Մշակույթ 13:35 07/10/2022 Հայաստան

Արշակ Չոպանյանը տեսել էր հայի ինքնությունը

«Բանաստեղծ էր, արձակագիր ու թարգմանիչ, գրականագետ ու արվեստաբան, մեծ հասարակական գործիչ, որ իր կյանքի ընթացքում խաչմերուկ դարձավ տարբեր ազգերի, ազգությունների, մշակույթների միջև և բոլոր տեղերում արժանապատվորեն ներկայացրեց հայ ժողովրդին, հայ ժողովրդի մշակույթը»,- այսպես ներկայացրեց Արշակ Չոպանյանին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը՝ Չոպանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված հանրապետական գիտաժողովի բացմանը։

Նրա խոսքով, բավական է հիշել, որ հայ միջնադարյան գրականությունը՝ Գրիգոր Նարեկացի, Ֆրիկ, Քուչակ, Մխիթարյաններ ու բոլոր մյուսները, կարողանում էր ոչ միայն հավաքել, ուսումնասիրել, այլ նաև թարգմանել ու ներկայացնել ֆրանսիացի ընթերցողին, ինչը նշանակում էր՝  համաշխարհային մշակույթի գործիչներին։

«Չոպանյանին խորթ չէր և ոչ մի ժամանակաշրջանի, հայ ժողովրդի տարբեր հատվածների գրականությունն ու մշակույթը։ Լինելով պոլսահայ՝ անդրադարձել է և Պոլսի գրական դպրոցի գործիչներին, և արևելահայ գրողների կյանքին ու գործունեությանը, նաև սփյուռքահայ»,- ասաց Վ.Սարգսյանը՝ ընդգծելով, որ նրա գրականագիտական ծառայություններն անուրանալի են։

«Այս ամենին հավելենք, որ նրա լայնախոհությունը տարածվում և սփռվում էր նաև օտար գրողների, օտար մշակների գործունեության վրա, կարողանում էր ընկալել և մեր գրականությունը կարծես թե եվրոպական գրականության հետ համաքայլ տեսնել»,- նշեց բանասիրական գիտությունների թեկնածուն։

Նրա խոսքով, Չոպանյանը միայն գրականությամբ չէր զբաղվում, նաև մշակութային գործիչներով, նրա ուսումնասիրության առանձնահատուկ թեման և ուղղությունը Կոմիտասն էր, Խրիմյան Հայրիկն էր և նրանք, որոնք կերտում էին հայ ժողովրդի ինքնություն։

Վ.Սարգսյանը մի մեջբերում արեց Չոպանյանից, որը Գրիգոր Ներկայացուն ներկայացնելով, որ նա կարողացել էր վեր կանգնել կյանքից, աշխարհից և աշխարհին նայել վերերկյա հայացքով, տեսողականությամբ, ասել է՝ թե Նարեկացին տեսել էր Աստծուն։

«Ես ուզում եմ վերափոխել այս բառերն ու ասել՝ Արշակ Չոպանյանը տեսել էր հայի ինքնությունը։ Նրա նաև հասարակական գործունեությունն ուղղակի իմ ասածի ապացույցն է։ Նրա բոլոր առնչությունները, ըստ էության, ունեին միակ գաղափարական հենքը՝ մեծագույն արհավիրքներից հետո ներկայացնել աշխարհին հայ ժողովրդին, նրա նկարագիրն ու էությունը»։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, բ․ գ․ թ․ Վաչագան Ավագյանն ասաց, որ իր գիտական հետաքրքրությունների շրջանակում Արշակ Չոպանյանը վաղուց է, գրեթե ավելի 30 տարի ու ամեն անգամ նրան դառնալիս՝ զարմացած է մնում այս մարդու անխոնջ աշխատանքի, տանջանքի, անմնացորդ նվիրվածության վրա իր ժողովրդին, հայրենիքին, հետագայում արդեն խորհրդայնացած  Հայաստանին։

