Քաղաքական 12:20 04/10/2022 Հայաստան

Մի քանի ՀԿ-ներ պահանջում են վերանայել Վահագն Հովակիմյանի առաջադրումը

Հասարակական մի քանի կազմակերպություններ տարածել են հայտարարություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կուսակցականացման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«ՀՀ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 2022թ․ հոկտեմբերի 3-ին առաջադրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուներին։ Համաձայն ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի` այս թեկնածուները համապատասխան մշտական հանձնաժողովի, այն է՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կառաջարկվեն Ազգային ժողովի քվեարկությանը։ Թե՛ հանձնաժողովում, թե՛ Ազգային ժողովում փաստացի միայնակ որոշում է կայացնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը՝ խորհրդակցելով, թերևս, միայն կուսակցության վարչության հետ: Հետևաբար՝ ամենայն հավանականությամբ,  առաջադրված թեկնածուները կընտրվեն Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից՝ առանց առարկությունների։ 

Խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրում է տվյալ կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանին, որը 8-րդ գումարման Ազգային ժողովի պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: Պարոն Հովակիմյանը զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ՝ առնվազն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղծման օրվանից և պատասխանատու է եղել տարբեր ընտրություններում կուսակցության մասնակցության համակարգման համար: 

Կուսակցական կարկառուն ներկայացուցչի առաջադրումն իշխող քաղաքական ուժի կողմից ինքնին ստվերում է ժողովրդավարական առաջընթացը, ընտրական օրենսդրության և գործընթացների շարունակական բարելավման այն ահռելի աշխատանքը, որն իրականացվել է կառավարության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, տեղական և միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով: Այն ի սկզբանե կասկածի տակ է դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախությունը և քաղաքական չեզոքությունը՝ անկախ կուսակցական տոմսը վայր դնելու ձևական արարողությունից և չեզոքության մասին հայտարարություններից ու խոստումներից: Այս նշանակմամբ ռիսկի տակ է դրվելու ԿԸՀ վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանադրումից և անկողմնակալությունից:

Ի լրումն իշխող կուսակցության հայտնի քաղաքական գործչին անկախ մարմնի նախագահի պաշտոնում առաջադրելու ինքնին բացասական երևույթի դատապարտման՝ անհրաժեշտ ենք համարում նաև հրապարակային գնահատական տալ վերջին տարիների ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթացում Վահագն Հովակիմյանի դերակատարմանը, որը հանդես է եկել խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպատակադրված են եղել մեկ կուսակցության շահի սպասարկմանը, մշակվել են փակ դռների ետևում և միտված են եղել թափանցիկության ու հաշվետվողականության նվազեցմանը՝ հակադրվելով այս ոլորտում ներդրվող  մասնակցային գործընթացներին։ 

Միանշանակ է, որ իշխող կուսակցության կողմից իր գործչի նշանակումը չի նպաստում հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացմանը, և վտանգում է 2018թ. թավշյա հեղափոխության հիմնական ինստիտուցիոնալ ձեռքբերումը, որը թույլ է տվել գործող կառավարությանը հանդես գալ որպես ժողովրդավարական: Ինչպես բազմիս հայտնել ենք իշխանություններին պատգամավորական, մասնագիտական, ինչպես նաև վարչապետի մակարդակում, ևս մեկ անգամ հանրայնորեն պնդում ենք. Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնում կլինի ապացույց նեղ խմբային քաղաքական շահի արժևորման՝ ի վնաս որոշումների կայացման գործընթացում ժողովրդավարական սկզբունքների, այդ թվում` հանրային մասնակցության ապահովման ու հանրային կարծիքի հանդեպ հարգանքի:

Խստորեն դատապարտում ենք իշխող քաղաքական կուսակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական անդամին նշանակելու մոտեցումը և պահանջում ենք վերանայել առաջադրումը։  ԿԸՀ անդամի, և մասնավորապես՝ նախագահի պաշտոններում պետք է առաջադրվեն բացառապես անկուսակցական և քաղաքական գործունեություն չծավալող անձինք՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունների՝ նոր ձևավորվող ժողովրդավարական հիմքերի ամրապնդումն ու ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը»։

Հայտարարության ներքո ստորագրել են.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ
«Գյումրու առաջընթաց»
«Ռեստարտ Գյումրի» /Գյումրու «Ռեստարտ» նախաձեռնությունների կենտրոն ՔՀԶ ՀԿ
Կանանց իրավունքների տուն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Իրավունքի զարգացման  և պաշտպանության հիմնադրամ
Մարդու իրավունքների տուն Երևան ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ»



