Մշակույթ 19:48 07/11/2022 Հայաստան

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը էկրաններին է

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը նոյեմբերի 3-ից երկու շաբաթով էկրաններին է։ Նշենք, որ  «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե Ծիրան» փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ արժանացել է «Արծաթե Ծիրան» մրցանակին։
«Ավրորայի լուսաբացը»  Հայաստանի Ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է ներկայացվելու համար «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում

Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝Ավրորա Մարտիկանյան) պատմությունն է։ 14-ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։

Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ-ին, Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել։

Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս հանդիսատեսին տեսնել դաժան իրադարձությունների միջով անցած մարդու էությունը, այլև զգալ նրա ցավը, հիանալ նրա կամքի ուժով, տոկունությամբ, հավատով, դաժանության մեջ գեղեցիկը տեսնելու ու հիշելու նրա կարողությամբ:

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հիմնական նպատակն է խոսել Հայոց Ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, միևնույն ժամանակ ներկայացնել մեր ազգի պատմության ամենածանր ու ցավոտ թեման հաղթական տեսակետից:

Հայ կինոյի պատմության մեջ առաջին հայկական լիամետրաժ վավերագրական ֆիլմն է, որի պատմողական կառուցվածքը անիմացիան է: Այն պատկերում է նկարագրվող իրադարձությունը, հաղորդում տրամադրությունը և շաղկապում դեպքերի հաջորդականությունը:

«Երբ մենք սկսեցինք աշխատել ֆիլմի շուրջ, ցեղասպանության թեման այնքան էլ ակտուալ չէր, բայց այժմ, երբ պատերազմներն, առհասարակ, շատացել են աշխարհում, թեման դարձել է շատ արդիական։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից, դրանով ֆիլմն այս ժամանակաշրջանում դարձավ շատ կարեւոր։ Այն արդեն ներկայացվել է բազմաթիվ փառատոնների՝ Գերմանիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում․․․ Ֆիլմը շատ լավ է ընդունվում ամբողջ աշխարհում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Վարդան Հովհաննիսյանը։

Ֆիլմի անիմացիոն մասը համատեղ իրականացրել են հայ և լիտվացի նկարիչ-անիմատորները։ Ֆիլմում օգտագործված է գերմանացի կոմպոզիտորի կողմից հենց ֆիլմի համար գրված երաժշտություն, որը կատարել են Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը և Պրագայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Իննա Սահակյանը, Կերստին Մեյեր-Բիցը եւ Պիտեր Լյախովը։ Պրոդյուսերներն են Քրիստիան Բիցը, Յուստե   Միխայլինայտեն, Կեստուտիս Դռազգաուստասը, Էրիկ Իսրաելյանը եւ Իննա Սահակյանը, կոմպոզիտորները Քրիստինե Աֆդերհարը, Անդրանիկ Բերբերյանը եւ Գարեգին Առաքելյանն են։

ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ. դրա հիմքում ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվն է։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:43
Լոս Անջելեսում դպրոցականների ծնողները բախվել են ԼԳԲՏ աջակիցների հետ
Լոս Անջելեսում տարրական դասարանների աշակերտների ծնողները կռվի են բռնվել ԼԳԲՏ աջակիցների հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail տաբլոիդը, որը...
Աղբյուր` Panorama.am
12:30
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին։
Աղբյուր` Panorama.am
12:26
Թուրքիայի ղեկավարի երդմնակալությանը կմասնակցի Էրդողանից դժգոհող ԱՄՆ դեսպանը
Շաբաթ օրը Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության ժամանակ Միացյալ Նահանգները կներկայացնի Անկարայում դեսպան Ջեֆ Ֆլեյքը,...
Աղբյուր` Panorama.am
12:13
ՄԻՊ-ը Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահասնին հարվածելու գործով պարզաբանումներ են պահանջվել ոստիկանությունից և դատախազությունից
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Դիլիջանում անչափահասի մասնակցությամբ միջադեպի մասին....
Աղբյուր` Panorama.am
12:03
Նիժնի Նովգորոդի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը հասել է 6-ի.Դավիթ Մելիք-Հուսեյնով
Նիժնի Նովգորոդի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը, ըստ վերջին տեղեկությունների, հասել է վեցի։ Այդ մասին հայտարարել է շրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Կիպրոսը Քուրդ ակտիվիստ Այազին արտահանձնել է Գերմանիա
Կիպրոսի իշխանությունները Գերմանիա են արտահանձնել քուրդ ակտիվիստ Քենան Այազին, ով մեղադրվում է ահաբեկչական գործունեության մեջ։ Այս մասին շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
11:45
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում  է...
Աղբյուր` Panorama.am
11:39
Ղրղզստանի նախագահը Եվրամիությանը վստահելի գործընկեր է համարում
Ղրղզստանը Եվրամիությունը համարում է իր հուսալի գործընկերը, ասել է նախագահ Սադիր Ջապարովը։ Շաբաթ օրը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում Ջապարովը...
Աղբյուր` Panorama.am
11:31
Անչափահասին հարվածներ հասցրած Դիլիջանի քրեականի պետը կալանավորվել է
Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և 16-ամյա անչափահաս տղային հարվածներ հասցնելու գործով Դիլիջանի բաժնի քրեական...
Աղբյուր` Panorama.am
11:21
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.  «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:13
Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է  իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի թիմից...
Աղբյուր` Panorama.am
11:02
Թենիսիստ Կարեն Խաչանովը կարճ է պատասխանել ուկրաինական պատերազմին վերաբերող հարցին
Թենիսիստ Կարեն Խաչանովը կարճ է պատասխանել  իր երկրում տիրող իրավիճակի մասին ուկրաինացի լրագրողի հարցերին։ Այդ մասին գրում է «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
10:50
Բորել. Առանց Արևմուտքի աջակցության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մի քանի շաբաթից
ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Խոսեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի շաբաթից, եթե Արևմուտքը...
Աղբյուր` Panorama.am
10:41
Հայաստանի իշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան...
Աղբյուր` Panorama.am
10:32
Արձագանք Ստեփանակերտից՝ հնգակողմ հանդիպմանը
Հունիսի 1-ին Քիշնևում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպմանն արձագանքել են Ստեփանակերտից: Արցախի Հանրային...
Աղբյուր` Panorama.am
10:20
Անվճար ասեղնագործության դասընթացներ` սիրիահայ վարպետների մասնակցությամբ
«Roots & Next» հիմնադրամը բարեգործական հիմունքներով, անվճար կազմակերպում է երկամսյա ասեղնագործության ինտենսիվ դասընթացներ`...
Աղբյուր` Panorama.am
10:11
Իրանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող անջատողականների բազաներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ցամաքային զորքերի հրամանատարությունն ուրբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կենցաղային մակարդակով՝ Փաշինյանը ծախեց Պուտինին, տվեց Էրդողանին
Թուրքիան գնում է դեպի «Կովկասյան պլատֆորմ»՝ թուրքական կայսրություն։
Աղբյուր` Panorama.am
09:38
Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի
Հնդկաստանի Օդիշա նահանգում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:30
Զգալի առաջընթաց կա Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ ՌԴ փոխվարչապետ
Մոսկվայում նախօրեին կայացած  Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Միայն հրամանագիր ստորագրելու, կոչում տալու համար մոտ 3 մլն դոլարի բյուջետային հատկացում է արված եղել նախագահի աշխատակազմին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տարվա ընթացքում զբաղվում է միայն այս կամ այն...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Փաստ». Չափից դուրս շատ են խոսակցություններն այն մասին, թե ինչ է պետք անել կամ ում ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո
«Փաստ» թերթը գրում է. «Իրավիճակն այնպիսին է, որ թվում է, թե հիմա պետք է տագնապ հնչեցնելով անդադար ղողանջեին մեր բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Բաբկեն Թունյանը 2020թ.-ի պատերազմից հետո մի խայտառակ իրավիճակում է հայտնվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Փողոցից իշխանության եկածներն արագ սովորեցին փափուկ կյանքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Փողոցից իշխանության եկածներն արագ սովորեցին փափուկ կյանքին, մոռացան հասարակ կյանքն ու դրան...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Փաստ». ՄԻԵԴ ներկայացված դիմումները, կարծես, բացարձակ չի հետաքրքրում օրվա իշխանություններին
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունների դադարեցման...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Արարատ Միրզոյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը՝ հունիսի 5-ին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Տևական...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Բյուջեում փողի ավելցուկն այս իշխանությունը ծախսում է նորոգումների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր կապաստանի Վահագն Խաչատուրյանի տանիքի տակ՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Փաստ». Սամվել Բաբայանը հայտնվել է փակուղում և չգիտի իր հետագա քայլերի հաջորդականությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ստեղծված անվտանգային լարված իրավիճակին զուգահեռ Արցախում ներքաղաքական ինտրիգները շարունակվում են։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Դատախազությունում խառնվել են իրար և ընկել են հյուրանոցի տնօրինության հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը, թերևս վախենալով Armlur.am-ի բացառիկ տեսանյութի հրապարակումից,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը
11:03 02/06/2023

Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}