Քաղաքական 12:39 28/09/2022 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Հասկանում եմ, որ այս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների մատերը կտրես, ինձ համար չեն քվեարկի

«Ճգնաժամերից պետությունը, երկիրը դուրս է բերում ոչ թե Վեհափառը, նախկին նախագահները, որոնք լծակներ չունեն, այլ իշխանությունը, կառավարությունը»,-ընթացող ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Նրա խոսքով, Վեհափառի նախաձեռնությամբ նախկին նախագահների հանդիպումները մեծ սպասելիքներ են առաջացրել հանրության մոտ, մինչդեռ դրանց հասցեատերը պետք  է լինի իշխանությունը։

«Վիճակից դուրս գալու համար, այո, պետք է քննարկումներ ունենալ, այդ հանդիպման նպատակն է փորձել քննարկումներով գալ լուծումների։ Օրինակ, Տեր-Պետրոսյանի առաջարկը կատեգորիկ անընդունելի է ինձ համար, բայց ես չեմ ասել, վերջ, էլ այստեղ չեմ գալու։ Մենք դուռը բաց ենք թողել քննարկումների համար։ Մարդկանց մոտ մեծ հույսեր են առաջացել, որ Վեհափառն ու նախկին նախագահները լուծում են գտնելու այս իրավիճակից։ Ժողովուրդ ջան, այս վիճակից լուծումը պետք է գտնի ու այս ճանապարհով տանի իշխանությունը»,-նշեց նա։

Քոչարյանի խոսքով, եթե մարդիկ հույս են կապում այդ ֆորմատի հետ, ապա այն պետք է փոխի իշխանությունը և տա հարցի լուծումներ։

«Ընդդիմությունը կարող է ճգնաժամի ժամանակ իշխանափոխության հարց դնել, եթե բավարարում է  ուժերը, հասնել իշխանափոխության, ապա հաղթահարել առկա ճգնաժամը։ Դու ասում եք՝ ընդդիմությունն ի՞նչ է առաջարկում։ Այո, առաջարկում ենք հանրային կոնսոլիդացիա, բայց ոչ կապիտուլյացիայի համար։ Իսկ եթե այդ կոնսոլիդացիայի կարիքն ունի իշխանությունը, ո՞ւր է այդ նախաձեռնությունը, որտե՞ղ արտահայտվեց։ Իշխանությունը նման կոնսոլիդացիայի կարիք չունի, որովհետև պատրաստ չէ բարձր նպատակների համար միավորել ժողովրդին, հակառակը»,-ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե ցավոտ լուծումներից խուսափելու համար ինչ է առաջարկում ընդդիմությունը։

Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ ընդդիմությունը փորձել է հասնել իշխանափոխության։

«Կոնկրետ ես ընտրություններին մասնակցել եմ, պատրաստ եմ եղել ստանձել պատասխանատվություն, և ասեմ, այսօր իշխանության գալն ավելի շատ պատիժ է և առաքելություն։ Պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը։ Ես համաձայն եմ առաջին նախագահի հետ, իրավիճակը չափազանց բարդ է։ Ուղղակի եզրակացություններն են տարբեր։ Ինքը համարում է, այո, այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքը հաղթահերլ, ես համարում եմ, որ այնքան բարդ է, որ պետք է միավորել բոլոր ուժերն ու պայքարով նոր դռներ բացել։ Այո, ես փորձել եմ գալ իշխանության, գլխավորել եմ «Հայաստան» դաշինքի ցուցակը, չի ստացվել, ուրեմն դեռ այս ճհաժամից դուրս գալու պատասխանատվությունն իշխանության վրա է, իրենք չեն առաջարկել պայքարելու բանաձև, որը կարող է մեզ ոգևորել ու քննարկման առարկա դառնալ մեր շրջանակներում, իսկ միավորվել երկիրը հանձնելու կամ կապիտուլյացիա ստորագրելու համար... ուղղակի դրա կարիքը չկա»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, այս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների մատերը կտրես, իր համար չեն քվեարկի։

