Մշակույթ 14:17 29/09/2022 Հայաստան

«Հայ ֆեստ». Կկայանա 44-օրյա պատերազմում հերոսացած Ալեն Մարգարյանի հեքիաթներով ներկայացման պրեմիերան

 «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «The next 20 years will be better!» («Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը») խորագիրը:

Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, որ այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի` այդ թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:

Նրա խոսքով, թեև ոչ այնքան տոնական տրամադրությանը, այնուհանդերձ, փորձում են թատրոնի տոնի որակն ապահովել։

Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 26 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Փառատոնի շրջանակում ներկայացումներ կցուցադրվեն նաև Գյումրիում և Վանաձորում:

Փառատոնի հեդլայները Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնի «Ռոդեն` նրա հավերժ կուռքը» ներկայացումն է, որը կցուցադրվի փառատոնի շրջանակում:
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Երևանի Կամերային, «Համազգային», Հ. Թումանյանի անվան տիկնիկային և «Միհր» թատրոնները:

Ա.Ղուկասյանը հայտնեց, որ հիմնական ծրագրից բացի, փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր՝ անվանի թատերական գործիչների կողմից, ինչպիսիք են՝ թատերագետ Անդրեյ Մոսկվինը (Լեհաստան), պրոդյուսեր Յուկկա Հիտտը (Ֆինլանդիա), դերասանի, շարժման թատրոնի, մշակութային քաղաքականության, արվեստի կառավարման թեմաներով,  կխոսեն ժամանակակից մարտահրավերների մասին, երբ քաղաքականությունը կարող է մխրճվել մշակութային կյանք։

Փառատոնի բացումը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ «ԷՄ Ստուդիո»-ն (Ռումինիա) կներկայացնի «Վերելակ» պարային ներկայացումը:

Որպես առաջին ներկայացում ընտրվել է Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված «Դետեկտիվ Ալենը» ներկայացումը, որը նվիրված է 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսացած Արցախի հերոս, Ոսկե արծիվ շքանշանակիր Ալեն Մարգարյանին և գրված է նրա հեղինակային հեքիաթների հիման վրա։  Ռեժիսորն է Սամսոսն Մովսեսյանը։

Ասուլիսում «Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամի նախագահ, 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանն ասաց, որ «Դետեկտիվ Ալենը» տիկնիկային ներկայացումը ստեղծվել է Ալենի երեք հեքիաթների հիման վրա։

«Իմ որդին մեծ ոգևորությամբ պրոպագանդում էր կրթություն, արվեստ, մշակույթ,  դրա հետ մեկտեղ անվախ, քաջ ու խիզախ երիտասարդ էր, ով թողեց Բոստոնի համալսարանում իր կրթությունը, ապագան ԱՄՆ-ում, եկավ՝ կյանքը տալու իր ժողովրդի, պետության համար»,- ասաց տիկին Նազելին։

Ալենը ստեղծագործել է, գրել հեքիաթներ, նկարահանել ֆիլմեր, դասախոսել, գերազանց տիրապետել է հինգ օտար լեզուների։

«Երեխաներն Ալենի հոգում ու սրտում էին, դա չէր կարող իր տրամաբանական ավարտը չունենար հեքիաթների տեսքով»,- նշեց նա։

Ն. Տերտերյանը նաև հայտնեց, որ այժմ «Զանգակ» հրատարակչությունը պատրաստում է տպագրել Ալենի հեթիաթների գիրքը։

«Համոզված եմ՝ և ներկայացումը, և Ալենի հեքիաթների գիրքը հավերժ մնալու է  մանուկների, մեծերի սրտում։
Ողջ ստեղծագործական թիմը բավական երկար ամիսներ աշխատել է ներկայացման վրա։ Ուզում ենք  լիներ իր տեսակի մեջ չկրկնվող, այն Ալենի լույսը, մեսիջները տարածի աշխարհով մեկ՝ կրթության, գիտության, գրքի նկատմամբ սիրո, ընթերցանության միջոցով բացահայտել աշխարհը, փոխել աշխարհը դեպի գեղեցիկը, բարին, վեհն ու ազնիվը»,- ասաց անմահացած հերոս Ալենի մայրը։

