Հուլիսի 8-ը Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օրն է
Քաղաքական
17:01 08/07/2022
Հայաստան

Հուլիսի 8-ը Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օրն է

Հայաստանի  զինված ուժերի տոնացույցում հուլիսի 8-ը նշվում է որպես Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ռազմական անվտանգության ապահովման  բնագավառում ներառված են նաև  ՌՔԿՊ զորքերը, ինտեգրված կառավարման սկզբունքների կիրառմամբ ապահովելով զինված ուժերում ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողությունը:

Ոլորտում իրականացվել են հայեցակարգային բնույթի փոփոխություններ՝ ռազմական գործողությունների և ահաբեկչության ընթացքում օպերատիվ գործողությունների, խնդիրների և գործընթացների ընդլայնմամբ:

 

Placeholder
Հուլիսի 8-ը Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օրն է