Եղիսաբեթ II-ի մահից հետո «Թագը» սերիալի նկարահանումները դադարեցվել են
Մեծ Բրիտանիայում սեպտեմբերի 8-ին մահացել է թագուհի Եղիսաբեթ II-ը։ Այս հաղորդագրությունից հետո թագավորական ընտանիքի մասին «Թագը» սերիալի նկարահանումները դադարեցվել են։
Նկարահանումների դադարեցման մասին հայտարարել է շոումեն Փիթեր Մորգանը։ Նա նշել է, որ նկարահանումները ժամանակավորապես սառեցվել են՝ ելնելով թագուհու նկատմամբ հարգանքից։
«Ես այս պահին դրան ավելացնելու ոչինչ չունեմ, միայն լռություն և հարգանք», - ասել է Մորգանը:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, թեե երբ կշարունակվեն «Թագը» նոր սեզոնի նկարահանումները, դեռ հայտնի չէ։
«Թագը» սերիալը թողարկվում է Netflix-ում 2016 թվականից։ Մինչ օրս հինգ եթերաշրջան է թողարկվել թագավորական ընտանիքի ճակատագրի մասին։ Եղիսաբեթ II-ի դերը տարբեր սեզոններում կատարել են Քլեր Ֆոյը և Օլիվյա Քոլմանը։ Նոր սեզոնում թագուհու դերը խաղում է Իմելդա Սթոնթոնը։