Քաղաքական 20:00 02/11/2022 Հայաստան

Դիվանագիտական պլացեբոն քաղաքական հոգեվարքում

Որտեղից սկսեմ։

Թերևս՝ մեկ է։  Ստերջ շրջապտույտը, որում հայտնվել ենք, գոնե դա թույլ է տալիս։

Վերջերս խոսեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ «Լեռնային Ղարաբաղի» ինքնորոշման իրավունքի մասին։ Ամբողջ հրապարակման մեջ մի անգամ էր Արցախը հնչում՝ առանց Հանրապետության։

Ինչու՞։

Վարդան Օսկանյանն այլևս նախարար չէ, դիվանագիտություն խաղալու պարտավորություն չունի, ուրեմն ինչու՝ Ղարաբաղ, ինչու՞ ոչ՝ Արցախի Հանրապետություն։  Տպավորություն է, որ Օսկանյանն ուղղակի կոպի-պաստ է արել իր՝ 2006 թվականին գրածը, առանց նոր ճիգի, առանց նոր հայացքի, առանց...  դիվանագիտության։

Դիվանագիտությունն այսօր պահանջում է ժողովրդական իմաստնություն՝ շատը ուզի, որ գոնե քիչը տան։ Այնինչ՝ բոլոր քաղաքական գործիչներն իրենց դրել են համեստ եվրոպացու տեղ՝ առանց դատի արդեն դատապարտում են մեզ։  Դեռ ինչ-ինչ բաներ չտված, արդեն նախօրոք հոժարում են կորցնելու հետ։

Ինչու՞։

Ինչու է բոլոր ՀՀ գործիչների խոսքից կորել Արցախի Հանրապետությունը։ Ինչու՞ եք կրկնում թելադրվող «Լեռնային Ղարաբաղը»։ Իբր՝ Արցախի Հանրապետությունը շատ ավելի մեծ էր, քան հիմա՞, ու չե՞ք ընդունում այդ իրողությունը։ Չեք ընդունում, մի քիչ երկար խոսեք երկար-բարակի փոխարեն՝ ասեք՝ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ մնացած տարածք, ասեք՝ Արցախի Հանրապետությունից Ադրբեջանի՝ ագրեսիայի հետևանքով զավթած տարածքներ։

... Ալիև-Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ, ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը, որ հայտնի է հայաստանյան իրադարձությունների հաճախակի անդրադարձներով, գրեց, թե՝ Փաշինյանը ամրապնդել է իր դիրքերը Հայաստանում։ Որպես հիմք ներկայացրեց ՔՊ վեցերորդ համագումարի փակ նիստում Փաշինյանի՝ վարչության նախագահ ընտրվելու փաստը։

Թերևս կարելի էր չկարևորել ՔՊ ներքին խոհանոցը, եթե այդ ՔՊ-ն գրաված չլիներ ԱԺ մեծամասնությունը, ՀՀ կառավարությունը, դատարանները, ՍԴ-ն, դատախազությունը, նույնիսկ՝ ՄԻՊ-ը։

Բոլոր իշխանությունները ոչ միայն կուսակցանակցվել են, այլ հենց՝ քպացվել են։

ՔՊ-ի դիկտատուրա։

Ու շուտով հերթը բանկերինն է՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե պիտի հայտարարագրվեն ՀՀ բոլոր քաղաքացիները։ Ընդ որում՝ ոչ թե իրենք իրենց գույքը, այլ՝ ՊԵԿ-ը արդեն գրած պիտի տա, իրենք ստորագրեն։ Ասել կուզի՝ ՊԵԿ-ին հասանելի կլինեն բոլորի բանկային հաշիվները։

Ու ՀՀ քաղաքացին չի ունենա ոչ մի անձնական իրավունք, միայն պարտավորություններ ու մեղք մերկություն։

Որևէ արձագանք այսօր սրան չկա։

Ինչու՞։

Դիմադրությունը կամ հույս ունի, որ 2024-ին էլ ՔՊ-ն չի լինի, կամ՝ արդեն չի հասցնում հետևել, թե ինչ է հասցնում սղղացնել իշխանությունը։


Ի դեպ՝  այն նույն Մարկեդոնովը անդրադարձել է դիմադրությանը, հայտնելով, որ ՔՊ համագումարին ընդդիմությունը որևէ կերպ չարձագանքեց, ու որ՝ Սեյրան Օհանյանը («Հայաստան դաշինք») հայտարարել է դիմադրության ինովացիոն գործելաոճի ի հայտ գալու մասին, ինչին ռուս վերլուծաբանը կասկածանք է հայտնել օրեր ձգվող պասիվության պատճառով։

Փաշինյանի ամեն հանդիպում Ալիևի հետ, լինի ռուսական, թե եվրոպական հովանոցի տակ, ամեն անգամ լարում է հասարակությանը, թե՝ «այս անգամ ինչ է տալու»։

Արցախի  Հանրապետության Վերածնունդ հրապարակում հազարավոր քաղաքացիներ հավաքվեցին մեկ անգամ ևս հայտարարելու, որ՝ Արցախը Հանրապետություն է, ու որ Ադրբեջանի կազմում չի լինելու։

Ինչպե՞ս արձագանքեց Հայաստանը՞։

Իներտությամբ։

Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 30-ին, արցախյան բազմահազարանոց հանրահավաքի օրը գրեց. «Մենք երկար ենք սպասել այս օրվան»։

Ինչու՞։

Այսի՞նքն։

44 օրյա պատերազմը, հազարավոր երիտասարդների մահը մի՞թե Արցախի Հանրապետության անկախության համար չէր։  Առանց ինչ-որ բանի սպասելու։

