Մշակույթ 10:40 12/10/2022 Հայաստան

Հայոց մշակութային ժառանգության դերի զրոյացման գործին ծառայող «հինգերորդ շարասյունը» ակտիվ գործում. Հնագետ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը գրում է. 

«Նախորդ օրը համացանցով տարածվող մի նյութի հանդիպեցի, որն ակնհայտորեն միտված է սևացնելու Արենի 1 քարայրի (Թռչունների քարայր) պեղումների արդյունքները, հայաստանյան հնագետների կատարած գործն ու հնագետներին։ Այս կապակցությամբ կուզեի կիսվել մի քանի դիտարկումով։

Երբ խոսում ենք Արենի 1 քարայրի մասին, հարկ է հիշել, որ գործ ունենք երկիր մոլորակի այսօր հայտնի ամենահին գինու արտադրության մասին վկայություն տվող հնավայրի հետ։ Գինու արտադրությունը և այն համատեքստը, որ փաստվել է քարայրում (Կովկասի հյուսիսի, Իրանի, Փոքր Ասիայի և Միջագետքի հնագույն հասարակությունների հետ մշակութային և առևտրական կապերի մասին փաստագրված վկայությունները, աննախադեպ զարգացած մետաղագործության և բազմաթիվ այլ արհեստների մասին փաստ-վկյությունները, այգեգործության և պտղաբուծության մասին վկայությունները և այլն, և այլն) առավել քան որևէ բան Հայաստանում, վկայություն են այն բանի, որ Արաքսից հյուսիս բնակվող հասարակությունները քաղաքակրթության առաջավորասիական օյկումենի ձևավորման առանցքային դերակատարներից են եղել մ․թ․ա․ V-IV հազարամյակներում, ասել է թե քաղաքակրթության ձևավորման արշալույսին։

Փաստվել է մի բացառիկ երևույթ, որ դարձել է հայաստանյան գինու և գինեգործության  բրենդ, հայաստանյան գինու մրցունակությանը նպաստող անչափ կարևոր «հաղթաթուղթ»։

Բնականաբար այս հանգամանքը շատ շատերի սրտովը չէ, քանի որ աշխարհում տարածված միֆեր է քանդում։ Այդ միֆը քանդող հուշարձանի նկատմամբ ատելության դրսևորմանը հանդիպել եմ ամիսներ առաջ, երբ պատահական մի խոսակցություն իմաստն ընկերս ինձ թարգմանեց։ Զբոսաշրջիկներ էին ( երևի գործարարներ կամ գիտության ոլորտի աշխատողներ), որ եղել էին Արենիում և իրենց լեզվով քննարկում էին, թե ինչ կարելի է անել, որ դա համարվի սուտ, որ Արենի 1 քարայրն արժեզրկվի և էլի նման ինչ որ դատողություններ։

Ընդ որում երկուսն էլ այն համոզմունքին էին, որ դա պետք է անել ուրիշի միջոցով, որ ավելորդ կասկածների ու խոսակցությունների տեղիք չտա։ Հիմա այս վայնասունը տեսնելով առավել քան համոզվում եմ, որ հայոց մշակութային ժառանգության դերի զրոյացման գործին ծառայող «հինգերորդ շարասյունը» ակտիվ  գործում է և զգալի քանակով հայաստանյան հանդի տավարներ խանդավառությամբ միացել են այդ գործին։ Ինչու՞։

Ահա պատասխանը․

Քշե՛լ է միշտ է՛լ նաիրյան
երգերի սաղմը քամին,—
Տեսել է նա անթիվ թշնամի,
Բայց ծաղկել է կրկին՝ բո՛րբ ու բուրյան: Քշվե՛լ է, արվել ոտնակոխ,
Խառնըվել  հրի ու փոշու,—
Բայց իբրև ոգի, իբրև շունչ,
Իբրև սաղմ անմահ, ինքնագոհ,—
Պահպանել է նա մի՛շտ անմեռ:
Իր ներքին ինքնությամբ անկոր,— ինչպես հունտն է պտուղի — անկոխ, Քանի չի նեխել միջից դեռ...
Պահպանել է իր միջուկն — անեղծ,
Եվ դարձել դրանո՛վ միայն — հար Բյուրավոր դժնի, անհնար Փորձանքների համար — անմերձ...