«60 և ավելի տարի է տևել նրա և ազգային հասարակական, և գիտական գործունեությունը։ Երբ փորձում ես նժարին դնել՝ որին առավել կարևորություն տալ, իսկապես դժվարանում ես»,- նշեց նա։

Վ.Ավագյանը ցավով փաստեց, որ մինչ օրս Հայաստանում չկա որևէ փողոց, դպրոց կամ հաստատություն, որ կրում է  Արշակ Չոպանյանի անունը։ Առաջարկեց դիմել Երևանի քաղաքապետարանին, կառավարությանը գոնե 150-ամյակի կապակցությամբ որևէ դպրոց կամ փողոց անվանակոչվի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, խմբագիր, բանասեր, մշակութային-հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի անունով։

Նշենք, որ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված հանրապետական գիտաժողովին վաղը կշարունակվի Իջևանում: 



Ա.Չոպանյանը ծնվել է Կոստանդնուպոլիսում 1872 թվականին: Սովորել է տեղի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում, աշակերտելով ժամանակի մի շարք ականավոր գրական գործիչների: Ստեղծագործել է վաղ տարիքից: 1895թ. խմբագրել է «Ծաղիկ» երկշաբաթաթերթը: Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` նույն թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1898-1911թթ և 1929-49թթ հրատարակել է «Անահիտ» գրական-գեղարվեստական հանդեսը:

Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Արշալույսի ձայներ» (1891թ.), «Թրթռումներ» (1892թ.), «Քերթվածներ» (1908թ.) գրքերում: Լույս են տեսել նաև «Թուղթի փառք» (1892թ.) հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» (1923թ.) պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խավեր» (1893թ.), «Հրաշքը» (1923թ.) դրամաները և այլ երկեր։

Հայ գրականության մեջ առանձնակի նշանակություն ունի նրա քննադատական և գիտական-բանասիրական գործունեությունը։ Լինելով մշակութապատմական դպրոցի սկզբունքների հետևորդ՝ նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Հրատարակել է միջնադարյան և նոր շրջանի գրական հուշարձաններ՝ Նահապետ Քուչակին վերագրվող քառյակների և ընդհանրապես միջնադարյան հայրենների ժողովածուները («Նահապետ Քուչակի դիվանը», 1902թ., «Հայրեններու բուրաստանը», 1940թ.), «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» (1910թ.), «Հայ էջեր» (1912թ.) գրքերը և այլն: Կազմել և լույս է ընծայել Պետրոս Դուրյանի (1894թ.) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (1907թ.) երկերը, որոնց նվիրել է ծավալուն ուսումնասիրություններ: Առաջինն է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը վերլուծել` որպես գեղարվեստական ստեղծագործություն, կրոնամիստիկական շղարշի տակ տեսել արտահայտված կենսական գծերն ու մարդասիրական էությունը, Նարեկացուն դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին:

Ունի աշխատություններ նվիրված Խաչատուր Աբովյանին, Ղևոնդ Ալիշանին, Հակոբ Պարոնյանին, Գաբրիել Սունդուկյանին, Րաֆֆուն, Ալեքսանդր Շիրվանզադեին, Համաստեղին, Պերճ Պռոշյանին և ուրիշներին, որոնց զգալի մասն ամփոփված են «Դեմքեր» (2 հատոր, 1924-29թթ) ժողովածուի մեջ:

Արձագանքել է գրական նոր երևույթներին, հաճախ առաջինն է տվել դրանց հեղինակների (Վահան Թեքեյան, Սիամանթո, Դանիել Վարուժան, Մատթեոս Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնության բնութագիրը։