Նրա ներկայացմամբ, Ալենի ցանկությունն էր՝ արվեստի ու մշակույթի միջոցով մարդկանց սրտերում տեղ գտնի բարությունը, մարդասիրությունն ու հանդուրժողականությունը, որպեսզի այդպես աշխարհն ավելի գեղեցիկ դառնա։

«Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամն արդեն գործում է մեկ տարի։  Ն. Տերտերյանի խոսքով, հիմնադրամի նպատակն է աջակցել կրթական ու մշակութային ծրագրերի իրականցումը, նպաստել սոցիալապես անապահով խավի շնորհալի երիտասարդների դրսևորմանը՝ ապահովելով նրանց համար ուսման վճարները։

Նա նշեց, որ փառատոնի տոմսերից ստացված հասույթն անպայման ծառայելու է հիմնական նպատակին՝ կրթության, գիտության, արվեստի ու մշակույթի զարգացմանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Գործազրկության պատկերը՝ Վրաստանում
Վրաստանում 2022 թվականի երեք եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ստեղծվել է ավելի քան 100 հազար աշխատատեղ, իսկ...
Աղբյուր` Panorama.am
19:33
«Ապրելու ենք»․ կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը
Կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի «Ապրելու ենք» խորագրով համերգը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:Այս...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց»-ում հայտնաբերվել է հետախուզվողը
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հայաստանի ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել աշխատանքները
Հայաստանի ճարտարապետների պալատի հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Գավառի պետական համալսարան» հիմնադրամում հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ստեփանակերտ քաղաքի 2023 թվականի բյուջեն պլանավորվել է 2 մլրդ 442 մլն ՀՀ դրամ
Դեկտեմբերի 1-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ադրբեջանում արգելվել է քուրդ կին զինյալների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը
Ադրբեջանական կինոթատրոնները հրաժարվել են ցուցադրել  Իրաքի քուրդ կին զինյալների մասին պատմող «Sisters Apart» գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
18:26
Բացվել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայկական սիրելի կպչուկները «Viber»-ում՝ արդեն անիմացված տարբերակով
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է․ «Աղջկա և տղայի կերպարներով, հայկական գրառումով ստիկերների (կպչուկների) հաջողությամբ ոգեշնչված՝ Վիվա-ՄՏՍ-ն...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վրաստանը կշարունակի աջակցել Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողություններին
Վրաստանը կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ի անվտանգության գործունեությանը սևծովյան տարածաշրջանում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել են հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բրատիսլավայում բացվել է գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի անհատական ցուցահանդեսը
Բրատիսլավայի Պրիմացիալնի պալատի ցուցասրահում բացվել է սլովակաբնակ գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի անհատական  ցուցահանդեսի, որը կրում է...
Աղբյուր` Panorama.am
17:49
ԱՄՆ-ը Թուրքիային խնդրում է «վերագնահատել» Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողության պլանները
ԱՄՆ-ը Թուրքիային խնդրել է «վերագնահատել» Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողության պլանները: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ունենալու ենք իրավիճակ, որ մարդը, ով վտանգում էր իր կյանքը, չի ստանալու հավելավճար, մարդը, որ կյանքում առաջնագիծ չի տեսել, ստանալու է. Մանուկյան
«Որևէ մեկը դեմ չէ Զինված ուժերում ատեստացիա անցկացնելուն, ատեստացիայի հիման վրա հավելավճարներ ավելացնելուն։ Բայց այստեղ կա մի քանի...
Աղբյուր` Panorama.am
17:33
Թուրքիայի Բուրսա նահանգում ուղղաթիռ է կործանվել
Թուրքիայի արևմուտքում՝ Բուրսա նահանգում, հինգշաբթի Ուղղաթիռը է կործանվել: CNN Turk-ի տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ողնաշարային հիվանդություններ. երեխաների ոչ մանկական խնդիրները
