Մշակույթ 19:55 26/11/2022 Հայաստան

«Իլիական»-ը՝ Գոհար Մուրադյանի ու Արամ Թոփչյանի թարգմանությամբ. «Հանդուգն ձեռնարկ»

Մաշտոցյան Մատենադարանում կայացավ Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի բնագրային թարգմանության շնորհանդեսը։

Հին հունարենից գիրքը հայերեն թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։ Մինչ այս եղել է արևելահայերեն երկու թարգմանություն՝ Համազասպ Համբարձումյանի (1955 թ.) և Մկրտիչ Խերանյանի (1987 թ.), վերջինը՝ գրաբարից ու ռուսերենից։ 

Շնորհանդեսին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ սա ուղղակի թարգմանություն չէ, այլ գիտական լուրջ հետազոտություն են իրականացրել Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։

«Թարգմանական մի նոր ալիք ենք տեսնում, մի նոր վերելք, առանձին մի ինստիտուտ են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը»,- նշեց նա։ 

Գիրքը թարգմանվել է մոտ քսան ամսում։  Շնորհանդեսին ներկա Արամ Թոփչյանն իր խոսքի սկզբում նախ մի գաղտնիք բացեց՝ ասելով, որ Գոհար Մուրադյանին ինքն է ներքաշել թարգմանական գործունեության մեջ. «Եթե ներքաշած չլինեի, երևի ինքն այս գործերը չէր թարգմանի, ես էլ այս ծավալի աշխատանք հաստատ միայնակ չէի կարող կատարել»։

Խոսելով Հոմերոսի «Իլիականի» և «Ոդիսականի» մասին, Ա. Թոփչյանն ասաց. «Թեև Հոմերոսը ներկայացնում է առասպելական մի աշխարհ, որտեղ հանդես են գալիս աստվածներ, դյուցազուններ, սակայն նրանց զանազան հարաբերությունների միջոցով նա այնքան դիպուկ կերպով ու ճշմարտացիորեն է  բացահայտել մարդկային էությունն իր մութ ու լուսավոր կողմերով, որ հետագա դարերում և հիմա էլ մարդիկ նրա երկերում  ճանաչել ու ճանաչում են իրենք իրենց։

«Իլիականը», «Ոդիսկանը»  լի են չափազանց էմոցիոնալ դրվագներով, որոնք դժվար է  կարդալ առանց հուզմունքի։ 

Հոմերոսի պոեմներն ի սկզբանե համարվել են իմաստության  գանձարաններ և դրանցից  մեջբերումներ են արել  մեծագույն մտածողները՝ սկսած Պլատոնից ու Արիստոտելից։

Այս երկերի հետ առնչվող ոչ անտարբեր ընթերցողը շարունակ զանազան մտքեր ու մտորումներ է ունենում, այսինքն դրանք, անշուշտ, ստիպում են մեզ մտածել։ 

«Իլիականը», «Ոդիսականը» հայտնի են բանաստեղծական  գեղեցկությամբ, բազմազան ու  առատ, բայց միաժամանակ տեղին ու ճաշակավոր մակդիրների կիրառությամբ, հոյակապ համեմատություններով, փոխաբերություններով, ազդեցիկ պատկերներով։

Առհասարակ, գեղագիտական  տեսանկյունից համարվում են անզուգական, չնայած այն հանգամանքին, որ  իրականության և թեմայի պարտադրանքով  պարունակում են նաև դաժան ու  արյունալի տեսարաններ։

Իսկ այս ամենին գումարվում է Հոմերոսի մոգական ուժը, որը բառերով հնարավոր չէ բացատրել։

Հոմերոսը հմուտ պատմող է, լավ գիտի ինչպես լարվածություն մտցնել գործողության մեջ և դեպքերի զանազան շրջադարձերով, ինտրիգներով այն հետաքրքիր դարձնել, հորինել է հումորային դրվագներ»։

Գոհար Մուրադյանի խոսքով, Հոմերոսի պոեմներում դեպքերը նկարագրվում են բանաստեղծական անկրկնելի գեղեցկությամբ։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը  փառահեղ այս զույգի գործունեությունը «հանդուգն» բառով ձևակերպեց։ Պարզաբանեց. «Մոտ 1700 տարվա թարգմանական ավանդույթներ ունի մեր ժողովուրդը, այս դարերի ընթացքում բազմաթիվ փառահեղ թարգմանիչներ ենք ունեցել։ Բայց շատ քիչ կհանդիպենք թարգմանիչների, որոնց  գործունեությունը կարելի է բնութագրել իբրև հանդգնություն։ Խոսքն այն մասին է, երբ սովորաբար լինում է որևէ ստեղծագործության թարգմանություն և շատ  հանրահայտ, բավարարվում ենք այդ մեկ թարգմանության  գոյությամբ, տարիների ընթացքում կամ դա ենք կատարելագործում, կամ վերամշակում ենք, վերախմբագրում, շատ քիչ է դեպքերը, երբ որևէ հանրահայտ գործի նույնքան հանրահայտ թարգմանություն ենթարվում է, այսպես ասած, նոր թարգմանության։

Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի գործունեությունը, բացի նրանից, որ մեզ առաջին անգամ հրամցնում են գործեր, որոնք երբևէ հայերեն չեն եղել, գործունեության մյուս որակը ոչ այնքան հայտնի թարգմանությունները, որոնք կարևոր են մեր օրերի համար, կրկին թարգմանել ու դրանց տալ նոր կյանք, արժանի տեղ հատկացնել մեր մշակույթի  պատմության մեջ, և ահա հանդուգն ձեռնարկը՝ անել այնպիսի գործերի թարգմանություններ, որոնք շատ հանրահայտ են»։

Գրականագետն ասաց, որ «Իլիականի» հայերեն թարգմանության դեպքում հերթական անգամ համոզվում ենք, թե ինչքան ճոխ, գեղեցիկ, մեծ հնարավորությունների տեր լեզու է մեր հայոց լեզուն

Գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը ցանկանում է, որ հայ ընթերցողն անպայման կարդա «Իլիականը»։ 

«Հոմերոսից անցել է 3000 տարի։ Ինչքան բան է փոխվել, կատարվել այս ընթացքում։ Հոմերոսն ավելի ակտուալ է, քան այն, ինչ մեզ թվում է, թե ակտուալ է։ Հոմերոսը մեր ժամանակակիցն է»,- ասաց Հ.Էդոյանը։  

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}