Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակը նշելու կապակցությամբ հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել
Մշակույթ
14:28 08/07/2022
Հայաստան

Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակը նշելու կապակցությամբ հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել

Այս տարի հայկական կինոն նշում է 100-ամյակը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այդ կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը:

Հանձանաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում կմշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիր` Հայաստանում և արտերկրում իրականացնելու համար:
 

Placeholder
Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակը նշելու կապակցությամբ հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել