Քաղաքական 10:49 30/11/2022 Աշխարհում

Հարութ Սասունյան. BBC-ն քողարկում է Ադրբեջանի հանցագործությունները՝ հեռարձակելով «Բրիթիշ փեթրոլիումի» և Ալիևների աջակցությամբ ֆիլմը

OpenDemocracy.net կայքը հրապարակել է քննադատական հոդված՝ BBC-ի կողմից Ադրբեջանի մասին երկու մասից բաղկացած քարոզչական ֆիլմի ցուցադրության վերաբերյալ, որը ֆինանսավորել է բրիտանական նավթագազային հսկան՝ «Բրիթիշ փեթրոլիումը» (BP)։ Ջեյմս Դաուսեթի հոդվածը վերնագրված էր. «BBC-ն մեղադրվում է BP-ի հովանավորած ֆիլմում բռնատիրական Ադրբեջանին «արդարացնելու» մեջ»: 1995 թվականից ի վեր BP-ն Ադրբեջանում ներդրել է 84 միլիարդ դոլար և հանդիսանում է օտարերկրյա խոշորագույն ներդրողը Ադրբեջանի նավթային գործարքներում:

Ֆիլմը վերնագրված էր. «Ադրբեջանի հրաշալիքները»՝ կասկած չթողնելով դրա քարոզչական նպատակների մասին։ Այն արտադրվել է իշխող Ալիևների ընտանիքի աջակցությամբ։
Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է։ BBC-ն սխալվում է նման ավազակապետությանն աջակցելու համար: BP-ն «վաղուց քննադատության է ենթարկվել մարդու իրավունքների և կլիմայի ակտիվիստների կողմից իշխող Ալիևի վարչակարգի հետ իր կապերի համար, որը մեղադրվում էր «ընտրակեղծիքների» մեջ, այլախոհ ձայները լռեցնելու և Ադրբեջանի նավթի ու գազի հարստությունից անհամաչափ օգուտներ քաղելու մեջ», հաղորդում է openDemocracy-ն:

«BP-ն 300 հազար դոլար է ծախսել ֆիլմի վրա, որը նկարահանվել է բրիտանական SandStone Global ընկերության կողմից՝ հիմնադրամի և մեդիա կենտրոնի աջակցությամբ, որոնք ղեկավարում են Ադրբեջանի իշխող Ալիևների ընտանիքի անդամները: Հեռարձակող և պատմաբան Բեթանի Հյուզը, որը SandStone-ի համահիմնադիրն է, ներկայացրել է ֆիլմը», գրել է openDemocracy-ն:
«2015 թվականին Ադրբեջանում քաղաքական հետապնդումներից փախած ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովը մեղադրել է BBC-ին՝ ֆիլմում «բռնապետությունն արդարացնելու» մեջ»,  գրել է openDemocracy-ն: Հուսեյնովն ասել է, որ BBC-ն «բեմ է տալիս աշխարհի ամենաարյունալի և ամենակոռումպացված վարչակարգերից մեկին»:
Օգոստոսին այն հեռարձակելուց առաջ, BBC-ն գովազդել է ֆիլմը՝ խոստանալով հեռուստադիտողներին, որ նրանք կբացահայտեն, թե «ինչպես է Ադրբեջանի նավթային հարստությունը հնարավորություն տվել մայրաքաղաք Բաքվին ծաղկել» և «ձեռք բերել «Արևելքի Փարիզ» համբավը»»։

Ֆիլմում Բեթանի Հյուզը մեկնել է ադրբեջանական կողմից բռնազավթված Շուշի, սակայն ոչ մի խոսք չի ասել քաղաքի հայկական ժառանգության մասին։ «Ֆիլմը նաև անուղղակիորեն քարոզել է Ադրբեջանի հավակնությունները Շուշայի [Շուշիի] նկատմամբ», գրել է openDemocracy-ն։ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է հատկացրել՝ Շուշին իր «մշակութային մայրաքաղաք» դարձնելու համար։
BBC-ի խոսնակը փորձել է արդարացնել իր անընդունելի գործարքը՝ openDemocracy-ին ասելով, որ ադրբեջանական քարոզչական ֆիլմի հեռարձակումից ստացված եկամուտը «թույլ է տալիս մեզ ներդրումներ կատարել BBC-ի համաշխարհային մակարդակի լրագրության մեջ, որն անկախ և անաչառ լուրեր է տրամադրում բոլոր թեմաների շուրջ»: BBC-ի ծիծաղելի արդարացումը նման է մի մարմնավաճառի հայտարարությանը, թե ինքը եկեղեցուն է նվիրաբերում մարմնավաճառությունից ստացած գումարը...

Լրացուցիչ եկամուտ ստեղծելու համար BBC-ն ֆիլմի ցուցադրության ժամանակ տեղադրել է զբոսաշրջության գովազդ, որը վճարել է Ադրբեջանի զբոսաշրջության պաշտոնական վարչությունը։ «Բաքվի մեդիա կենտրոնը լոգիստիկ աջակցություն է ցուցաբերել SandStone-ին, իսկ Հեյդար Ալիևի հիմնադրամն օգնել է բրիտանական ընկերությանը ստանալ նկարահանման թույլտվություններ և մուտք գործել եզակի ժառանգության վայրեր», ասել է SandStone-ի ներկայացուցիչը openDemocracy-ին։ Բաքվի Մեդիա կենտրոնը ղեկավարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կրտսեր դուստրը՝ Արզու Ալիևան, իսկ Կենտրոնը սերտորեն համագործակցում է Հեյդար Ալիևի ընտանեկան հիմնադրամի հետ։

BP-ն խոստովանել է, որ քարոզչական ֆիլմն իր «ներդրումն է Ադրբեջանի համաշխարհային առաջխաղացմանը»՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Հիմնադրամի  նախագահը Իլհամ Ալիևի կինն է՝ Մեհրիբան Ալիևան, որը նաև երկրի փոխնախագահն է։
«OpenDemocracy»-ն հայտնել է, որ «Հեյդար Ալիևի հիմնադրամին հանձնարարված է խթանել Ադրբեջանի իմիջը արտերկրում, այդ թվում՝ առաջ մղելով կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: Բայց կառավարության քննադատներն ասում են, որ այս աշխատանքը տարածվում է այլախոհության դեմ վարչակարգի անողոք ճնշումներից և նրա համակարգային կոռուպցիայից ուշադրությունը շեղելու նպատակով»:
Տարագրության մեջ ապրող ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևան openDemocracy-ին ասել է. «[Հեյդար Ալիևի] հիմնադրամն ստեղծվել է իշխող ընտանիքի կողմից՝ Ադրբեջանի իմիջն արդարացնելու համար: Այն ոչ մի կերպ չի կարելի որակել որպես պետությունից անկախ»։
«Հեյդար Ալիևի հիմնադրամը գլխավորում է վերականգնողական աշխատանքները Շուշայում [Շուշի]։ Այս աշխատանքներից մի քանիսը ներկայացված են BBC-ի ծրագրում», հաղորդում է openDemocracy-ն: Մինչդեռ BP-ն նախատեսում է արևային էլեկտրակայան կառուցել Ջաբրայիլ [Ջրական] քաղաքում, որն Ադրբեջանը գրավել էր 2020 թվականի պատերազմում։

BP-ի տարածաշրջանային նախագահ Գարի Ջոնսը «սեպտեմբերի վերջին Բաքվում ֆիլմի պրեմիերայի ժամանակ բարձրացավ բեմ՝ գովաբանելու «[Ադրբեջանի] կառավարության աննկուն աջակցությունը» իր ընկերության և նրա գործընկերների գործունեությանը երկրում։ Ջոնսը նաև խոսեց «համատեղ ջանքերի» մասին, որոնք գործադրվել են վավերագրական ֆիլմի ստեղծման համար: Նա աջակցության համար շնորհակալություն հայտնեց Հեյդար Ալիևի հիմնադրամին և անձնական հարգանքի տուրք մատուցեց նախագահի դստերը՝ Արզու Ալիևային և նրա ղեկավարած Բաքվի Մեդիա կենտրոնին՝ արտադրության մեջ «նրանց ակնառու տեխնիկական աջակցության համար», գրել է openDemocracy-ն։

