Ճապոնիայի նախկին վարչապետին կրակած տղամարդը բացատրել է իր արարքը
Քաղաքական
10:52 08/07/2022
Աշխարհ

Ճապոնիայի նախկին վարչապետին կրակած տղամարդը բացատրել է իր արարքը

Տեցույա Յամագամին, ով կրակել էր Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին, իր առաջին ցուցմունքն է տվել և ասել, որ «դժգոհ էր» նախկին վարչապետից և «ուզում էր սպանել նրան»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ գրում է  NHK-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ վիրավորվելուց անմիջապես հետո Աբեն գիտակցություն կորցրած չի եղել, բայց հետո տեղափոխման ընթացքում նրա վիճակը ծանրացել է՝ «սրտի և թոքերի կանգով»։

Սինձո Աբեն այժմ գտնվում է Նարա պրեֆեկտուրալ համալսարանական հիվանդանոցում: «Կիոնդո» գործակալությունը, հղում անելով Նարա քաղաքի շտապ օգնության ծառայությանը, գրել է, որ Սինձո Աբեն կենդանության նշաններ ցույց չի տալիս։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մահափորձ է իրականացվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ։ Նա վիրավորվել է։ Ըստ ականատեսների, երկու կրակոց է եղել. Աբեն ընկել է երկրորդից հետո։ Հարձակվողը կրակել է թիկունքից։


 

Placeholder
Ճապոնիայի նախկին վարչապետին կրակած տղամարդը բացատրել է իր արարքը