Առողջություն 10:00 26/07/2022 Հայաստան

Կապիկի ծաղիկը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում. ԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամների տեսակետները, ինչպես նաև Միջազգային առողջապահական կանոններից բխող այլ գործոններ, հայտարարել է, որ տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է։

Հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել է կապիկի ծաղկի ավելի քան 17000 դեպք, այդ թվում՝ 5 մահվան դեպք։ Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Վարակի փոխանցումը մարդուց մարդ հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումը օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, որոշակի պաշտպանվածություն ունեն նաև կապիկի ծաղկի վարակի դեմ:

Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով:

Ճամփորդելիս անհրաժեշտ է.

◾️խուսափել հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից,

◾️խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող իրերին (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) դիպչելուց,

◾️դիմել բժշկական օգնության, եթե նկատվում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափել ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ եղել եք մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:30
Հիմնադրել են «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվներ և առանձնապես խոշոր չափերի գումարներ հաշտակել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում ենսպառողական կոոպերատիվների ղեկավարների կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հաշտակելու դեպքի հանգամանքները
Աղբյուր` Panorama.am
13:21
ԱՄՆ-ը հրապարակում է Հայաստանի վերաբերյալ իր ռազմավարությունը, որն ակնհայտորեն հիմնված է Ամերիկայի շահերի վրա. Սասունյան
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն իր կայքում տեղադրել է մի ծավալուն փաստաթուղթ, որտեղ նկարագրված է ԱՄՆ կառավարության ռազմավարությունը 175...
Աղբյուր` Panorama.am
13:20
ԱԳ նախարարը և ԱԽՔ-ը պետք է կարգի հրավիրեն իրենց գործընկերոջը և ձախողման դեպքում հրաժարական տան.Րաֆֆի Հովհաննսիյան
«Փաշինյանի ընտանիքը որոշել է, որ քաղաքական, նյութական բարիքներն ավելի կարևոր են, քան ազգային պետական շահը»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Այսօր խաղաղապահ զորակազմը Իվանյան համայնքում կգործարկի օդային տագնապի ազդանշան
Այսօր ժամը 15:00-ի սահմաններում, ՌԴ  խաղաղապահ զորակազմի կողմից, Իվանյան համայնքի վարչական տարածքում,  կգործարկվի օդային տագնապի...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օկուպացված Հայաստանի մեկ շաբաթը. Վրթանեսյան
«Սա է Նիկոլի խոստացած ապագան, որն արդեն ներկա է»։
Աղբյուր` Panorama.am
12:55
Հուսիկ Արայի «Կորած սերունդ»-ը դրվել է ընթերցողի սեղանին
Գիրքն ամփոփում է գրողի՝ 1988-2021 թթ. գրված բանաստեղծություններն ու պոեմները թեմատիկ ընտրությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:47
Չինաստանը Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժություններ կսկսի
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը (ՉԺԱԲ)երեքշաբթի հայտարարել է մոտալուտ զորավարժությունների մասին, որի նպատակն է շրջապատել և պաշտպանել...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից. Վարուժան Գեղամյան
... կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը
Աղբյուր` Panorama.am
12:22
Ինչու՞ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում. Փայլանը դիմել է նախարարին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը անվանի հայ երաժիշտ...
Աղբյուր` Panorama.am
12:13
Զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորում են ստացել 2 զինծառայողներ. Արցախի ՊՆ
Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով  վիրավորում են ստացել ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շփման գծում ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ
Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը,...
Աղբյուր` Panorama.am
12:07
Պուտինը ամենաանհրաժեշտ պահին փրկեց Էրդողանին.Bloomberg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավարի համար կրիտիկական պահին աջակցություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Bloomberg-ի...
