Արևմուտքը կրկին հրավիրում է ռուս արտիստների
Եվրոպայում աստիճանաբար վերացվում են սահմանափակումները ռուս արտիստների նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ kulturomania.ru-ն գրում է, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն կրկին հանդես եկող արտիստների թվում է։ Նետրեբկոն արդեն մի քանի համերգ ունեցել է Եվրոպայում։
Դեկտեմբերին օպերային երգիչ Իլդար Աբդրազակովը կբացի Լա Սկալայի նոր համերգաշրջանը։
ԱՄՆ-ում նույնպես «ջերմացում» է սպասվում. դաշնակահար Դանիիլ Տրիֆանովը սեպտեմբերին ելույթ կունենա Վաշինգտոնի Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնում: Նա կկատարի Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։
Ռուսական արտիստների մասնակցությամբ մշակութային միջոցառումները Արևմուտքում դադարեցվել են փետրվարի 24-ին Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման հատուկ գործողության մեկնարկից հետո։