Իրավունք 18:56 07/09/2022 Հայաստան

Ութ ամսվա ընթացքում վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես և տրանսպորտային միջոցների շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված իրավախախտումները հիմնականում նախատեսում են վարչական պատասխանատվություն։

«Այսինքն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում պարեկներն ու ճանապարհային ոստիկանները կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Բայց որոշ իրավախախտումներ՝ կապված հասարակական ավելի բարձր վտանգավորության հետ, նախատեսում են քրեական պատասխանատվություն։

Դրանցից է, օրինակ, վարորդական իրավունքի վկայականից զրկված, կասեցված կամ առանց վարորդական վկայականի և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Ի դեպ, նման դեպքերը քիչ չեն։ 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության կողմից արձանագրված իրավախախտումներով միայն Երևանի քննչական տարածքային տարբեր ստորաբաժանումներ ուղարկված նյութերով վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի։ Իսկ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է վարելու իրավունքից զրկված 562 քաղաքացի, որոնք մեքենա են վարել։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Պարզաբանում է ՊԾ իրավաբանական բաժանմունքի պետ Հարություն Իսահակյանը:

«ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը պատժվում է ընդհուպ մինչև կարճաժամկետ ազատազրկմամբ։ Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, երբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված կամ առանց վարորդական վկայականի վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում, կամ հրաժարվում է, կամ խուսափում սթափության վիճակի զննություն անցնելուց, տվյալ դեպքում նախատեսվում է ավելի խիստ քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև ազատազրկում 2 տարի ժամկետով։

Եթե պարեկային ծառայողը իր ծառայության ընթացքում հայտնաբերում է նման վարորդի, ապա պարտավոր է արգելել տրանսպորտային միջոցի երթևեկությունը և այն տեղափոխել ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես և՝ պարեկային ծառայողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի ձերբակալելու իրավախախտ վարորդին։ Բացի այդ, պարեկային ծառայության կողմից արձանագրվում է իրավախախտման՝ այսինքն հանցանքի փաստը և քրեական դատավարությամբ սահմանված, պատշաճ հաղորդման ձևով ուղարկվում է նախաքննական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով»։

Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կամ, այլ կերպ ասած, ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար ևս քրեական օրենսդրությամբ նախատեսված է պատիժ։ Այդ իսկ պատճառով, եթե վարորդը համաձայն չէ պարեկի գործողությունների հետ կամ գտնում է, որ իր նկատմամբ պարեկի կողմից տեղի է ունեցել հակաօրինական որևէ գործողություն, ապա դրա լուծումը մեկն է. վարորդը կարող է բողոքարկել պարեկային ծառայողի գործողությունները օրենքով սահմանված կարգով։

Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Հիշե՛ք, որ առանց վարորդական իրավունքի վկայականի և ոչ սթափ վիճակում, ինչպես և վարորդական իրավունքից զրկված կամ կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը հանցագործություն է, ինչի համար նախատեսված է ազատազրկում։ Ոստիկանությունն այս ուղղությամբ միջոցառումները հետևողականորեն շարունակելու է»,- ասվում է հաղորդագրությունում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}