Ավելին, «Սա առաջին դեպքը չէ, երբ BP-ն համագործակցում է Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ, կամ երբ հիմնադրամը հայտնվում է BBC-ում: Անցյալ տարի BBC StoryWorks-ը... զբոսաշրջությանը նվիրված առանձին արշավ էր կազմակերպել Ադրբեջանի համար՝ նշելու Խորհրդային Միությունից երկրի անկախության 30-ամյակը: Արշավը ներառում էր վճարովի գովազդային հոլովակ, որն ընթերցողներին հրավիրում էր «ավելին բացահայտելու» Ադրբեջանի մասին՝ հետևելով Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից վարվող արտաքին կայքի հղմանը: «Ադրբեջան» պորտալը պնդում է (ի թիվս այլ բաների), որ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը «միշտ ուշադրություն է դարձրել երկրում մարդու իրավունքների և ազատությունների ավելի լիարժեք ապահովման վրա»։ Այն նաև պարունակում է տեղեկատվություն, այսպես կոչված, «Հայկական խնդրի» վերաբերյալ։ Այնուամենայնիվ, վեբ հղումը ջնջեցին այն բանից հետո, երբ openDemocracy-ն կապ հաստատեց BBC-ի հետ: Հղումը ներառում էր տեսարաններ Բաքվի «Պատերազմի պուրակից», որտեղ հայ զինվորների կերպարները ներկայացված էին աղավաղված դեմքերով:

