Կրթություն, գիտություն 12:37 10/11/2022 Հայաստան

Գիտուժ. Կառավարությունը չի իրագործում գիտության և պաշտպանական ԳՀՓԿԱ համար իր հաստատած միջոցառումներով նախատեսած ներդրումները

«Գիտուժ» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«ՀՀ Կառավարությունը վերջին երկու տարիների ընթացքում չկարողացավ անհրաժեշտ մասշտաբով և արագությամբ մեկնարկել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական արդիականացման գործընթացը։

2021թ. Կառավարության ընդունած մինչև 2026թ. միջոցառումների ծրագիրը [1] նախատեսում էր բավականին հավակնոտ ներդրումներ անել գիտության մեջ։ Սակայն բյուջեի կատարողականների, եկող տարիների բյուջեի պլանների և պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների ծրագրի բյուջեի ուսումնասիրությունը, հիմք է տալիս եզրակացնել, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում ծրագրերով նախատեսված հատկացումներն ամբողջությամբ չեն իրագործվելու, և Կառավարությունը վերջնականապես տապալելու է Հայաստանի գիտական և տեխնոլոգիական արդիականացման, ԳՀՓԿ աշխատանքների պետական պատվերի զարգացման գործընթացը։

Վերոնշյալի մասին են վկայում հետևյալ փաստարկները.

1. Կառավարությունն ամբողջությամբ չի իրագործում և այս պահի դրությամբ չի պլանավորում իրագործել գիտության և ԳՀՓԿ (Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ) աշխատանքների համար իր իսկ հաստատած միջոցառումների ծրագիրը։

Ըստ Կառավարության մինչև 2026թ. միջոցառումների ծրագրի [1, էջ 274-287] նախատեսվում էր ամեն տարի ավելացող ներդրումներ անել գիտության մեջ։
Համադրելով այդ ներդրումների թվերը 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներառած պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքների համար նախատեսված հատկացումների [3] հետ (Կառավարության միջոցառումների ծրագրում բացակայում է պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքների պատվերի չափերը [1, էջ 159-161]) երևում է Կառավարության այդ պահին գիտության և ԳՀՓԿ աշխատանքների մեջ ներդրման ծրագրերի ծավալը (գծապատկերում կապույտ սյուներ)։ Սակայն վերլուծելով այս տարվա բյուջեն [4], դրա կատարման սպասումը (տես կետեր 2 և 3), 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը [5] և 2023թ. բյուջեի նախագիծը [6] երևում է՝ գիտության/ԳՀՓԿ աշխատանքների համար Կառավարության ծրագրով հաստատած գումարային հատկացումներն ամեն տարի ամբողջությամբ չեն կատարվում (գծապատկերում նարնջագույն սյուներ)։

2. Այս պահին մեր կանխատեսումով Կառավարությունն ամբողջությամբ չի իրագործելու այս տարվա գիտության բյուջեի «83% ավելացման» զգալի մասը։

Այս տարվա բյուջեի մեջ նախատեսված «ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում» միջոցառման համար նախատեսված էր 2.5 մլրդ դրամ [2]։ Մեր ունեցած տեղեկությամբ այս ծրագիրը դեռ չի մեկնարկվել, չնայած որ տարին արդեն ավարտվում է։ Հատկանշական է, որ այս տողը պետական պաշտոնյաների կողմից հաճախ «գովազդվող» գիտության համար հատկացումների «83%-ով ավելացման» մոտ 1/4 մասն է կազմում։

Գերազանցության կենտրոնների ստեղծումը հանդիսանում է Հայաստանում գիտահետազոտական ներուժի զարգացան, գիտության երիտասարդացման, միջավայրի բարելավման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր նախագիծ։ Եթե որևէ պատճառով այդ միջոցները հնարավոր չի եղել ստանալ ԵՄ-ից, այս հարցով շահագրգռված Կառավարությունը, որն ամեն առիթով գովազդում է «83%-ով ավելացումը», պետք է իրագործեր այդ ծրագիրը ՀՀ պետական բյուջեի միջոցներով։



* 2022թ. համար փաստացի իրագործվածի փոխարեն սպասումն է

3. Արդեն քանի տարի է Կառավարության քայլերը վկայում են, որ վերջինս անունակ է ամբողջությամբ իրագործել նույնիսկ պետական բյուջեով հատկացվող փոքրածավալ պաշտպանական ԳՀՓԿ ծրագրերը։

