Կենդանիների մսի և կաթի մեջ հայտնաբերվել են միկրոպլաստիկի մասնիկներ
Աշխարհում
18:07 08/07/2022
Աշխարհ

Կենդանիների մսի և կաթի մեջ հայտնաբերվել են միկրոպլաստիկի մասնիկներ

Ամստերդամի ազատ համալսարանի գիտնականները միկրոպլաստիկի մասնիկներ են հայտնաբերել իրենց փորձարկված մսի և կաթի փորձանմուշների երեք քառորդում: The Guardian-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:։

Գիտնականները փորձարկել են կովերի արյան 12 և խոզերի արյան 12 նմուշներ և բոլորում հայտնաբերել են միկրոպլաստիկներ, այդ թվում՝ պոլիէթիլեն և պոլիստիրոլ: Կաթի 25 նմուշները ներառում էին սուպերմարկետներում ստվարաթղթե տուփերից ստացված, ֆերմաներում կաթի տարաներից և ձեռքով կթած կաթը: Տասնութ նմուշները, ներառյալ յուրաքանչյուր տեսակի առնվազն մեկը, պարունակել են միկրոպլաստիկի նյութեր:

Տավարի մսի ութ նմուշներից յոթը և խոզի ութ նմուշներից հինգը պարունակում էին այդ նյութերը:

«Մենք հրատապ պետք է աշխարհը ազատենք կենդանիների կերերում պլաստիկի առկայությունից, որպեսզի պաշտպանենք անասունների և մարդկանց առողջությունը»,-ասել է մասնագետ Մարիա Վեստերբոսը:

Մինչ այդ, հետազոտողների նույն խումբը հայտնել էր, որ միկրոպլաստիկ մասնիկներ են հայտնաբերվել մարդու արյան տարբեր նմուշներում:

Placeholder
Կենդանիների մսի և կաթի մեջ հայտնաբերվել են միկրոպլաստիկի մասնիկներ