Կրթություն, գիտություն 18:19 09/11/2022 Հայաստան

Գիտության համաշխարհային օրը կնշվի ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կնշվի Գիտության համաշխարհային օրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում Երիտասարդ գիտնականների միավորումը ժամը 13:00-ից կկազմակերպի գիտափորձեր, փորձանմուշների, պաստառների, լուսանկարների ցուցադրություններ բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար: Նախատեսվում է անցկացնել դասախոսություններ ուրարտագիտության, տնտեսագիտության, գրականության, փիլիսոփայության, իրավագիտության և սոցիոլոգիայի վերաբերյալ, «Հայաստանը և իր հարևանները» թեմայով քննարկում:

Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպություններում:

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ժամը 13։00-ին տեղի կունենա հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում կենտրոնի առաջատար մասնագետները ելույթներ կունենան Հայաստանում մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի արդի վիճակի և զարգացման ուղիների վերաբերյալ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները կծանոթանան Կենտրոնի գիտահետազոտական գործունեության հետ։

ՀՀ ԳԱԱ-ի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում միջոցառումները կսկսվեն ժամը 13։00-ին:

Նախատեսվում է.
 Աշխատարան «Աշնան գույները բուսաբանական այգում» (II-IV դասարան)
 Խաղ-ծանոթություն Հնէաբուսաբանության թանգարանում ցուցադրվող բույսերի բրածո նմուշների հետ (V դասարան և բարձր)
  Շրջայց և ծանոթացում արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմատանը (բոլոր տարիքային խմբերի համար)
  Ծանոթացում հերբարիումային նմուշների հետ, անատոմիական ու պալինոլոգիական նմուշների ցուցադրություն և նրանց նշանակությունը բույսերի կարգաբանության մեջ (ԲՈւՀ-երի ուսանողների համար): Երևանի բուսաբանական այգու մուտքը 10:00–17։00 լինելու է անվճար։

ՀՀ ԳԱԱ Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում ժամը 14:00-ին տեղի կունենա սեմինար, որի ժամանակ տեղի կունենա Cary 60 UV-Vis սպեկտրոֆոտոմետրի փորձարկում: Կցուցադրվեն ինստիտուտում հիդրոպոնիկ եղանակով աճեցված խոտաբույսերի թեյեր, տերևային բանջարեղենով աղցաններ, մորինգայով և չուֆայով տարբեր թխվածքաբլիթներ, սոյայի կաթ:

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում 13:00-ից բաց դռների օր է: Ինստիտուտի գիտաշխատողները պատրաստել են տեսահոլովակներ, որոնք կներկայացնեն ինստիտուտի լաբորատորիաների առօրյան և գործունեությունը:

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում ժամը 14:00-ին տեղի կունենա հանդիպում գիտաշխատողների, ուսանողների հետ: Ուղերձով հանդես կգա ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանը, կներկայացվի «Շաքարների դերը կանցերոգենեզում և ինֆեկցիոն հիվանդություններում: Թերապիայի նոր մոտեցումներ» թեմայով զեկուցումը: Այցելուների համար նախատեսվում է շրջայց ինստիտուտի լաբորատորիաներով  և ծանոթացում «Հայաստանի կենսաքիմիայի զարգացման» թանգարանի ցուցանմուշներին:

ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ժամը 14:30-ին կանցկացնի դասախոսություններ և փորձնական աշխատանքներ աշակերտների և ուսանողների համար: Կներկայացվի նանոտեխնոլոգիաների և Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնի գործունեության մասին դասախոսությունը: Կկատարվեն հետևյալ փորձնական աշխատանքները՝ «Արծաթի նանոմասնիկների ստացում էկոլոգիապես անվտանգ եղանակով», «Ցինկի օքսիդի նանոձողերի սինթեզ հիդրոթերմալ եղանակով», «Ոսկու նանոմասնիկների օպտիկական հատկությունների ցուցադրում», «Ոսկու նանոմասնիկների օպտիկական հատկությունների ցուցադրում», «Գրաֆենային նյութերի ստացում քիմիական շերտազատման եղանակով», «Լաբորատորիա չիպի վրա համակարգի աշխատանքի սկզբունքի ցուցադրում», «Մանգանի օքսիդի զգայուն թաղանթի պատրաստում՝ կենտրոնախուսակային սարքով», «Հեղուկ ազոտի ջերմաստիճանում ԻԿ տվիչով լուսազգայունության չափում»:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը կընդունի շուրջ 200 աշակերտ, ովքեր  կծանոթանան կենտրոնի գործունեությանը: Նրանց համար կկատարվեն դիտարժան փորձեր:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ժամը 14։00-ին տեղի կունենա հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ռաֆիկ Լևոնի Մելքոնյանին, ում շնորհվել է «ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը սույն թվականի նոյեմբերի 9-ին հյուրընկալեց ուսանողական խմբեր՝ Հայաստանի ազգային ագրարային, Երևանի պետական և Հայկական պետական մանկավարժական համալսարաններից Ուսանողներին ներկայացվեցին կենտրոնի լաբորատորիաները, այդտեղ իրականացվող աշխատանքները և գիտական ծրագրերը: Ուսանողները նաև այցելեցին Կենդանաբանական թանգարան, որտեղ նրանց ներկայացվեցին կենտրոնի՝ կենդանաբանության ոլորտում իրականացվող աշխատանքները և ձեռքբերումները, ինչպես նաև թանգարանում պահվող ցուցանմուշները:

Նոյեմբերի 9-ին Գիտության համաշխարհային օրվան ընդառաջ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողների և դասախոսների համար կազմակերպել է «Երկրաբանության երանգները» թեմայով գիտարշավ դեպի Գութանասար և Հանքավան:

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում նոյեմբերի 10-14-ին կանցկացվի «Դպրոցից դեպի գիտություն» միջոցառումը, որի շրջանակներում կներկայացվեն «Կրթություն, Գիտություն, Տեխնոլոգիա, Բիզնես: Մարզային հետազոտական ծրագրեր», «Սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», «Ճարտարագիտական երկրաֆիզիկայի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Երկրաբանավտանգ պրոցեսներ: Ջրային ռեսուրսներ», «Մաթեմատիկական վիճագրության մեթոդների հնարավորությունները Հայաստանի Հանրապետության հանքային ռեսուրսների որոնման խնդիրներում», «Սեյսմաբանության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», «Երկրաշարժերի կանխատեսման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Մեծ տվյալներ Գիտություններ Երկրի մասին ոլորտում: Արհեստական բանականությունը Երկրի ֆիզիկայի հիմնախնդիրներում»,  «Դպրոցից դեպի գիտություն, խնդիրներ, զարգացման հեռանկարները», «Գիտակրթական մշակումների հաջողության գրավականը» թեմաներով զեկուցումներ:

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում ժամը 14:00-ին տեղի կունենա սեմինար, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը հանդես կգա «‎‎Երկրաշարժերը և դրանց կանխագուշակման հնարավորությունները» թեմայով զեկուցմամբ:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում ժամը 15։00-ին տեղի կունենա անվանի մաթեմատիկոսների հանդիպումը երիտասարդ գիտնականների, ուսանողների հետ:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում ժամը 14:00-ին կանցկացվի  ընդլայնված գիտխորհրդի նիստ՝ նվիրված Գիտության համաշխարհային օրվան:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ կայցելեն Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները: Նրանք կհանդիպեն  ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի հետ, ով կներկայացնի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմությունը, անցած ուղին և ձեռքբերումները: Սաները կհանդիպեն ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կենդանի լեգենդ Հովհաննես Չեքիջյանի հետ: Կցուցադրվի Հովհաննես Չեքիջյանի համերգային ելույթներից մի քանի տեսանյութ: Սաներին կնվիրեն ինստիտուտի գիտաշխատողների հեղինակած գրքերը հեղինակային մակագրությամբ:

ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ժամը 11:30-ից հայտարարված է բաց դռների օր ուսանողների և աշակերտների համար, որի ընթացքում գիտնականները կանցկացնեն զրույցներ այցելուների հետ:

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ժամը 13:00-ին տեղի կունենա հանդիսավոր նիստ, որին կմասնակցեն ինստիտուտի աշխատակիցները ճանաչված մտավորականներ, մշակույթի գործիչներ և գրողներ:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտում ժամը 17:00-ին տեղի կունենա հատուկ միջոցառում, որի շրջանակներում կներկայացվեն ինստիտուտի միջազգային ծրագրերը ԲՈՒՀ-երի աշխատակիցներին, ուսանողներին և գիտական հաստատությունների ներկայացուցիչներին:

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում ժամը 10:30-ին կմեկնարկի միջոցառում, որի ընթացքում կքննարկվեն գիտական հետազոտություններին առնչվող արդի հիմնախնդիրները, միջազգային գիտական հանդեսներում տպագրության հարցերը:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում կպարգևատրվեն ինստիտուտի գիտաշխատողները:

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը  ժամը 14:00-ին կանցկացնեն հրապարակային դասախոսություններ «Ինչ է էթնոգենոմիկան», «Ոգեզէն» թուային հարթակի ճարտարապետութիւնը» թեմաներով:

ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, կմեկնարկի  գիտաժողով՝ նվիրված Գիտության համաշխարհային օրվան և տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, թղթակից անդամ Միքայել Քոթանյանի 95-ամյա հոբելյանին:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը նոյեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճում կանցկացնի «Ափինյանական ընթերցումներ. Ավանդական երաժշտության արդի հիմնախնդիրները» երկօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին և Գիտության համաշխարհային օրվան»,- հայտնում են ակադեմիայից։

 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}