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:03
Դեկտեմբերի 3-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայաստանցի աշակերտները 7 մեդալ են բերել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից
Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ: Հայաստանի թիմի 7 մասնակիցներն...
Աղբյուր` Panorama.am
14:47
«Վերածնվող Հայաստան»-ի գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում. «Հայաստան» խմբակցություն
«Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը»
Աղբյուր` Panorama.am
14:30
Գիտուժ. Պետական մարմինների մոտեցումը խանգարում է առողջ գիտական միջավայրի զարգացմանը Հայաստանում
Գիտության ֆինանսավորման ավելացման պահանջով մշտապես հանդես եկող «Գիտուժ» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
14:21
Պարտավոր չենք հաշվետու լինել որևէ մեկին. Էրդողանը՝ Սիրիայում ռազմագործողությունների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում չպետք է անհանգստացնեն...
Աղբյուր` Panorama.am
14:00
ԱՄՆ-ը զինամթերքի ամենամեծ խմբաքանակն է մատակարարել քրդական PKK-ին
ԱՄՆ-ը զենքի և զինամթերքի ամենամեծ խմբաքանակն է մատակարարել Սիրիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին, այն դեպքում, երբ...
Աղբյուր` Panorama.am
13:51
2022 թվականին ՌԴ-ում յուրաքանչյուր հինգերորդ արժութային հաշիվ բացվում է յուանով
2022 թվականին Ռուսաստանում յուրաքանչյուր հինգերորդ արտարժութային հաշիվը բացվում է յուանով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tochka...
Աղբյուր` Panorama.am
13:41
«ԼՈՒՅՍ». Անկայունության ռիսկերը պահպանվում են՝ թեև ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է բարձր մնալ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպես՝...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը երկու համերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգում
Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Սանկտ Պետերբուրգի...
Աղբյուր` Panorama.am
13:28
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա՝ դառնալով 208,42 դրամ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
13:17
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
Վեց ամիս ժամկետով  ՀՀ տարածքից  սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:10
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. ««Վերածնվող Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հռիփսիմե Ստամբուլյան. Պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վայր է դնում մանդատը։ Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում։...
Աղբյուր` Panorama.am
12:57
Քանաքեռավան գյուղի մոտ բեռնատար է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գազալցակայանի...
Աղբյուր` Panorama.am
12:45
Այսօր նաև տեղանվանական պատերազմ է գնում. Վարդան Դևրիկյան
«Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ, մեկը մյուսին հաղորդակից անոթներ են, փոխադարձաբար լրացնում են իրար»։
Աղբյուր` Panorama.am
12:23
Վահե Հովհաննիսյան. Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Առաջներում, երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան...
Աղբյուր` Panorama.am
12:15
Ըստ Hürriyet-ի՝ Էրդողանի և Ասադի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս
Շուտով կարող է տեղի ունենալ Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի հանդիպումը, որի կազմակերպման համար ընթանում է...
Աղբյուր` Panorama.am
12:13
Սիսիան-Քաջարան ճանապարհը մաքրվել է պայթած արկերի հրթիռների մնացորդներից
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետների կողմից նոյեմբերի 15-ից 27-ը Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային...
Աղբյուր` Panorama.am
11:57
«Կասպերսկի». Թաքնված կրիպտոմայներների նոր մոդիֆիկացիաների քանակը եռապատկվել է
«Կասպերսկի» ընկերության փորձագետները 2022-ի երրորդ եռամսյակում հայտնաբերել են կրիպտոմայներների ավելի քան 150 հազար նոր մոդիֆիկացիա։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Գենետիկ թերապիայի միջոցով քաղցկեղի բուժման ոլորտում Իրանը երրորդն է աշխարհում
Բջջային հետազոտությունների և գենետիկ թերապիայի մանկական կենտրոնի տվյալներով՝ գենետիկ թերապիայի միջոցով քաղցկեղի բուժման ոլորտում Իրանը երրորդն է...
Աղբյուր` Panorama.am
11:38
Նոյեմբերի 29-ին երեք երկրում է ֆուտբոլային իրադարձություն լինելու՝ Քաթարում, Հայաստանում և Ադրբեջանում
Այսօր ֆուտբոլասերների համար երեք երկրում տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ՝ Քաթարում, Հայաստանում և Ադրբեջանում: Ֆուտբոլային խաղերի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ղազախստանի իշխանությունները հայտնել են, որ մոբիլիզացիայից հետո իրենց երկրում մնացել 100 հազար ՌԴ քաղաքացի
Ղազախստանի բնակչության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Թամարա Դույսենովան հայտնել է, որ սեպտեմբերի կեսերից ՌԴ ավելի քան 400 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թուրքիայի Բարթին նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով 40 մարդ տուժել է
Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթին նահանգում ավտոբուսը է շրջվել է. տուժել է 39 մարդ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին գրել է...
Աղբյուր` Panorama.am
11:12
Վիվա-ՄՏՍ. Արևային էներգիայի կիրառումը բջջային կապի ենթակառուցվածքում
Արտանետումների նվազում և միջոցների տնտեսում
Աղբյուր` Panorama.am
11:04
Աբովյանում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
10:58
Մայորը 19 700 դոլարի դիմաց գաղտնիք կազմող տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությանը. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության նոր դեպք
Աղբյուր` Panorama.am
10:35
ՄԱԿ. Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ի վեր զոհվել է 6655 խաղաղ բնակիչ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը թարմացված զեկույց է հրապարակել Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող 19 գյուղի
Առնվազն 19 բնակավայրեր, որոնք գտնվում են Սիրիայի Հալեպ նահանգի սահմանամերձ Աշ Շեհբա և Աֆրին արվարձաններում, երկուշաբթի օրը թուրքական զորքերի...
Աղբյուր` Panorama.am
10:19
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդականի հետ
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նա հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:
Աղբյուր` Panorama.am
10:13
29.11. ԱԱ-2022-ի հանդիպումները
Մեկնարկում է Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ. Դևրիկյան
12:32 29/11/2022

Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ. Դևրիկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}