Կանադան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ՏԱՍՍ-ին, Առաջին ալիքին, RT-ին
Քաղաքական
17:30 08/07/2022
Աշխարհ

Կանադան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ՏԱՍՍ-ին, Առաջին ալիքին, RT-ին

Կանադայի կառավարությունը պատժամիջոցների ցանկում ներառել է ՏԱՍՍ գործակալությունը, ինչպես նաև Առաջին ալիքը, RT, NTV և ռուսական այլ լրատվամիջոցներ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքում տարածված փաստաթղթում։

Ցուցակում ընդգրկված են նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և տասնյակ ռուս լրագրողներ։

Զախարովան արդեն հայտարարել է, որ չի զարմացել և կարծում էր, որ «դրանց մեջ է եղել վաղուց»։

Placeholder
Կանադան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ՏԱՍՍ-ին, Առաջին ալիքին, RT-ին