Երևանում և մի քանի մարզերում ջերմաստիճանը կհասնի +39-+41 աստիճանի
Հասարակություն
10:23 08/07/2022
Հայաստան

Երևանում և մի քանի մարզերում ջերմաստիճանը կհասնի +39-+41 աստիճանի

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝  Հայաստանի տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39-+41 աստիճանի։

Placeholder