Քաղաքական 12:01 10/11/2022

Թաթոյան. Ադրբեջանցիները սեպտեմբերի 13-14-ից հետո հափշտակել են մեր քաղաքացիներին պատկանող 7 մեքենա, մինչև 6000 հատ ոչխար

«Գորսից դեպի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ տանող այլընտրանքային ճանապարհն ադրբեջանական ուղիղ թիրախի ներքո է գտնվում, և պետք է ոչ թե գովերգել այս ճանապարհն ու ասել՝ Սյունքին անվտանգ է, այլ ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել», - ասուլիսում ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ հատուկ մեքենա է հատկացված, որ Գորիսից Որոտան, Շուռնուխ, Բարձրավան ուսուցիչներ տեղափոխի։

«Ուսուցիչները  ստիպված ժամը ութին դուրս են գալիս Գորիսից, երեկոյան ութին նոր տուն են հասնում։ Ուսուցիչների հետ կապված այլ խնդիր էլ կա.  ճանապարհածախսի հատուցման համար յուրաքանչյուր ուսուցիչ ամսական ստանում է 20 հազար 200 դրամ, եռամսյակային են ստանում, այս տարվա ուսումնական տարվա համար դեռ չէին ստացել։ 

Այստեղ  խնդիրը նաև այն է, որ ուսուցիչները վարձրատրվում են ըստ աշակերտների քանակի։ Օրինակ, Շուռնուխում ընդամենը 17 աշակերտ կա,  Բարձրավանում՝ 8, Որոտանում՝ 45։
Բարձրավանի դպրոցում ուսուցիչների պակաս կա։ Հենց նույն դպրոցում Ինֆորմատիկայի դասաժամերը կազմում են այնքան, որ ուսուցչի աշխատավարձը կազմում է 16 հազար դրամ»,- ասաց Ա.Թաթոյանը։

Նա նշեց, որ Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը կառուցվել է ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո. «Եթե այս հատվածը դիտարկվում է, այդ այլընտրանքային ճանապարհի կառուցման իմաստը ո՞րն է։ Առավել ևս, որ համայնքապետարանի կողմից առաջարկ է եղել  առնվազն երկու տեղով տանել ճանապարհը, համեմատաբար առավել անվտանգ է։

Այս ճանապարհը 5-6 գյուղերը կապող կենսական ճանապարհ է»։ 

Արման Թաթոյանն ասաց նաև, որ Կապանի օդանավակայանն ու Մ2 մայրուղին ադրբեջանական զինված անօրինական դիրքերի թիրախի ներքո են։

«Նրանք իրենց զինված տեղակայումներով սպառնում են, որ  մենք չկարողանանք օդանավակայանը օգտագործենք, բայց այն քաղաքացիական օդանավակայան է, և Կապանը կապում է արտաքին աշխարհի հետ։ Մենք կարող ենք  լիարժեք օգտագործել անգամ եթե նրանք այստեղ են, բայց  ուղիղ սպառնալիք կա, որ եթե Հայաստանը շահագործի այս օդանավակայանը, բնականաբար, քաղաքացիական օդանավերին հարձակման կենթարկեն»,- ասաց «Թաթոյան» հիմնադրամի տնօրենը։

Նա նաև նշեց, որ Սև լճի հարևանությամբ ևս մի փոքր լիճ՝ Ջիլի լիճ, որտեղից մարդիկ իրենց կեդանիների համար ջուր են վերցնում։

«Այս պահին մեր գյուղերում ջրի հասանելիության լրջագույն խնդիր կա նաև հենց դրա հետևանքով»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակումների հետևանքով Իշխանասարի՝ միայն Ջերմուկի հատվածում թշնամին հափշտակել է մեր քաղաքացիներին պատկանող 4 մարդատար «Նիվա» մակնիշի մեքնեա,  3 բեռնատար մեքենա, մինչև 6000-ի հասնող ոչխարներ։ Միայն մեկ քաղաքացու պատկանող 1300 ոչխար են գողացել։

«Այսինքն, ադրբեջանական զինված ծառայողները ոչ միայն իրենց ներկայությամբ են խնդիրներ առաջացնում, այլ  ակտիվ գործողություններով են դա անում»,- ասաց նա։

Այնուհետև նա հարցադրում արեց, թե այս պայմաններում, այսքան զինված ուժեր ունենալու դեպքում որևէ մեկը կարծում է, որ  նրանք խաղաղությա՞ն են պատրաստվում։

«Նրանք մեր քաղաքացիների կյանքը վերածել են անհնարինության, մեր քաղաքացիները ադրբեջանցի զինծառայողների պատճառով չեն կարողանում ընտանիքի կարիքները հոգալ, եկամուտ վաստակել»,- ասաց Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ նրանց հեռացնելու համար ունեն հիմքեր, կա միջազգային իրավաբանություն։

«Ամենակարևորը՝ պետք է հավաքել փաստեր ու կարողանալ աշխատել այդ փաստերով, փաստերը դնենք մեր պահանջների հիմքում, օգտագործենք միջազգային մեխանիզմները։ Հակառակ դեպքում մենք ընդամենը դառնում ենք աշխարհաքաղաքական շահերի գերի։ Հատկապես փոքր պետությունների համար են միջազգային մեխանիզմները, իսկ այդ մեխանիզմներն օգտագործելու հնարավորություն մեր ունեցած փաստերը, հիմքերը տալիս են։ 

