Հրդեհ՝ Հրազդանում
Հասարակություն
09:13 08/07/2022
Հայաստան

Հրդեհ՝ Հրազդանում

Հուլիսի 7-ին, ժամը 23:52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է հուլիսի 8-ին, ժամը 00։20-ին, մարվել՝ 02։45-ին։ Այրվել է մոտ 4․5 տոննա կուտակած անասնակեր և ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «GAZ-52» մակնիշի բեռնա­տար ավտոմեքենայի դիմային հատվածը:

Placeholder
Հրդեհ՝ Հրազդանում