Կորեացի գիտնականները մեքենաների և կենցաղային սարքավորումների համար ինքնավերականգնվող ծածկույթ են ստեղծել
Կորեայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները մշակել են թափանցիկ պաշտպանիչ ծածկույթ, որը կարող է ինքնավերականգնվել 30 րոպեում արևի լույսի ներքո: «Գազետա ռու»-ն գրում է, որ գիտնականների աշխատանքը հրապարակվել է ACS Applied Polymer Materials ամսագրում։
Մշակված նյութի ինքնավերականգնվող կարողությունը ցուցադրելու համար հետազոտական թիմը դրանով ծածկել է մեքենայի լաբորատոր քերծված մոդելը։ Երբ մեքենայի մոդելը հայտնվել է կեսօրվա արևի լույսի ներքո և մոտ 30 րոպե անցկացրել դրա տակ, քերծվածքն ամբողջությամբ անհետացել է։
Երբ արևի լույսը կլանում է մշակված նյութը, մակերեսի ջերմաստիճանը բարձրանում է, քանի որ լույսի էներգիան վերածվում է ջերմային էներգիայի, ասում են գիտնականները: Հետագայում, մակերևույթի բարձր ջերմաստիճանը հնարավորություն է տալիս մակերևույթի քերծվածքի ինքնաբուժմանը՝ պոլիմերային կառուցվածքի քիմիական կապերը վերամիավորելով:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայում երեխային գրիպի փոխարեն սխալմամբ պատվաստել են COVID-19-ի դեմ
- Վթարված շտապօգնության մեքենայի վարակակիր ուղևորին օգնություն ցույց տալուց հետո երիտասարդին մեկուսացրել են
- Քերծել են պատգամավորի մեքենան. Ըստ նրա` հեղինակը հոգեկան շեղումներ ունի