WSJ. Եվրոպան դադարեցնում է աղքատ երկրներին էներգիայի մատակարարումը` գնելով աշխարհի գազի պաշարները
Տնտեսություն
09:59 08/07/2022
Աշխարհ

WSJ. Եվրոպան դադարեցնում է աղքատ երկրներին էներգիայի մատակարարումը` գնելով աշխարհի գազի պաշարները

Եվրոպան դադարեցնում է էներգիայի մատակարարումն աղքատ երկրներին՝ գնելով աշխարհի գազի պաշարները և փորձելով փոխարինող գտնել ռուսական էներգետիկ ռեսուրսներին: The Wall Street Journal-ի հրապարակած հոդվածին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:

Պարբերականի տվյալներով՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվող գազի համաշխարհային պաշարները կլանվում են եվրոպական երկրների կողմից՝ որպես ռուսական գազի այլընտրանք։

Պակիստանից մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ հեղուկ բնական գազի մատակարարման մրցույթը, ըստ պակիստանցի պաշտոնյաների, առաջարկ չի ստացել:

«Ամեն օր ձեռնարկությունները և տները ժամերով տուժում են կառավարության կողմից  էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով, քանի որ երկիրը չի կարող բավարար քանակությամբ բնական գազ ներմուծել էլեկտրակայանների համար»,-ասվում է հոդվածում:

Placeholder
WSJ. Եվրոպան դադարեցնում է աղքատ երկրներին էներգիայի մատակարարումը` գնելով աշխարհի գազի պաշարները