Աղբյուր` Panorama.am
12:00
Թունավորման դեպքեր Ախալքալքում
Արդյո՞ք ջրից
Աղբյուր` Panorama.am
11:51
Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը
Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն
66-ամյա դանիացի հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։ Այս մասին հայտնել է  kulturomania.ru կայքը՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ղազախստանում ապացուցվել է հունվարյան անկարգությունների մասնակիցներին ոստիկանականությունում խոշտանգելու դեպքերը
Ղազախստանի դատախազության աշխատակիցներն ապացուցել են ոստիկանության աշխատակիցների կողմից հունվարի սկզբին տեղի ունեցած անկարգությունների...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ադրբեջանից արդեն հայտարարել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին
«Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին...
Աղբյուր` Panorama.am
11:15
Զինվորականները կարծում են, որ իրենց պարտականությունը նահանջելն է՝ Սուրեն Պապիկյանի և Հասանովի համատեղ հրամանով. Էդգար Ղազարյան
«Մարդը փողն ստանում է, զինվորական արտոնություններից օգտվում է, բայց իր պարտականությունները չի կատարում: Ստացվում է, որ եղավ Վահե...
Աղբյուր` Panorama.am
11:00
No More Ransom նախաձեռնությունն ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատիրոջ օգնել է վերականգնել տվյալները
No More Ransom նախաձեռնությունը, որի շնորհիվ ծածկագրող ծրագրերի զոհերը կարող են վերականգնել իրենց տվյալները, ամփոփում է վեց տարվա աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ուշիի ոլորաններում իրար են բախվել բեռնատար ավտոբաքը և «Opel Astra», 3 մարդ զոհվել է
Օգոստոսի 9-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
10:45
Հայկական ու դաշնակից անխտիր բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն այս գերխնդրի լուծմանը. Ոսկանյան
«Դե, ինչ, եթե այդպես է, ապա պետք է միայնակ թողնել հենց էրդողանական վարչախմբին՝ սահմանելով Հարավային Կովկասի առողջ մարմնից Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության հեռացման տեսլականը»։
Աղբյուր` Panorama.am
10:38
Բերձորում, Աղավոյում և Լաչինի միջանցքի մնացած բնակավայրերում տեղի է ունենում կազմակերպված էթնիկ զտում
«ՀՀ իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է մեզ տրամադրել Լաչինի միջանցքը փոխարինող նոր ճանապարհի կառուցման նախագծի շուրջ ձեռք բերված նոր համաձայնագրի տեքստը, այն ստորագրող սուբյեկտների անունները և ժամկետը»։
Աղբյուր` Panorama.am
10:30
Գաբրիել Սարգսյանը՝ Ադրբեջանի թիմին հաղթելու և հաջողության գաղտնիքի մասին
Նրա խոսքով, իրենց թիմի համար անսպասելի է այս արդյունքը, քանի որ խաղում էին առանց Լևոն Արոնյանի։ «Անկախ վերջին տուրի արդյունքից, մեր թիմի համար արդեն շատ լավ արդյունք է»։
Աղբյուր` Panorama.am
10:25
Թրամփի տանը ՀԴԲ-ի կազմակերպած խուզարկությունը տևել է մի քանի ժամ.Politico
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տան խուզարկությունը, որն ավարտվել է փաստաթղթերի առգրավմամբ, տևել է «մի քանի ժամ»: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
10:18
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Մոուրինյոն դիմել է ուկրաինացիներին
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Դոնեցկի «Շախտյորի» հետ ստուգողական հանդիպումից հետո (5:0) դիմել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
ՀՀ իշխանությունը բացառապես մեկ ուղղությամբ է աշխատում՝ առկա և սպասվելիք ծանր կորուստները սրա կամ նրա վրա բարդելու. Աբրահամյան
«Իսկ թե ինչ է սպասվում Արցախին և Հայաստանին, անկասկած, սրանց հետաքրքրում է զուտ իրենց իշխանությունը պահպանելու տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Իրանում միլիոնավոր մարդիկ մասնակցել են Աշուրայի ամենամյա սգո միջոցառումներին
Միլիոնավոր մարդիկ ողջ Իրանում երկուշաբթի օրը մասնակցել են ամենամյա սգո արարողություններին, որոնք նվիրված են երկրի կարևորագույն կրոնական...
Աղբյուր` Panorama.am
09:46
Շախմատի օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը վերջին տուրում
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները կկայանան այսօր,  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}