Սուրմալուի պայթյունից տուժած տնտեսվարողներին կառավարությունը չի օգնի
Հասարակություն
17:20 24/08/2022
Հայաստան

Սուրմալուի պայթյունից տուժած տնտեսվարողներին կառավարությունը չի օգնի

Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողները պետության կողմից աջակցություն չեն ստանա։

«Եթե այս միջավայրւոմ աշխատող գործարարները ապահովագրած լինեին իրենց գույքը, այդ ծառայությունը հասանելի էր, այդ  դեպքում հատուցելի կլիներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով, գրագետ բիզնեսը տարբեր աղետներից ապահովագրում է իրեն։

«Եթե գործարարը չի համարել այդ ռիսկը մեծ, ապա կառավարությունն այստեղ անելիք չունի։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի բիզնեսը պետք է սովորի աշխատել բարձր ստանդարտներով։ Պետք է ապահովագրեն իրենց շրջանառու միջոցները, անշարժ գույքը, և չակնկալել, որ իրենց բաղթողումը կառավարությունը փոխհատուցելու է։ Չի փոխհատուցվելու»,-ասաց Քերոբյանը։

Placeholder
Սուրմալուի պայթյունից տուժած տնտեսվարողներին կառավարությունը չի օգնի