Ողնաշարային հիվանդություններից մարդիկ տուժել են բոլոր ժամանակներում: Դրանք տարածված են ինչպես երիտասարդների, մեծահասակների, այնպես էլ երեխաների...
Աղբյուր` Panorama.am
17:14
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արտաշավանի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է,...
Աղբյուր` Panorama.am
17:05
Բորելը խոստացել է ԵԱՀԿ-ում քննարկման դնել ՌԴ-ի դեմ հատուկ տրիբունալի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստացել է ԵԱՀԿ քննարկմանը ներկայացնել Եվրահանձնաժողովի առաջարկը՝ ստեղծել միջազգային դատարան՝...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած անձինք ՌԴ քաղաքացիներ են
«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ`  Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ....
Աղբյուր` Panorama.am
16:53
Ղազինյան. Ֆրանսիան ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց
ԱԺ նախկին պատգամավոր  Արթուր Ղազինյանը գրում է. «Ֆրանսիան ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց Ֆրանսիայի ԱԺ-ի գրեթե միաձայն...
Աղբյուր` Panorama.am
16:43
Զիծառայողների շրջանում շատ է տարածված վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին լարված, պատերազմական իրավիճակի  բերումով չենք խոսում, որ թուրքը չիմանա, չուրախանա,...
Աղբյուր` Panorama.am
16:23
Լավրովը փակագծեր է բացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր խոսել  է Պրահայում  հոկտեմբերի 6-ին  Ֆրանսիայի նախագահի ու ԵԽ նախագահի նախաձեռնությամբ կայացած...
Աղբյուր` Panorama.am
16:07
Ջրաբերի տարածքում կործանված ինքնաթիռը Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր օդանավ է եղել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի...
Աղբյուր` Panorama.am
15:51
Պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն վայրկյան կարող է լինել. Վայոց Ձորի մարզպետ
«Մենք պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն վայրկյան էլ կարող է լինել»,-կառավարության մուտքի դիմաց անդրադառնալով Ջերմուկում...
Աղբյուր` Panorama.am
15:50
Պարեկների ծեծի հետևանքով տուժած քաղաքացին շարունակում է մնալ հիվանդանոցում
Քրեական վարույթներով որևէ մեղադրյալ չկա։
Աղբյուր` Panorama.am
15:44
«Բռնության կոչերի» հոդվածով պատմության ուսուցիչը դատապարտվել է 150 հազար դրամ տուգանքի. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Դատարանը (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) այսօր հրապարակեց «պատմության...
Աղբյուր` Panorama.am
15:35
Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, հնգակողմ. ԱԳՆ
ՀՀ ԱԳն խոսնակ Վահան Հունանյանը գրել է.  «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
15:28
Այս պահին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց է սկսված. Գարեգին Բաղրամյան
«Այս պահին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց է սկսված, վերջնական սակագնի փոփոխություն կլինի, թե ոչ, չեմ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել, հայտնաբերվել է 2 այրված դի
Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Formal-ից մինչև Home wear. Երևանի կենտրոնում բացվել է HENDERSON նորաձևության տան ֆլագման սրահը
Տղամարդկանց ողջ զգեստապահարանը՝ մեկ վայրում. դա չափազանց կարևոր է ժամանակակից, հատկապես ժամանակի արժեքը գնահատող տղամարդու համար։ ...
Աղբյուր` Panorama.am
14:35
2021 թ.-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը 26.5 % է.ՎԿ-ի նոր մեթոդաբանական աճպարարությունը
«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի աղքատության ցուցանիշը ՀՀ-ում այն կազմել է 26.5 %»,-կառավարության դեկտեմբերի 1-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ողնաշարային հիվանդություններ. երեխաների ոչ մանկական խնդիրները
17:19 01/12/2022

Ողնաշարային հիվանդություններ. երեխաների ոչ մանկական խնդիրները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}