Չարենցյան այս տողերը հայի այս տեսակի մասին է նաև։

Հետաքրքիր է, ցուրտը տարած ուղեղով հայոց հունտը ներսից ախտահարողը տեղյակ է, թե ինչ ջանքեր են գործադրվել, որ այս եզակի հուշարձանը ռեստորան չդառնա, ինչ ջանքեր են գործադրվել, որ աշխարհի խոշորագույն հաստատությունների լաբորատորիաներում հսկայական գումարներ արժեցող անալիզներ արվեն, որ անհերքելի ապացույցներով հիմնավորվի  քաղաքակրթական կարևորագույն ձեռքբերումների հայաստանյան հասցեն։

«Հիգերորդ շարասյան» ակտիվիստի դերը ստանձնած անուղեղներին քանի անգամ պետք է բացատրել, որ Հայաստանում բուրգեր չկան, որ Դվինի «բուրգը» մահմեդականի դամբարան է և, խիստ անցանկալի է, որ այդ հուշարձանի շուրջ ապուշի համառությամբ կրքեր են բորբոքվում, այն էլ մեր օրերում։ Այդ ո՞ւմ զառանցանքներն ենք ուզում «ապացույցներով հաստատել»։ 

Հայաստանյան ոչ մի հնագետ երբևիցե «սորոսյան գրանտներով» որևէ ծրագիր, հետազոտություն չի կատարել։ Սակայն սփյուռքի «հայրենասերներից» փող մուրացողներն անհեթեթություններով Հայոց պատմությունը ցեխոտելուց բացի, փորձում է ցեխոտել վաստակ ունեցող, իր գործին նվիրված հետազոտողներին։ Ողորմելու այս պահվածքը ոչ միայն մարտնչող տգիտության ցուցիչ է, այլև «հինգերորդ շարասյան» գործելակերպ։ 

Հիմա մի քանի բառ էլ գրեմ հայոց քաղաքակրթությանը ոչ վայել Արենիի «մարդակերության» կեղծ նարատիվի մասին։

«Հինգերորդ շարասյան» հաստագլուխ ողորմելիներին տեղյակ պահեմ, որ՝
գինու, խաղողագործության մասին բացառիկ տվյալներով այս քարայրը պաշտամունքային կառույց է։ Հունա-հռոմեական, հելլենիստական  քաղաքակրթության ծիրում հայտնված գրեթե բոլոր մշակույթներում կարևոր տեղ է զբաղեցրել գինու և խաղողագործության աստծու՝ Դիոնիս-Բաքոսի պաշտամունքը։ Բազմաթիվ հետազոտողներ փորձել են ցույց տալ, որ Դիոնիսի պաշտամունքը Հունաստան է անցել Փոքր Ասիայից։ Այսօր էլ այն առավել տարածված և տիրապետող տեսակետներից մեկն է։ Խորհուրդ կտամ ուշադիր կարդալ Դիոնիս-Բաքոսի մասին առկա գիտական և գեղարվեստական գրականությունը, Էվրիպիդեսին․․.

Բոլոր դեպքերում կարևոր է իմանալ, որ՝

Ա/ Դիոնիսյան ծեսերում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել բախանալիաները /օրգիաները/ և դրանց հիմնական դերակատար մաենադները /Դիոնիսի սպասուհի-քրմուհիները/։
բ/ Դիոնիսյան ծեսերն ու օրգիաները երբեմն ուղեկցվում էին զոհաբերություններով։ Որպես զոհաբերություն Դիոնիսին՝ մոլագարության վիճակում գտնվող մաենադները պատառոտում էին կենդանիներին, զոհաբերում մանկահասակ երեխաներին, հոշոտում հում միսը։
գ/ Ուշադրության է արժանի Թեբեի արքա Պենթեոսին պատառ-պատառ անելու պատումը / Պենթեոսին հոշոտում են մայրը և քույրերը/ և հոշոտվածից մնում է միայն գլուխը։

Հիմա մի կարևոր հանգամանքի մասին։ Դիոնիսի անվան վաղագույն հիշատակությունը հայտնի է մ․թ․ա․ 14-րդ դարից։ Բուն Հունաստանում Գինու և խաղողի աստծո պաշտամունքը տարածում է ստացել մ․թ․ա․ VIII դարց հետո։ Գինու և խաղողագործության պաշտամունքի վայր Արենիի քարայրում բազմաթիվ դրվագներ ունենք, որ զուգադրելի են Գինու և խաղողագործության աստված Դիոնիսին վերաբերող առասպելների և պատումների միջոցով վերականգնվող ծիսական արարողությունների դրվագների հետ։ Արենին հասակագրվում է մ․թ․ա․ V-IV հազարամյակներով․․․ ԵՎ նորից հիշենք, որ հին հեղինակներից շատերը գտնում են որ, այս պաշտամունքը եկել է Փոքր Ասիայից․․․ Իսկ Փոքր Ասիա որտեղի՞ց կարող էր ներթափանցել․․․»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}