Սպորտ 17:00 20/09/2022 Հայաստան

Մարիամ Մկրտչյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանապահ զինվորներին

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հայ շախմատիստուհին խոստովանում է՝ իր համար անսպասելի էր բացարձակ արդյունքով աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճելը. «Երբ մեկնում էի աշխարհի առաջնության, ընդհանրապես չէի մտածում արդյունքի մասին: Չէի մտածում՝ արդյոք կկարողանա՞մ չեմպիոն դառնալ, թե՞ ոչ …. մտածում էի միայն այն մասին, որ պետք է լավագույնս հանդես գալ և առավելագույն միավորներ վաստակել: Տեղում արդեն մտածում էի միայն հաջորդ պարտիայի մասին և այնպես էր ստացվում, որ տուրից տուր հաղթում էի: Զգում էի, որ իմ հանդեպ վերաբերմունքն էլ փոխվել է, դահլիճում արդեն ավելի ուշադիր էին լինում իմ պարտիաներին, նայում էին, թե ինչպես էի խաղում, քանի որ 1957 թվականից ի վեր ոչ-ոքի չէր հաջողվել 11 անընդմեջ հաղթանակ տանել այս առաջնությունում: Այնպես որ, ինձ համար ևս արդյունքը շոկային էր»:

Մարիամ Մկրտչյանն ասում է՝ բոլոր 11 պարտիաներն էլ հետաքրքիր են ստացվել, իսկ մրցակցությունը բավական բարդ է եղել. «Շատ ուրախ և հպարտ եմ, որ կարողացա հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաղթող ճանաչվել աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում: Ընդհանուր առմամբ բոլոր պարտիաներն էլ հետաքրքիր էին, իսկ յուրաքանչյուր հաղթանակով ավելի էի մոտենում չեմպիոնությանը: Մրցակցությունն իսկապես մեծ էր, մրցակիցներս ավելի փորձառու էին և նրանք էլ էին պայքարում մրցանակային տեղերի համար, այնպես որ բարդ էր:

Նախկինում պատանեկան մրցաշարերի մասնակցության փորձ ունեի, սակայն վերջին տարիներին միշտ մի փոքր խանգարում էր և չէի կարողանում մրցանակային տեղ զբաղեցնել»:

Մարիամ Մկրտչյանի խոսքով՝ աշխարհի պատանեկան առաջնությունում ամենազգացմունքային պարտիան անցկացրել է Ադրբեջանի ներկայացուցչի դեմ սեպտեմբերի 13-ին, երբ իմացել է ՀՀ տարածքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին.

«Հետևում էինք այն ամենին, ինչ կատարվում էր մեր հայրենիքում: Հենց հաջորդ օրը պետք է մրցեի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Հոգեբանորեն շատ ծանր էր խաղին պատրաստվելը, որպեսզի այդ լարվածությունն ու մտքերը չխանգարեն ինձ հենց տախտակի առջև»:

Մարիամ Մկրտչյանն աշխարհի առաջնությունում տարած այս հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանը պահող զինվորներին:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա հունվարին է ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի կազմում, երբ նվաճել է Հայաստանի չեմպիոնությունը: Ասում է՝ հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրեասյանի հետ փետրվարից սկսել են մարզումներն ու նախապատրաստական շրջանը. «Բավական լուրջ աշխատանքներ ենք տարել՝ շեշտը դնելով հիմնականում սկզբնախաղերի և խաղային որակները բարելավելու վրա: Վերջին մրցաշարերում արդեն երևում էին այդ փոփոխությունները, ես կիրառում էի մեր նախապատրաստած նորույթներն ու շատ ուրախ եմ, որ ստացվեց լավ հանդես գալ»:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հոկտեմբերի 11-ից Մարիամ Մկրտչյանն Իտալիայում մասնակցելու է մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությանը: Ասում է՝ պետք է շարունակի պատրաստվել և լավագույնս հանդես գալ այդ ստուգատեսում:

Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ևս երկուսը վերջին տուրից առաջ հավակնում էին մրցանակային տեղերի, սակայն անմասն մնացին մեդալներից: Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում Էմին Օհանյանը վերջին տուրում պարտվել է Իսպանիայի ներկայացուցչին և 7,5 միավորով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Տարիքային նույն խմբում Արսեն Դավթյանն առավելության է հասել ղազախ Բեկսուլթան Մոլդաղալիի նկատմամբ և 7,5 միավորով գրավել է 9-րդ տեղը: Ալեքս Սահակյանն էլ հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Անտոն Զլատկովին ու վաստակած 7 միավորով գրավեց 18-րդ տեղը:

Մեդալի էր հավակնում նաև մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը, սակայն վերջին տուրում պարտվել է և 7,5 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:
Հայաստանն աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցել է 12 մարզիկով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:27
Լևոն Տեր-Պետրոսյան. Ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, դա գիտի միայն Նիկոլը
«Բոլոր լուծումներն էլ վատն են, իմ առաջարկն է, դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին»
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոտյան. Նիկոլն արտերկրում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով այլևս ձեռքերը լվանում է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Կարճ՝ Նիկոլի այսօրվա ելույթի վտանգների մասին։ 1. Անկախ պետությունների համագործակցություն...
Աղբյուր` Panorama.am
22:08
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Սեպտեմբերի 26-ի ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել:...
Աղբյուր` Panorama.am
22:00
Ասել եմ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք. Մակրոն
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
21:44
Koreez համադպրոցական մրցույթի հաղթողները մրցանակներ ստացան Team Telecom Armenia-ից
Team Telecom Armenia-ի աջակցությամբ իրականացվող Koreez 2022 համադպրոցական մրցույթն ամփոփվեց։ Մրցույթին մասնակցել են շուրջ 800 հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել ՀՀ-ում
Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի լրումն Արդարադատության նախարարության կողմից ազգությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային...
Աղբյուր` Panorama.am
20:16
Գյուղում ոչ մի բան էլ չկար, լրիվ թալանել, տարել էին ադրբեջանցիները․ Փառուխի գյուղապետ
Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում վեց ամիս է՝ անսովոր լռություն է։ 2022թ. մարտի 24-ից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժելով գյուղ՝...
Աղբյուր` Panorama.am
20:06
Էրդողանը կրկին առաջարկել է Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Անկարայի նպատակն է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու...
Աղբյուր` Panorama.am
19:56
Հերթական ծառայությունը հերթական իշխանությանը․«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
«Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ տարածել է հայտարարություն։ Բացի...
Աղբյուր` Panorama.am
19:36
ՊՆ-ից ո՛չ հերքում են,ո՛չ էլ հաստատում ՝ Հայաստանը հրաժարվե՞լ է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին
 Հայաստանը հրաժարվել է մասնակցել Ղազախստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին: Այս մասին հաղորդում է Infocom տելեգրամյան ալիքը՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:24
Սամվել Բաբայանն արցախցիներին հրավիրում է Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը  Բաբայանը ս․թ․ հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին հրավիրում է...
Աղբյուր` Panorama.am
19:12
Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը կներկայացվի Կառավարություն
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթի ամփոփիչ քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով և...
Աղբյուր` Panorama.am
19:00
Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել
Ադրբեջանի «Հանրային հեռուստատեսություն և ռադիոհեռարձակում»-ը մեկնաբանել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»...
Աղբյուր` Panorama.am
18:48
Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում  իրականացված քննությամբ պարզվել են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. սեպտեմբերի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Էլպիդոֆորոսը պահանջել է դադարեցնել թուրքական ռազմական ներկայությունը Կիպրոս կղզում
Թուրքիայի զինված ուժերը պետք է դուրս գան Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԱՄՆ-ում...
Աղբյուր` Panorama.am
18:19
Իրանի իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրել են ցույցերով երկրի ինքնիշխանությունը խախտելու փորձի մեջ
ԱՄՆ-ի փորձերը՝ ոստիկանություն բերման ենթարկված կնոջ մահվան հետ կապված բողոքի ակցիաներով խախտել Իրանի ինքնիշխանությունը, անպատասխան չեն մնա։...
Աղբյուր` Panorama.am
18:16
25 մլն ԱՄՆ դոլար` մասնավոր հատվածին աջակցելու համար
Ակբա բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցության արդյունքում 25 մլն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանի տնտեսության...
Աղբյուր` Panorama.am
18:09
Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է անցկացրել
Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ այսօր Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է անցկացրել Կոմիտասի պանթեոնում։ ԿԳՄՍ նախարարի...
Աղբյուր` Panorama.am
18:05
Հայաստանցի երաժիշտները ելույթ կունենան «Մոսկվան հանդիպում է ընկերներին» միջազգային փառատոնին
Հոկտեմբերի 1-10-ը Մոսկվայում տեղի կունենա «Մոսկվան հանդիպում է ընկերներին» 19-րդ միջազգային փառատոնը, որը Վլադիմիր Սպիվակովի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ կիրականացվի  «Թատերական...
Աղբյուր` Panorama.am
17:46
Առաջիկա գիշերը Հայաստանի մի քանի շրջաններում կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան
Սեպտեմբերի 27-ը Հայաստանի բարձրադիր մի քանի շրջաններում կգրանցվի 0 և դրանից ցածր ջերմաստիճան։ ԱԻ նախարարության կանխատեսումների համաձայն, առաջիկա...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ավելի քան 4,8 հազար տարանցիկ ավտոմեքենա է կուտակվել
Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերխնի Լարս անցակետում մոտ 3,5 հազար մարդատար և 1,3 հազար բեռնատար ավտոմեքենա է կուտակվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հունաստանի ԱԳ նախարարը վաղը կայցելի Հայաստան
Սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:30
Մահացել է «20-րդ դարի Վրաստանի լավագույն ծանրորդ», օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշյանը
Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ կիրակի օրը, 93 տարեկան հասակում մահացել է ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, օլիմպիական...
Աղբյուր` Panorama.am
17:25
Անցած շաբաթ Հայաստանում գրանցվել է 315 արտակարգ դեպք
Սեպտեմբերի 19-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 645 դեպք, որից 315-ը արտակարգ, այդ թվում՝ 231 հրդեհի, 3...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արևմուտքի նավերը հայկական լեռներ չեն բարձրանում՝ ոչ ցանկություն ունեն, ոչ էլ կարող են. Էդուարդ Շարմազանով
«ՌԴ-ն և Իրանը երբ Հայաստանից գնան, Արևմուտքը մինչև քցի-բռնի՝ գա, թե չգա, թուրքերը շագոմ-մարշ կգան ձեր տուն, ձեր դուռը կծեծեն, կասեն՝...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ճամբարակում օպերլիազորի սպանության գործով հետախուզվում է 37-ամյա Սամվել Սոսյանը
Սպանված տղամարդը ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ օպերլիազորն էր, կապիտան։
Աղբյուր` Panorama.am
17:01
Գեղամ Նազարյան. Թալինցիներն ու սիսիանցիները ցույց տվեցին ճանապարհը
ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գեղամ Նազարյանն իր հոդվածում գրում է. «Սեպտեմբերի 25-ին մի շարք,...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}