Քաղաքական 10:00 14/09/2022 Հայաստան

Սասունյան. Կալիֆորնիան Ապրիլի 24-ը՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը», կհռչակի որպես նահանգային ոչ աշխատանքային օր

Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանին վերջապես հաջողվեց հասնել իր առաջադրած օրինագծի (AB 1801) ընդունմանը՝ Ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության հիշատակի օրը, հռչակելու որպես նահանգային ոչ աշխատանքային օր։

Օրինագիծը պարտավորեցնում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին բոլոր համայնքային քոլեջներն ու պետական դպրոցներն ամբողջ Կալիֆորնիայում կփակվեն, իսկ նահանգի ծառայողներին  կտրամադրվի վճարովի արձակուրդ։

Օրինագծի տեքստում բացատրվում է, որ «Օրենսդիրը համարում և հայտարարում է, որ Ցեղասպանության հիշատակի օրը բոլորի համար կլինի անցյալ և ներկա ցեղասպանությունների մասին խորհրդածելու օր, բայց հատկապես նրանց համար, որոնք զգացել են այդ վայրագությունների ազդեցությունը և այն խմբերի համար, որոնք ապաստան են գտել Կալիֆորնիայում, ներառյալ, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հոլոդոմորով և հայկական, ասորական, հունական, կամբոջական և ռուանդական համայնքների ցեղասպանություններով: Ցեղասպանության հիշատակի օրը նշվելու է ամեն տարի ապրիլի 24-ին, որը նաև հայտնի է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, այն շաբաթվա ընթացքում, երբ Կալիֆորնիայի նահանգն ավանդաբար նշում է Ցեղասպանության իրազեկման շաբաթը»:

Այնուհետև տեքստում ասվում է, որ ապրիլի 24-ին կամ մեկ այլ օր «բոլոր պետական  դպրոցներն ու կրթական հաստատություններն ամբողջ նահանգում կարող են վարժություններ անցկացնել, որոնք ֆինանսավորվում են առկա դրամական միջոցներից՝ ոգեկոչելու և հարգելու այս երկրում ցեղասպանությունը վերապրածների բազմաթիվ ներդրումները: Կրթության նահանգային խորհուրդը կարող է ընդունել ուսումնական ծրագրի օրինակելի ուղեցույց, որը հասանելի կլինի պետական դպրոցներում՝ Ցեղասպանության հիշատակի օրվան առնչվող վարժությունների վերաբերյալ»:

Նահանգային ժողովի և Սենատի անդամներն ամիսներ շարունակ անխոնջ աշխատել են, որպեսզի Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատները ևս ընդունեն այս օրինագիծը: Ոդիսականն սկսվել է 2022 թվականի փետրվարի 7-ին, երբ այն ներկայացվել է Նահանգային ժողովում։ Օրինագիծն անցել է մի քանի հանձնաժողովներով՝ Կառավարական կազմակերպության՝ 20 այո, 0 ոչ. Բարձրագույն կրթության՝ 12 այո, 0 ոչ, Հատկացումների՝ 12 այո, 0 ոչ և Նահանգային ժողովի լիագումար նիստում ՝ 75 այո և 0 դեմ ձայներով, 2022 թվականի մայիսի 26-ին։

Այնուհետև օրինագիծը գնացել է Նահանգի Սենատ՝ անցնելով հետևյալ հանձնաժողովներով՝ Կառավարական կազմակերպության՝ 14 այո, 0 ոչ. Կրթության՝ 6 այո, 0 ոչ. Հատկացումների՝ 7 այո, 0 ոչ, իսկ Սենատի ամբողջական կազմում՝ 40 այո, 0 ոչ ձայներ, 2022 թվականի օգոստոսի 23-ին։ Այնուհետև օրինագիծը վերադարձվել է Նահանգային ժողով 2022 թ. օգոստոսի 24-ին՝ Սենատի փոփոխություններին համապատասխանեցնելու համար: Այն ընդունվել է 77 այո, 0 դեմ ձայներով։
Այնուհետև, 2022 թվականի օգոստոսի 31-ին օրինագիծը ներկայացվել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսըմին՝ նրա ստորագրության համար: Ես կապ հաստատեցի նահանգապետի գրասենյակի հետ և ինձ ասացին, որ նա մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը պետք է ստորագրի կամ վետո դնի օրինագծի վրա:

Ես զրուցեցի օրինագծի նախաձեռնող, նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանի հետ և շնորհավորեցի նրան այս պատմական օրինագծի ընդունման մեծ ջանքերի համար։
Հայկական համայնքի մեկ այլ մտերիմ բարեկամ՝ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն, ինձ ուղարկեց հետևյալ կարեկից ուղերձը․ «Կալիֆորնիայում չափազանց մեծ թվով ընտանիքներ ողբերգական կերպով տուժել են ցեղասպանությունից: Ցավոք սրտի, սա մի բան է, որը վերաբերել է բազմաթիվ մշակույթների այն ժամանակվանից, երբ օսմանյան թուրքերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իրականացրեցին հայ ժողովրդի դեմ: Մինչ մենք սովորում ենք բնիկ ամերիկացիների նվաճման, Հոլոքոստի և մարդկության դեմ իրականացված այլ սարսափելի վայրագությունների մասին, մեր դպրոցներում ներկայումս չկա մի օր, որ խոսվի այս բոլոր վայրագությունների մասին և համախմբի մարդկանց՝ հիշելու, սիրելու և հոգալու միմյանց նկատմամբ էթնիկ համայնքներում: Վշտակցության և սփոփիչ նպատակների համար 365 օրերից մեկը պատշաճ է, և ես հպարտությամբ աջակցեցի դրան»:

Միևնույն ժամանակ, թուրք ժխտողականները լոբբինգ են իրականացնում օրինագծի դեմ՝ փորձելով համոզել նահանգապետ Նյուսըմին չստորագրել այն: Թուրք-ամերիկյան   ընկերակցությունների համագումարը (ATAA), որը ցեղասպանությունը ժխտող տխրահռչակ կազմակերպություն է, 2022 թվականի սեպտեմբերի 5-ին հայտարարություն է տարածել՝ կոչ անելով «Ամերիկայի թուրքական համայնքին և Թուրքիայի բարեկամներին նամակներ, ֆաքսեր և էլեկրոնային նամակներ հղել նահանգապետ Նյուսըմին՝ հորդորելով վետո դնել» Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա վրա։

Ահա թե ինչ է հորդորել ATAA-ն իր աջակիցներին. «Խնդրում ենք դիմել նահանգապետ Նյուսըմին և նրա աշխատակազմին այսօր՝ համոզվելու համար, որ ձեր ձայնը լսելի դառնա: Խնդրում ենք պատճենել/տեղադրել և ուղարկել ձեր նամակի օրինակը՝ օգտագործելով էլեկտրոնային նամակը հետևալ լինքից՝  https://govapps.gov.ca.gov/gov40mail։ Խնդրում ենք ընտրել թեման՝ AB01801\նահանգային հիշատակի օրեր՝ Ցեղասպանության հիշատակի օր։ Կամ նամակ ուղարկել՝ Պատվարժան Գևին Նյուսըմին, Կալիֆորնիա նահանգի նահանգապետ, 1021 O փողոց, սենյակ 9000, Սակրամենտո, Կալիֆորնիա 95814:

Բացի այդ, ATAA-ն հորդորել է իր աջակիցներին էլեկտրոնային նամակներ ուղարկել՝ Ջիմ ԴեԲուին, Նահանգապետի գործադիր քարտուղարին. [email protected], և Դեյվիդ Սափին, նահանգապետի իրավական հարցերով գլխավոր քարտուղարի   տեղակալին՝  [email protected], այս թեմայի տողով՝ «AB01801\նահանգային հիշատակի օրեր. Ցեղասպանության հիշատակի օր»։

Թուրքական ժխտողական լոբբիստական ջանքերին հակազդելու համար հայկական համայնքը պետք է հեղեղի նահանգապետ Նյուսըմի գրասենյակը էլեկտրոնային նամակներով և նամակներով՝ օգտագործելով վերը նշված հասցեները՝ կոչ անելով նրան ստորագրել AB 1801 օրենքը: Գործե՛ք արագ, քանի որ նահանգապետն իր որոշումը կկայացնի այս պահից մինչև սեպտեմբերի 30-ը։

Տեսնենք, թե ով ավելի բարձր հեղինակություն ունի Կալիֆորնիայում՝ հարյուր հազարավոր հայկական խոշոր համա՞յնքը, թե՞ մի քանի թուրքեր, որոնք ցանկանում են Կալիֆորնիա արտահանել թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}