Մենք ոչ թե սկզբից պետք է ասեինք, հիմա էլ առանձին պաշտոնյաներով, թե ամեն ինչ օրինակ է, իրենց տարածքներն են, այլ փորձեինք ներկայացնել այս խախտումները»,- ասաց Արման Թաթոյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
Fly Arna-ն մեկնարկում է ուղիղ թռիչքները դեպի Քուվեյթ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կարմրուկով հիվանդացել է 133 երեխա
Հայաստանում այս պահին հոսպիտալացված է կարմրուկով 3 հիվանդ։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից՝ մանրամասնելով, որ այս պահին գրանցվել է ...
Աղբյուր` Panorama.am
13:25
Ինչ միջոցառումներ են նախատեսված երեխաների համար հունիսի 1-ին
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է...
Աղբյուր` Panorama.am
13:17
Շվեյցարիայում Թինա Թյորների տունը կվերածվի թանգարանի
Շվեյցարիայի Շտեֆա քաղաքում գտնվող Թինա Թյորների կալվածքում կբացվի երգչուհու հիշատակին նվիրված թանգարան: Այս մասին հայտնում է «Daily...
Աղբյուր` Panorama.am
13:09
«Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ նոր հողազավթումներ են կարողանալու անել». Ավինյանը՝ Կենտրոնի ծառահատման մասին
Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքի առնչությամբ բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ»,...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դրամի արժեզրկման պայմաններում պետական պարտքը 50 %-ից կարող է շատ արագ բարձրանա. Վահե Հովհաննիսյան
«Պետության պարտքը ՀՆԱ-ի 50%-ից ցածր լինելը համարվում է ցածր ռիսկային, թեև ֆիսկալ ռիսկը շարունակում է բավականին բարձր մնալ»,-ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ֆարինգիտ. մասնագետի անդրադարձը
Ֆարինգիտը, որը կենցաղում անվանում են կոկորդի ցավ, տարածված վարակ է, որով տարին մեկ անգամ հիվանդանում է մարդկանց մեծ մասը:...
Աղբյուր` Panorama.am
12:44
Թունավորման պատճառ դարձած մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ։ ՍԱՏՄ-ից...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի. Փաշինյան
«Ամենամեծ խնդիրն ունենք գյուղատնտեսության մեջ, որովհետև այս ոլորտում 2022 թ.-ին արձանագրել ենք 0.7 % անկում»,-«ՀՀ 2022 թ....
Աղբյուր` Panorama.am
12:03
Դաշնակահար Լաուրա Գալստյանը հաղթել է «Làszlò Spezzaferri» միջազգային երաժշտական մրցույթում
Լաուրա Գալստյանը արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի՝ ներկայացնելով Հայաստանը 5-րդ «Làszlò Spezzaferri» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել բրյուսելյան պայմանավորվածություններից. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին
«Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ընդորում, այն կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Ինչո՞ւ է կալանավորվել Վաչագան Ղազարյանը
Կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը։ Այս մասին հայտնել է «Armlur.am»-ը։  Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
11:25
ԱՀ ՊՆ. Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին լուրն ապատեղեկատվություն է
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  մայիսի 28֊ի  երեկոյան կրակ են բացել  Արցախի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Նախկին կնոջը սպանելու նպատակով նրան վրաերթի ենթարկած կապանցու գործն ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի 51-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Թեհրանից Պեկին թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում
Իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը, որը Թեհրանից Պեկին էր թռչում, գիշերը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում՝ ուղևորի սրտի կաթվածի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Արտաշատ-Գառնի ճանապարհի վթարից տուժած երեխաներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է
Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից անմիջապես հետո երեք երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական...
Աղբյուր` Panorama.am
10:58
Շարմազանով. Պատասխանեք Նիկոլին. համաձա՞յն եք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի  հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
10:50
Փաշինյան. Մենք մեր ՀՆԱ-ի 46,7 տոկոսով պետական պարտք ունենք
«Մենք արտաքին պարտքի կառավարման ռազմավարություն ունենք և կառավարության ծրագրով արձանագրել ենք, որ  մինչև 2026 թվականը պարտքի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Գնաճը 3,2 տոկոս է. Փաշինյան
«2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է։...
Աղբյուր` Panorama.am
10:25
Վահե Հովհաննիսյան. Որտե՞ղ է մեր իրական ռեսուրսը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Բոլորին հայտնի ձևակերպում կա՝ հույսը վերջինն է մեռնում։...
Աղբյուր` Panorama.am
10:15
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
10:06
Այժմ մեր ողջ պայքարը պետք է ուղղված լինի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացմանը․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Երեկ Թուրքիայի նախագահ վերընտրվեց Էրդողանը։ Ինձ համար այս արդյունքը լիարժեք...
Աղբյուր` Panorama.am
09:57
Թբիլիսիում 109-րդ անգամ նշել է «Վարդատոնը»
Մայիսի 28-ին Թբիլիսում նշվել է ավանդական դարձած «Վարդատոն 2023»-ը, որը սկվեց Սայաթ-նովայի շիրմաքարին վարդեր խոնհարելով: Սայաթ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Աբրահամյան. Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով
«Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում»:
Աղբյուր` Panorama.am
09:41
Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
09:25
Եգիպտոսում պահանջել են արգելել Կլեոպատրայի մասին Netflix-ի ֆիլմը
Եգիպտոսի գլխավոր դատախազություն բողոք է ներկայավել՝ պահանջելով արգելել «Netflix»-ի Կլեոպատրա թագուհու մասին վավերագրական ֆիլմը՝...
Աղբյուր` Panorama.am
09:12
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.25 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայկական ժամացույցների արտադրությունն աճել է
Հայաստանում 2023 թվականի հունվար-մարտ աճել է հայկական ժամացույցների արտադրությունը: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
08:55
Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ
Մայիս 28-ը՝ Հանրապետության տոնը, հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Այս տարի նաև Հոգեգալուստյան տոնն էր մայիսի 28-ին։ «ՄԱՅԻՍ 28․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը
16:50 27/05/2023

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}