Դրանից ավել էլ ինչ էր պետք։ Հանրահավա՞ք, ցույց տալու, որ Արցախի Հանրապետությունը իհարկե չի լինելու Ադրբեջանի կազմում։ Կասկածու՞մ ենք Դիմադրությունը սրանում, ու դրա՞ համար էր երկու տարի և ավելի այսքան անորոշ ու անարդյունք գործում։

 Ի՞նչ ինովացիա։ Ի՞նչ սպասում։ Ու՞մ է պետք կեղծ դեղահաբը, որ իսկականից էլ դառնահամ է։

Հասկանու՞մ է Դիմադրությունը, որ անարդյունք հանրահավաքներով իմաստազրկեց դրանց երեք հոգանոց կամ հազար հոգանոց լինելը։ Որ ամեն անգամ հայտարարելով, թե՝ հաջորդ հանրահավաքի ռազմավարությունը մշակված է ու ոչնչի չհասնելով խաթարեց հավատը ռազմավարության նկատմամբ։

Ինչո՞ւ չգրավվեց կառավարությունը, ԱԺ-ն, ինչու հանգցվեցին բռնկումները։

Որպեսզի արյուն չլինի՞։
Իսկ այս ներքին արնահոսությու՞նը, որում յուրաքանչյուրս խեղդվում ենք ամեն օր անելանելիությամբ։

Իսկ թղթե շերեփնե՞րը, որ յուրաքանչյուրիս տանն է այսուհետ, ինչքան էլ դարակները բացենք ու փակենք։

Ինչ է լինելու նոյեմբերի 5-ին։ Հուժկու ելույթներ, որ Արցախը չի՞ լինելու Ադրբեջանի կազմում։ Նիկոլի փաստացի արտաքին քաղաքական ստրկամտության ու ներքինի բռնաարարության մատնանշու՞մ մեկ անգամ ևս։  

Մինչև նոյեմբերի 5-ը մի ամբողջ օր կա։ Ես կստիպեմ ինձ մի անգամ էլ հավատալու.... Միայն թե ասեք՝ ինչի՞ն։


Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:37
Ադրբեջանագետ. Ադրբեջանցի «ակտիվիստը» խոստանում է Նորուզի առթիվ հայերի դեմ հաշվեհարդար տեսնել
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հրապարակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակած ադրբեջանցի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Աշոտյան. Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Իրականում...
Աղբյուր` Panorama.am
21:53
Փաստաբան. Տիգրան Ավինյանին կամ որևէ այլ անձի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավասություն չունեն
Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո հնարավոր զարգացումներին, գրում է. «Հաշվի առնելով գործող...
Աղբյուր` Panorama.am
20:33
Մինչ վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Արցախի մանուկները տնկում են հիմալայան մայրի․ Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչ դիվանագիտական տարբեր հարթակներում այսօր վիճարկվում է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնելու համար․ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Փաշինյանի՝ Ռուսաստանը չի կարողանում...
Աղբյուր` Panorama.am
20:12
Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններն անհանգստացնում են Հունաստանին
Վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex  Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Գրանցվել են հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սարո Սարյան․ Կարևոր է հայկական տարածքների դեօկուպացիան, հակառակ դեպքում․․․
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Քննչական կոմիտեն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանին որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերը
ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավելևս գործը...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ախալքալաքում հավաք կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի
Ջավախքի «Զորի Զորյան» և պատանեկան միության նախաձեռնությամբ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում զորակցական հավաք կանցկացվի՝ ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը․ խոսնակ
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին՝ Ալեն Սիմոնյանի հիվանդանոց տեղափոխվելու...
Աղբյուր` Panorama.am
19:12
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է նաև ազատ ըմբշամարտի մինչև  23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Անի համայնքում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման համար օգտագործվել է անորակ հումք․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ո՞վ է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը
ԱՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է  Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Նորայր Յակովի Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով...
Աղբյուր` Panorama.am
18:26
Դատավոր ստրուկները հավասարապես կրում են «դավաճան» պիտակը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Լսեցի Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների խոսքը։ Միշտ վերապահորեն եմ մոտեցել փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
18:22
Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից»,-այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով
Ազգության հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արամ Գաբրելյանովի նկատմամբ Երևանի պատժամիջոցների մասին հարցին Միրզոյանը չպատասխանեց
Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում չպատասխանեց ռուսաստանցի մեդիամագնատ՝ News...
Աղբյուր` Panorama.am
18:10
Փաստաբան. Այսուհետ բոլոր բողոքներ լատինատառ եմ ներկայացնելու
Փաստաբան Գեորգի Մելիքյանը գրում է. «Վերաքննիչի որոշման եմ սպասում, որից հետո պարզ կդառնա բողոքները կարելի է ներկայացնել լատինատառ թե...
Աղբյուր` Panorama.am
18:05
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթար Մեղրի-Երևան ճանապարհին. կա տուժած
Մարտի 20-ին, ժամը 15:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
Արևմտյան երկրները զբաղված են «դիվանագիտական ռեյդով», երբ փորձում են իրենց տակ քաշել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել
Նա կկարողանա խաղալ Թուրքիայի հավաքականի դեմ
Աղբյուր` Panorama.am
17:35
Մարտի 21-25-ին առանձին շրջաններում սպասվոմ են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին
Եվրամիությունը Սիրիայի ներկայացուցիչներին չի հրավիրել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջանների համար միջոցներ հայթայթելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:17
Վրաստանից ԵՄ արտահանումը նվազել է, ԱՊՀ երկրներ՝ կտրուկ աճել
Հունվար-փետրվարին Վրաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ կազմել է 115,8 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 12,6%-ը։ Jnews-ը, հղում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանում
Եվրամիությունը Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է ներկայացնում երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}