Աջարիայում ճանապարհը փլուզվել է, բեռնատարն ընկել է փոսը
Տարածաշրջան
18:10 08/07/2022
Տարածաշրջան

Աջարիայում ճանապարհը փլուզվել է, բեռնատարն ընկել է փոսը

Այսօր Խուլոյի (Աջարիա) մունիցիպալիտետի Տաբախմելա գյուղում փլուզվել է կենտրոնական մայրուղու մի մասը, բեռնատարն ընկել է փոսը։ Ըստ ականատեսների, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

netgazeti.ge-ի հաղորդմամբ, այս պահին տեղի բնակիչները փորձում են բեռնատարը փոսից դուրս բերել: Գլխավոր ճանապարհի մի մասն արգելափակված է:

Փլուզման հնարավոր պատճառների թվում տեղի բնակիչները նշում են ստորգետնյա ջրերը:

 

Placeholder
Աջարիայում ճանապարհը փլուզվել է, բեռնատարն ընկել է փոսը