Մշակույթ 14:54 20/10/2022 Հայաստան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աֆրիկյան երկրների ազգային հանձնաժողովների 14 գլխավոր քարտուղարներ այցելել են օկուպացված Շուշի

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես  մշակութային ժառանգության պահպանության ՄԱԿ-ի կողմից առաջնային մանդատ ունեցող վերազգային կազմակերպություն, իր անդամ պետություն հանդիսացող բոլոր երկրներում ունի ազգային հանձնաժողովներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ադրբեջանի ազգային հանձնաժողովի հրավերով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աֆրիկյան 14 պետությունների (Կամերունից, Գանայից, Եթովպիայից, Զամբիայից, Մալավիայից, Ռուանդայից, Մոզամբիկից, Քենիայից, Գամբիայից, Զիմբաբվեից, Նիգերիայից, Ուգանդայից, Սիերա Լեոնեից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից)  ազգային հանձնաժողովների ներկայացուցիչներ սեպտեմբերի 24-ին այցելել են Շուշի և Ֆիզուլի քաղաքներ։ Հարկ է հավելել, որ այցելությունը կազմակերպվել է Ադրբեջանի «Զարգացման և դիվանագիտության ինստիտուտի» (ADA University of Azerbaijan) և Ադրբեջանում ՅՈՒՆԵՍԿՕ-յի ազգային հանձնաժողովի կողմից:

Ծրագիրը մեկնարկվել է 2022 թվի սեպտեմբերի 24-ին և կրում է կրթական-տեղեկատվական բնույթ։ Այն իրականացվել է ադրբեջանական ADA համալսարանի կողմից (ADA Institute’s Training Program), նպատակ ունենալով զարգացնել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Ադրբեջանի և աֆրիկյան երկրների միջև համագործակցային հարաբերությունները, բարձրացնել տարածաշրջանում Ադրբեջանի մասին տեղեկացվածությունը, ինչպես նաև մշակութային արժեքների վերականգնման վերաբերյալ ծրագրերի իրականացումը  «հայկական օկուպացիայից ազատված տարածքներում»:

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած բացման արարողության ժամանակ  ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սեյմուր Ֆաթալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ունի 30 տարվա պատմություն և որ իրենց երկիրն իր անդամակցության ընթացքում կարևոր դեր է խաղացել կազմակերպության սկզբունքների և արժեքների առաջխաղացման գործում։

Զեկույցով հանդես եկավ ինստիտուտի մասնագիտացման ծրագրերի տնօրեն Նարգիզ Իսմայիլովան և նշեց, հոկտեմբերի 8-ին ավարտվող ծրագրի շրջանակներում, մասնակիցներն այցելելու են  Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված ադրբեջանական ճարտարապետության  վայրեր, ինչպես նաև ազատագրված Շուշի որը  գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում) և Ֆիզուլի քաղաքներ:

Աֆրիկյան 14 երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների գլխավոր քարտուղարների խումբը նախ այցելել  է Ֆիզուլի և այնտեղ գտնվող «հայկական օկուպացիայի ժամանակ ավերված հուշարձաններ»։ Աֆրիկյան 14 երկրների ներկայացուցիչները նշել են, որ Ֆուզուլիի շրջանի Մերդինլի գյուղի մզկիթը ընդհանուր տպավորություն է ստեղծել օկուպացված տարածքներում մշակութային հուշարձանների դեմ կատարված վանդալիզմի մասին։ Այնուհետև հյուրերն այցելել են  «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի» մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնց թվում էին` Խուրշիդբանու Նաթավանի, Ուզեյիր Հաջիբեյլիի և Բյուլբուլի կիսանդրիները։

Ծրագրի մասնակիցները «30 տարի ավերված քաղաքի վերականգնումը» գնահատել են որպես պատմական իրադարձություն և Ադրբեջանում իրենց տեսած իրողության մասին լայն քարոզչություն իրականացնելու ցանկություն են հայտնել։

Շուշի քաղաքի պետական ​​արգելոցի վարչության աշխատակիցները հյուրերի ուշադրությունն են հրավիրել առ այն,  որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանի համաձայն՝ 2022 թվականը Ադրբեջանում հայտարարվել է «Շուշա քաղաքի տարի»՝ նշելով քաղաքի 270 ամյակը։

Մեր արձագանքը

Շուշի քաղաքը որպես ադրբեջանական ժողովրդի ստեղծագործ քաղաք ներկայացնելու, ինչպես նաև միջազգային հանրությանը շրջանակներում ապատեղեկատվություն տարածելու փորձը Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող հայատյացության պետական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Նման գործելաոճը  խախտում է հայ հանրույթի և ի մասանավորի` Շուշիի հայ համայնքի մշակույթի իրավունքը, որից բռնի կերպով նա զրկվել է տեղահանման և իր մշակութային ու ստեղծագործ կյանքով ապրելու արգելքի պատճառով։ Մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքները կազմում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի անքակտելի մաս (Մշակութային ժառանգությունը հասարակության համար Ֆարոյի  կոնվենցիա, հոդված 1․)  և յուրաքանչյուր ոք` անհատապես կամ հավաքական ձևով, իրավունք ունի օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը, ու նաև պարտավոր է հարգել այլոց մշակութային ժառանգությունը, ինչպես իր սեփականը (Մշակութային ժառանգությունը հասարակության համար Ֆարոյի  կոնվենցիա, հոդված 4)։ Այս կոնտեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչնչացնելով, յուրացնելով մի ողջ հանրույթի մշակութային ժառանգությունը, զրկելով նրան իր սեփական ինքնությանը համարժեք ապրելու ու ստեղծագործելու իրավունքից,  այժմ յուրացման գործողությունը ցանկանում է ամրագրել միջազգայնորեն՝ խախտելով հայ հանրույթի մշակութային ֆունդամնետալ իրավունքները՝ սահմանված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածում։

Պատմական Շուշի քաղաքի, որը նաև հայ մշակույթի կարևորագույն կենտրոն էր, հռչակումը որպես ադրբեջանական հանրույթի ստեղծագործ քաղաք, ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում, պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ օրինականության ճանաչում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}