Հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի 2022 թվականի դափնեկիրները
Տնտեսագիտության բնագավառում 2022 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի երեք գիտնականների՝ Բրուքինգսի ինստիտուտի պրոֆեսոր Բեն Բեռնանկեին, Չիկագոյի համալսարանից Դուգլաս Դայմոնդին և Սենտ Լուիսի համալսարանից Ֆիլիպ Դիբվիգին՝ բանկերի և ֆինանսական ճգնաժամերի վերաբերյալ հետազոտությունների համար։ Այս մասին հայտնում է BBC-ին։
Ինչպես նշվում է Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ, այս գիտնականների հայտնագործությունները օգնել են հասարակությանն ավելի լավ հաղթահարել ֆինանսական ճգնաժամերը և նպաստել տնտեսության մեջ բանկերի դերի ըմբռնմանը, հատկապես ֆինանսական ճգնաժամերի ժամանակ:
Նրանց հետազոտության կարևոր եզրակացությունն այն է, թե ինչու է պետք խուսափել բանկերի փլուզումից:
Այսպիսով, տնտեսագիտության ոլորտում ձեռքբերումների համար Նոբելյան մրցանակի շնորհումից հետո ավարտում է Նոբելյան շաբաթը, որն ավանդաբար անցկացվում է հոկտեմբերի սկզբին։
Այս մրցանակն ի սկզբանե գրված չէր Ալֆրեդ Նոբելի կտակում։ Այն սկսել է շնորհվել 1969 թվականին՝ Շվեդիայի բանկի նախաձեռնությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսուհի Աննի Էռնոն՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Քըրթ Վյութրիխ. Ես մարզիկ էի, և երբեք չէի մտածում, որ կստանամ Նոբելյան մրցանակ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց