Մշակույթ 18:20 22/09/2022 Հայաստան

Նկարիչների միությունում բացվեց Արամ Իսաբեկյանի 70-ամյակին նվիրված ցուցահանդես

Ուսուցիչ, վարպետ, մտածող, որ նաև ստեղծագործում է, ճանաչում է բնությունը, մարդուն, բնավորությունը՝ համարձակորեն թողնելով կտավի վրա այն, ինչ զգում է։  Նրա յուրաքանչյուր կտավ առանձին պատմություն է։ Այսպես  է նկարագրում արվեստաբան Օսյա Քարամյանը Հայաստանի ժողովրդական նկարիչ, Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանին։

Հայաստանի Նկարիչների միությունում այսօր բացվեց Արամ Իսաբեկյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները պատմում են Արամ Իսաբեկյանի անցած ուղին։

«Այս օրերին կարող է մի քիչ տարօրինակ թվալ, թե հնարավո՞ր է իրականացնել մշակութային ինչ-որ միջոցառում։ Այո, շատ դժվար է, դժվար է խոսքեր, ուժ գտնել քո մեջ, բայց հատկապես այս օրերին շատ անհրաժեշտ են նման ցուցահանդեսները, միջոցառումները, քանի որ արվեստի միջոցով կարողանում ենք մի պահ արվեստասեր հասարակությանը կտրել իրականությունից, բերել մի դաշտ, որտեղ միայն սեր է, խաղաղություն է, մարդ կարողանում է ապրել։ Իսկ Իսաբեկյանի ստեղծագործություններն այդ ամենը տալիս են հանդիսատեսին»,- ասաց Ս.Սաֆարյանը։

Ցուցահանդեսի համադրող Օսյա Քարամյանի խոսքով, գրեթե բոլորն են ծանոթ Իսաբեկյանի հզոր վրձնին իր բազմաժանր ասելիքով, սակայն առանձնացրեց Իսաբեկյան-ուսուցիչ կերպարը։ Նրա գնահատմամբ, դա ավելի բարձր կոչում է, մարդ, ով տասնամյակներով կրթել է սերունդներ, թև ու թիկունք է եղել սերունդներին, և նույն ոգևորությամբ, ավյունով շարունակում է։

«Շատ էի ուզում, որ այս ցուցահանդեսի խորագիրը լիներ յոթ տասնամյակ։ Կարելի է ասել՝ Արամ Իսաբեկյանը ստեղծագործում է յոթ տասնամյակ։  Լինելով երկու հզոր նկարիչների՝ Արփենիկ Նալբանդյանի և Էդուարդ Իսաբեկյանի  զավակը, կարողացավ ստեղծել իր ձեռագիրը։

Սովորաբար ժառանգների համար միշտ ավելի դժվար է։ Նա շատ համարձակ է, ստեղծեց իր ասելիքը, իր դիպուկ ասելիքը, ամենակարևորը՝ երբևէ չի վախենում փոփոխություններից։ Միշտ կտավին է հանձնում այն, ինչ զգում է, իր կտավների միջոցով տեսնում ես, թե ինչպես է շունչ տալիս ամեն մի իրի, բնությանը, մարդուն, բնավորությանը։ Իսաբեկյանի կտավներում հրաշալի երևում է իր տրամադրության փոփոխությանները, տրամադրության ներդաշնակությունը։

Իսաբեկյանն այսօր ստեղծագործում է աբստրակտ ոճով, որը շատ մեծ ռիսկ է։

Հստակ եմ ասում՝ նա միշտ փնտրում է  չարի նկատմամբ բարու հաղթանակը, փնտրում է  գեղեցիկը։ Գտել է միշտ ու գտնելու է։ Գեղեցիկը, բարին հաղթում են նրա արվեստում»,- ասաց Օսյա Քարամյանը։

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը խոստովանեց՝ չի պատկերացնում իր կյանքն առանց նկարելու։ Մշտապես աշխատում է գտնել նոր բաներ, անել այն, ինչ հարմար է իրեն այդ պահին, դրանով ավելի ոգևորված է։

Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր տարիների, տարբեր ոճերով արված աշխատանքներ։

«Իմ արվեստը կարող ենք բաժանել մի քանի մասերի՝ մինչև անկախությունը, անկախության շրջան, այս վերջին տարիներին ստեղծած գործեր՝ մեր երկիրն իր դժբախտություններով, տխրությամբ, ուրախությամբ։ Լինելով զգայուն մարդ՝  միշտ անդրադարձել եմ այն փոփոխություններին, ինչ կատարվել է իմ շրջապատում, աշխարհում։ Վերջին այս չորս տարին ինչ-որ փոփոխություն եղավ  մեջս, սկսեցի ավելի շատ աբստրակտ  ուղղությամբ աշխատանքներ կատարել։

Վերջին երկու տարվա աշխատանքներս ավելի պայծառ գույներով են, ավելի բարի ու կամեցող են, չնայած ունենք տխրելու, մտածելու առիթներ։ Տուրքը տվել եմ նման նկարներին»,- նշեց Իսաբեկյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ ի դեմս Իսաբեկյանի, գործ ունեն շատ ինքնատիպ արվեստագետի, ինքնատիպ անհատի հետ, ում վաստակն անգնահատելի է նաև երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության, ճաշակի ձևավորման մեջ։ 

Ա. Խզմալյանը Արամ Իսաբեկյանի 70-ամյակի առիթով նրան փոխանցեց ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալը։

Նշենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}