Կիև բոլոր դպրոցներում դասերը չեղյալ են հայտարարվել
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Կիևի դպրոցներում դադարեցվել է անգամ հեռավար ուսուցումը, իսկ Ուկրաինայի արևմտյան մասում շրջանների դպրոցները տեղափոխվում են հեռավար ուսուցման, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Կիևի դպրոցներում նույնիսկ հեռավար ուսուցումը դադարեցվել է, հայտնում են աշակերտների ծնողները, իսկ արևմտյան Ուկրաինայում մարզերի դպրոցները տեղափոխվում են հեռավար ուսուցման», - հաղորդում է Strana.ua-ն Telegram ալիքում։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ օդային տագնապը չի դադարում ամբողջ Ուկրաինայում, եղել են հրթիռային հարվածներ։ Պայթյուններ են գրանցվել Կիևում, Դնեպրոպետրովսկում, Լվովում, Խարկովում և այլ քաղաքներում։
Հիշեցնենք, որ այսօր Կիևում չորս պայթյուն է որոտացել։ Ուկրաինական ԶԼՄ–ները հայտնել էին նաև, որ պայթյուններ են եղել նաև այլ մարզերում։