Սույն թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարության թիվ 1703-Ն որոշմամբ 395 մլն դրամի վերաբաշխում է արվել «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից [10]։ Նույն ծրագրից ևս 295 մլն դրամի վերաբաշվում էր արվել սույն թվականի ապրիլի 7-ին ՀՀ Կառավարության թիվ 465-Ն որոշմամբ [9]։ Բացի այդ, 2021թ. Կառավարությունը նույն ծրագրի համար նախատեսած 4.7մլրդ դրամից ընդամենը 1.17 մլրդ դրամն է կարողացել ծախսել համապատասխան ծրագրերի համար [7]։

Այս պատկերը տեսնելուց հետո «Գիտուժ» նախաձեռնության համայնքի համար առնվազն զարմանալի է սույն թվականի սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Կառավարության ղեկավարի հետևյալ միտքը. «…եթե որևէ մեկը ձեզ կասի, որ էսօրվա ընկերությունները ռազմաարդյունաբերական պատրաստ են կլանել ավելին քան Կառավարությունը հատկացնում է, լուրջ չվերաբերվեք…» [8, 2:38:49]։ Պաշտպանական ԳՀՓԿԱ պատվեր ձևավորելը ու այդ պատվերի կատարման համար ունակ էկոհամակարգ զարգացնելը, այդ թվում ռազմաարդյունաբերական ընկերությունների աշխատանքի համար բարենպաստ միջավայր ստեղծելը և պետության հետ համագործակցության համար գործող ընթացակարգեր մշակելը ժողովրդի կողմից ընտրած Կառավարության անմիջական պատասխանատվությունն է։

4. Սեպտեմբերի 30-ին e-draft.am հարթակում քննարկման է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի նոր տարբերակը [11]։

Հատկանշական է հետևյալը.

Ծրագրում բացակայում է ԳՀՓԿ աշխատանքների համար հատկացումների հանձնառությունը՝ թե՛ մեր պահանջի [2] հիման վրա (ՀՆԱ-ի կամ բյուջեի նվազագույն մասնաբաժնի ամրագրմամբ, համապատասխանաբար 1% և 4%), թե՛ ներկայում գործող օրենքում ամրագրված ձևով (ԳՀՓԿԱ-ին հատկացնել պետական բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս)։ Հաշվի առնելով, որ Կառավարությունն իր իսկ ընդունած ծրագրերը հեշտությամբ անտեսում է և լիարժեք չի իրականացնում, օրենքում այս կետի  ամրագրումն էլ ավելի կարևոր է դառնում։

Օրենքի նախագծում առկա են այլ մտահոգիչ կետեր ևս։ Դրանց կանդրադառնանք առաջիկայում։

* ԳՀՓԿԱ — Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ

Հղումներ.

[1] ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիր;  ՀՀ Կառավարության որոշում N 1902-Լ (18.11.2021), Հավելված 1, www.e-gov.am/gov-decrees/item/37300/
[2] Գիտուժի պահանջ (14.02.2021), gituzh.am/պահանջ
[3] Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրիր 2022-2024թթ.; ՀՀ Կառավարության որոշում N 1171-Ն (12.07.2021), www.e-gov.am/gov-decrees/item/36575/
[4] ՀՀ 2022թ պետական բյուջեի մասին օրենք (09.12.2021), www.parliament.am/legislation.php?sel=show&ID=7850&lang=arm
[5] Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրիր 2023-2025թթ.; ՀՀ Կառավարության որոշում N 1010-Ն (30.06.2022), www.e-gov.am/gov-decrees/item/38599/
[6] ՀՀ 2023թ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծ; ՀՀ Կառավարության որոշում N 1531-Ա (29.09.2022), www.e-gov.am/gov-decrees/item/39109/
[7] ՀՀ պետական բյուջեի 2021-2023թթ. բյուջետային ծախսերի համեմատություն; ՀՀ կառավարության 2023 թվականի բյուջետային ուղերձ-բացատրագրի հավելվածներ, Աղյուսակ N 7, www.minfin.am/hy/page/petakan_byuje_2023t-nakhagits
[8] Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում (13.09.2022), https://youtu.be/6p7nl4bfZ8c?t=9338, 2:35:38-2:40:13
[9] ՀՀ Կառավարության որոշում N 465-Ն (07.04.2022), Հավելված 1, www.e-gov.am/gov-decrees/item/38041/
[10] ՀՀ Կառավարության որոշում N 1703-Ն (03.11.2022), Հավելվածներ 3 և 4, www.e-gov.am/gov-decrees/item/39277/
[11] «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ (30.09.2022), www.e-draft.am/projects/4788»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}