Led Zeppelin Symphonic նախագիծը՝  Հայաստանում
Մշակույթ
09:00 08/07/2022
Հայաստան

Led Zeppelin Symphonic նախագիծը՝ Հայաստանում

«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում հուլիսի 9-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա  Led Zeppelin Symphonic նախագծի համերգը։ 

Led Zeppelin լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում:

Ավելի քան 50 տարի Led Zeppelin-ը ունեցել է մեծաթիվ երկրպագուների բանակ աշխարհի տարբեր ծայրերում: Led Zeppelin Symphonic-ը խմբի երաժշտության իսկական և վավերական ներկայացումն է՝ սիմֆոնիկ նվագախմբի ավելացմամբ՝ հանդիսանալով Zeppelin-ի երկրպագուների համար լրիվ այլ փորձառություն:

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է:

Placeholder
Led Zeppelin Symphonic նախագիծը՝ Հայաստանում