Հոդվածներ է գրել նաև եվրոպացի (Վ.Հյուգո, Օ.Բալզակ, Է.Զոլա, Հ.Իբսեն, Է.Վերհառն) և ռուս (Ա.Պուշկին, Ն.Գոգոլ, Լ.Տոլստոյ, Ի.Տուրգենև) գրողների մասին: Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում տարածելու և Հայ դատը պաշտպանելու համար: Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ժամանակի եվրոպացի գրողների ու հասարակական գործիչների հետ: Ֆրանսերեն թարգմանել և հրատարակել է հին ու նոր շրջանի հայ բանաստեղծների բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ամփոփել է «Վարդենիք Հայաստանի» (3 հատոր, 1918-29թթ) ժողովածուի մեջ:

Արշակ Չոպանյանը մահացել է Փարիզում 1954 թվականին:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Արցախը հանձնած իշխանության կողմից անհեթեթ հայտարարություններ են հնչում. Մինասյան
«Այս ամբիոնից անհեթեթ հայտարարություններ են շարունակում հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, ով հանձնեց Արցախը, տարավ կառափնարան հայ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՎԾ-ն ինչպես ԱՆԻՖ-ում է գտել ֆինանսական մսխումներ, այնպես էլ Երևանի քաղաքապետարանում կգտնի. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ, մի օր գալու է բոլորի պատասխան տալու և նկատողության ժամանակը, և, այո, պատասխանատվություն է լինելու, որ...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:37
Առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում խուզարկություններ են իրականացվում
Առողջապահության նախարարությունում ու բուժհաստատություններից մեկում այս պահին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:22
Տնկիները ՀՈԱԿ-ին երկու անգամ թանկ բերում է իջևանյան նույն ընկերությունը, սա կոռուպցիա չէ՞. Պեդրո Զարոկյան
«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա...
Աղբյուր` Panorama.am
12:14
Արա Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց Կարեն Անդրեասյանի պսևդո գաղափարից
«Ես ինքս էլ՝ որպես փաստաբան զգում եմ դատավորների կաշկանդվածությունը, կարգապահական վարույթների առումով չարաշահում է...
Աղբյուր` Panorama.am
11:57
ԱԺ-ում շնորհավորեցին ՔՊ-ականների ծնունդները
Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց շնորհավորել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, ՔՊ-ականներ...
Աղբյուր` Panorama.am
11:50
«Եկել եք այստեղ մեյմունություն եք անում». լեզվակռիվ սկսվեց ավագանու կին անդամների միջև
«Դուք ինձ ուղղում եք ինչ-որ մեղադրանքներ, ինձ կարող եք առհասարակ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել,  ես իմ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Մանուկյան. Չէի պատկերացնում որ ՀՀ-ում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում
«Իսլամական պետությունը, որը կազմակերպել էր եզիների ցեղասպանությունը 2014 թվականին, միայնակ չէր, «Իսլամական պետության»...
Աղբյուր` Panorama.am
11:45
Վահե Հովհաննիսյան. Սուտ է ասել, սուտ է ասում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ռուսական արտադրության հալվաներում ՍԱՏՄ-ն հայտնաբերվել է «Կադմիում»
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
11:13
Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
«Այս հասկացությունների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է ինչպես Հայաստանի շահերի, այնպես էլ ցեղասպանությունների միջազգային կանխարգելման գործընթացի տեսանկյունից»։
Աղբյուր` Panorama.am
11:02
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը 5105 քմ տարածք է նվիրաբերում Երևանին
«Նախագծով նախատեսվում է որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ջրատար խողովակի վթար՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Ճանապարհը սպասարկող...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:50-ի սահմաններում 24-ամյա Ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն գյուղի Փուշկի թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Նախատեսվում է առաջին Եվրասիական կինոմրցանակաբաշխությունն անցկացնել 2025 թվականին
Նախարարը հույս է հայտնել, որ նախաձեռնությանը կաջակցեն ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ երկրների գործընկերները։
Աղբյուր` Panorama.am
10:25
Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին տրվել է Երևանի ավագանու անդամի մանդատ
Ավագանու հերթական նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել մայիսի 14-ին, ժամը 10։00-ին։...
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}