտնեք, թե ինչ ունենք, ինչ առավելություններ և խոցելի տեղեր, ապա սխալներ ենք թույլ տալու»,-նկատեց Դավիթ Բաբայանը և աշխատությունը փոքր միջոց համարեց ինչ-որ երևույթներ շտկելու համար:

Նա հայտնեց, որ մարդկի պետք է իմանան ՄԱԿ-ի բանաձևերի մասին և հայտարարեց, որ այդ բոլոր 4 բանաձևերն էլ ճանաչում էին Արցախի սուբյեկտայնությունը:

«Բայց դրա մասին պետք է խոսել, եթե Ադրբեջանն ասում է, որ այնտեղ ինչ-որ բան է գրված տարածքային ամբողջականության մասին, ապա պետք է ասել, որ այնտեղ ճանաչվում է Արցախի սուբյեկտայնությունը, քանի որ գրված է «տեղական հայկական ուժեր», որոնք ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին և ոչ էլ այլ պետության պատկանող չեն: Սա սուբյեկտայնություն է և դրա մասին պետք է անպայման խոսել»:

Հայտարարելով, որ սկզբունքայնությունն ադյունքներ է տալիս՝ ԱԳ նախարարը բերեց օրինակ. «Շառլ Միշելի այդ սարսափելի հայտարարությունը՝ Ղարաբաղի հայեր և այլն ու Արցախից այդ կոշտ արձագանքը, ինչպես նաև՝ բոլոր այլ տեղերից, բերել է նրան, որ հետագայում Թոյվո Կլարը, մյուսները սկսել են արդարանալ, թե դա նկատի չունեին և այլն: Մեզանից շատ բան է կախված, ավելին՝ կախված է հենց մեզանից, թե ինչպե՞ս ենք մենք մեզ պահելու, ինչպե՞ս ենք մենք մեզ դրսևորելու, ի՞նչ քաղաքականություն ենք վարելու: Չպետք է թերագնահատել մեր կարողությունները, ավելին՝ հուսահատվել»:

Բաբայանը հայտնեց, որ հրատարակված աշխատությունը պետք է թարգմանվի և Շառլ Միշելն ու մյուսներն այդ մասին պետք է լսեն միշտ և պարբերաբար:

«Շառլ Միշելի ասածը մեզ համար օրենք չէ, որովհետև սա գոյապայքար է: Մենք չենք անպատվում Շառլ Միշելին, ամենևին՝ ոչ, այլ քաղաքակիրթ ձևով ասում ենք՝ դա քո մոտեցումն է, մենք էլ այսպես ենք մտածում և եթե որևէ մեկը կարծում է, թե չկա այլընտրանք, ապա չափազանց սխալվում է, այլընտարնքը միշտ էլ կա, քանի որ աշխարհաքաղաքականությունը միշտ էլ տալիս է տարբեր այլընտրանքներ և կարևորագույն տարածաշրջաններում երբեք վակուում չի առաջանում»,-ասաց Արցախի ԱԳ նախարարը և հավելե. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ մեր ազդակն այն է, որ մենք կանգնելու ենք մինչև վերջ և թույլ չենք տալու այդ կարմիր գծերը խախտեն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։ Ցուցարարները...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}