«Սա սաղս հասկանում ենք, մանկամտությամբ ոչ ոք չի տառապում այստեղ։ Դա նշանակում է, որ եթե խոսքը լինի խորհրդարանի միջոցով վարչապետի փոփոխության մասին, ապա պետք է լինի մի թեկնածու, որ ընկալելի է և իրենց համար, և ընդդիմության համար։ Ուրիշ մոդել ուղղակի չկա։ Կա։ Ուրիշ մոդելը հանրային այնպիսի ճնշումն է, որը պարտադրում է մեծամասնությանն ընտրել հանրության կողմից ընդունելի թեկնածու, այն, ինչ եղավ 2018-ին։ Սա նշանակում է, տասյակ հազարավոր մարդիկ շրջապատում են խորհրդարանի շենքն ու պարտադրում են ընտրել իրենց թեկնածուին։ Իսկ այսօր նման հնարավորություն չկա։ Սաղս հասկանում ենք, ոչ ինձ կընտրեն, ոչ Իշխան Սաղաթելյանին կընտրեն, մեզ պետք է մի մարդ, որը կմիավորի բոլորին, հանրային կոնսոլիդացիայի պատրաստ ու ընդունակ մի մարդ պետք է ընդունվի։ Սա քննարկման հարց է, բայց այդ նախաձեռնությունը պետք է գա քաղաքական մեծամասնությունից, եթե իրենք գիտակցում են այս իրավիճակի բարդության խորությունը»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:51
Տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
Դեկտեմբերի 1-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ «Մերսեդես» տաքսու մեջ մոռացել է դրամապանակը, որը հետո գողացել են:...
Աղբյուր` Panorama.am
13:41
Արցախի ԱԺ նախագահ. Ադրբեջանը լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի նոյեմբերի 30-ին ընդունած բանաձևը։ ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
13:28
«Խաշ հայկական ավանդական»-ի մեջ մանրէներ են գտել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Գյուրջյան Էկո Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
13:16
Սաղաթելյան. Հերս ինձ ասել է՝ տղա ջան, այս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու
«Չեմ խոսում իմ ընտանիքի անդամների նկատմամբ ապօրինի ճնշումների մասին, քանի որ այս երկիրը լիքը կարևոր խնդիրներ ունի»։
Աղբյուր` Panorama.am
13:05
Համարձակություն ունեցե՛ք, փաստաթուղթ բերե՛ք, որ ՀՀ-ն ճանաչում է Արցախի Հանրապետությունը. Հովիկ Աղազարյան
«Հայաստանը 90-ականներին Ադրբեջանի դեմ չէր կռվում: Մեր սխալ այն էր, որ ՀՀ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ, ավար բաժանելու նպատակով՝ որ իրենք...
Աղբյուր` Panorama.am
12:57
Գնաճն ամենուր է. ֆրանսիացիները նախատեսում են Սուրբ Ծննդյան տոներին ավելի քիչ նվերներ գնել
Գնաճի և պարենային ապրանքների գների աճի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին շատ ֆրանսիացիներ ստիպված են հրաժարվել սովորական մթերքներից և...
Աղբյուր` Panorama.am
12:44
Ընդդիմադիր պատգամավորը հրավիրում է փորձագետների ուշադրությունը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հրավիրում է  փորձագետների ուշադրությունը: ««Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ղազինյան. Աշխարհի աչքերում մենք բոլորս նիկոլ ենք
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազաինյանը գրում է. «Աշխարհից մի բողոքեք, աշխարհի աչքերում մենք բոլորս նիկոլ ենք ու դա փաստ է: Անցած...
Աղբյուր` Panorama.am
12:26
Այսօր մի քանի ժամ Վայոց Ձորում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
12:16
Մենք՝ որպես ՀՀ-ի իշխանություն, չենք կարող ընդունել նման ռիսկեր պարունակող հայտարարություն. Էդուարդ Աղաջանյան
«Չնայած հայտարարությունում կային բավականին շատ դրույթներ, որոնց շուրջ հնարավոր եղավ գալ համաձայնության, այնուամենայնիվ, կային...
Աղբյուր` Panorama.am
12:00
ՔԿ-ն պարզում է Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռի վթարի ենթարկվելու հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սույն թվականի դեկտեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
11:51
Սպիտակում փայտաշեն տնակ է այրվել
Դեկտեմբերի 2-ին, ժամը 07։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Պանրագործների փողոցում այրվում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Սա մեր հավաքական պատասխանը կլինի Ալիևի հռետորաբանությանը. Անդրանիկ Թևանյան
ԱԺ-ն 81 պատգամավորով սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը՝ ԱԺ հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ավինյան. Շենքերի վրա անցքեր եղել են հին ժամանակներից
«Լուսավորության աշխատանքները  կատարվել են մասնագետների կողմից։ Շենքերին փակցման հետ կապված քաղաքացիների անհանգստությունը վստահաբար...
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեկ օրում հանրապետությունում գրանցվել է 18 ավտովթար, վիրավորվել է 26 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
11:18
Մեկ շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո Չինաստանը մտադիր է մեղմացնել հակահամաճարակային սահմանափակումները
Չինաստանի իշխանությունները մտադիր են առաջիկա օրերին հայտարարել իրենց հակահամաճարակայի սահմանափակումներ մեղմացման մասին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:01
Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող կուսակցությունն արձագանքում է Լավրովի հայտարարությանը
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մամիջանյան. Հինգ տարի առաջ ՔՊ-ականները հայտարարգրում էին փաբերում ունեցած պարտքերը, հիմա՝ առանձնատները
«Եթե 5 տարի առաջ Հայաստանում այսօր իշխանություն հանդիսացող ՔՊ-ականների 99%-ը հայտարարագրում էր Երևանի փաբերում ունեցած պարտքերը, ապա հիմա...
Աղբյուր` Panorama.am
10:32
Սպիտակի, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Ապարանի, Արմավիրի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի, Տիգրանաշենի և...
Աղբյուր` Panorama.am
10:20
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, արտահերթ նիստ է հրավիրելու։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Սյունիքի Լեռնաձոր գյուղի մոտ մեքենաներ են բախվել. կա տուժած
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
10:03
ԵՄ հանձնակատարը բոյկոտում է ԱՄՆ գագաթնաժողովը՝ ԵՄ մտահոգություններին անուշադրության մատնելու պատճառով. Bloomberg
Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը որոշել է չայցելել ԱՄՆ՝ ԱՄՆ-ԵՄ Առևտրի և տեխնոլոգիաների խորհրդի գագաթնաժողովին, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
09:55
02.12. ԱԱ-2022-ի հանդիպումները
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կավարտվի խմբային փուլը։ Այսօր հանդիպումներ կանցկացնեն G և H խմբերում ընդգրկված թիմերը։ G խումբ...
Աղբյուր` Panorama.am
09:47
Սուրեն Սարգսյան. Հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Արցախը հանձնելու շուրջ տեխնիկական հարցերի շուրջ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Հասկանալի է չէ՞, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Արցախը հանձնելու շուրջ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իլոն Մասկը հայտարարել է՝ռեփեր Քայնե Ուեսթի Twitter-ի էջը կրկին կարգելափակվի
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի Twitter-ի հաշիվը կրկին կարգելափակվի կանոնները խախտելու և բռնություն հրահրելու համար պատճառով: Այս մասին դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի ընկերուհին առաջիկայում նոր պաշտոնի կընտրվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն առաջիկայում մի քանի դատավորներ պետք է ընտրի, թեկնածուներն արդեն հայտնի են:...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». Ինչու է ոստիկանությունը մտադիր վերահսկել շարքային քաղաքացիներին ու հետևել շարժերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունում հանցագործություններն իբր կանխարգելելու և արագ բացահայտելու քողի...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Դատախազը հրաժարվում է ստորագրել ՔՊ-ական պատգամավորի գործը և դատարան ուղակել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և քաղաքացիների հետ միջադեպի գործով:...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունն ասուլիսում բացատրելու է, թե ինչու են «դռելն» առել՝ ընկել հրապարակի շենքերի «ջանին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունն ասուլիս է տալու, որ բացատրի, թե ինչու են...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ինչ է առաջարկում Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը և ումից պետք է սկսել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն առաջարկում է վերանայել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան
13:59 02/12/2022

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}