BP-ն համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ՝ համատեղ իրականացնելու սոցիալական ներդրումային որոշ ծրագրեր։ «Նախկին համատեղ նախագծերը ներառում էին հովանավորվող ֆիլմեր, ինչպես օրինակ 2018 թվականի վավերագրական «Վերջին նստաշրջանը» ֆիլմը՝ նվիրված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ծնունդին, որը դադարեց գոյություն ունենալ 1920 թվականի խորհրդային ներխուժումից հետո։ BP-ն 320 հազար դոլար է ծախսել նախագծի վրա, որը կազմակերպել է Բաքվի Մեդիա կենտրոնը։ Արզու Ալիևան նշված է որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր», հաղորդել է openDemocracy-ն:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:50
ՄՕԿ-ը՝ ռուսների մասին. նրանց ընդունելության հայեցակարգը դրական է գնահատվել
Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ է տալիս ռուս մարզիկների վերադարձը համաշխարհային մրցումներ։ ՄՕԿ-ը հայտարարել է, որ Ռուսաստանից մարզիկները...
Աղբյուր` Panorama.am
12:44
Defense Express. ԱԹՍ-ի հարձակման ժամանակ Իրանի պաշտպանական օբյեկտները չեն տուժել
Շաբաթ երեկոյան, Defense Express կայքը գրել է, որ արբանյակային պատկերների համաձայն՝ Սպահանում Իրանի ՊՆ արտադրամասերից մեկի վրա ԱԹՍ-ով իրականացված...
Աղբյուր` Panorama.am
12:35
Գողացածների փոխարեն դիտահորերին նոր կափարիչնե՞ր եք դրել… Ոնց որ մի տեղ մոռացել եք, կասեմ ձեզ. Հրաչյա Սարգսյան
«Արաբկիր վարչական շրջանի ղեկավա՛ր, ոնց որ ձեր վարչական շրջանում էլի դիտահորերի կափարիչներն են գողացել»,-Երևանի քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ցանկացել են մոտ 23 կգ ոսկի տանել Թուրքիա և ԱՄԷ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացված...
Աղբյուր` Panorama.am
12:24
Եվրոպայում բիզնեսին օգնելու խոստումները չեն խանգարում ձեռներեցներին փախչել օվկիանոսից այն կողմ
ԵՄ-ի տնտեսության վերականգնման ծրագրերին կարող է խանգարել ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Էներգետիկ...
Աղբյուր` Panorama.am
12:13
ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների դեպքերի վերաբերյալ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների դեպքերի վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է դադարեցնել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը
«Արտարժութային և դրամային հիպոտեկային վարկերում վերջին երեք տարում չաշխատող վարկերի դրամային կշիռը 1.5-2 % է, և 4.5-6 %-ն արտարժութային...
Աղբյուր` Panorama.am
11:52
Մոսկվայում Նժդեհ պարախմբի համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված
«Արգելել են Մոսկվայում գործող Հայ ավանդական Նժդեհ պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Ստեփանյանն ու Թաթոյանը ներկայացրել են Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային...
Աղբյուր` Panorama.am
11:22
«Mitsubishi Pajero»--ի՝ էլեկտրասյանը բախվելուց տուժել են երեխաներ
Հունվարի 30-ին, ժամը 09:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, Հայանիստ գյուղի խաչմերուկում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մեծ Բրիտանիա
Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնեց Մեծ Բրիտանիայի և...
Աղբյուր` Panorama.am
11:03
Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը ծայրահեղ ծանր է
Նախօրեին հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել...
Աղբյուր` Panorama.am
11:00
Զինծառայողի վիրավորվելու գործով ձերբակալվել է համածառայակիցը
Հունվարի 29-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ի  հրազենային վիրավորում ստանալու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ օրենսգրքի ...
Աղբյուր` Panorama.am
10:59
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը: ՏԱՍՍ-ը հայտնել է, որ այդ մասին կիրակի օրը լրագրողներին հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
10:50
Արդարադատության դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանն ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Թուրքիան վերջնաժամկետ է սահմանել նաև ՌԴ-ից մատակարարվող գազից կախվածությունը վերացնելու համար
Թուրքիան մտադիր է մինչև 2030 թվականը վերացնել գազի մատակարարումներից կախվածությունը: «ՌԻԱ նովոստի»-ին գրում  է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ջենիֆեր Լոպեսը նկարահանումների ժամանակ հազիվ է խուսափել ժայռից ընկնելուց
Ամերիկացի դերասանուհի և փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է, որ Դոմինիկյան Հանրապետությունում «Իմ ծովահենային հարսանիքը»...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի բնակիչներին
«Ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար»։
Աղբյուր` Panorama.am
10:10
Արմեն Պետրոսյանը՝ Իրանի դեմ իրականացված գործողության ամենից տարածված վարկածի մասին
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի դեմ իրականացված գործողության ամենից տարածված վարկածը Հունվարի 28-ի գիշերն Իրանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:00
ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ. Պենտագոնի խոսնակ
Ամերիկացի զինվորականները չեն մասնակցել Իրանին հասցված հարվածներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Սկսվում է Առաջավորաց պահքը
Այն հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր:
Աղբյուր` Panorama.am
09:40
Տիգրան Աբրահամյան. Արցախի մասով պետք է շտապել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում...
Աղբյուր` Panorama.am
09:32
Ճանապարհները 09:00-ի դրությամբ` մառախուղ, մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:16
ԱՄՆ-ն իր տանկերն Ուկրաինա կուղարկի տարեվերջից ոչ շուտ
Ամերիկյան Abrams տանկերի մատակարարումը հնարավոր կլինի միայն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.56 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր...
Աղբյուր` Panorama.am
08:53
Երևանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը
Հունվարի 29-ին, ժամը 20։58-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցում ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
08:39
Իրանը կսկսի ավտոպահեստամասեր արտահանել Բելառուս և Ռուսաստան
Իրանում Բելառուսի դեսպանի, ԻԻՀ արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարարի, իրանական Saipa և բելառուսական LCC ընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
08:23
Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան
Թուրքիան կարող է որոշում կայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը ցնցելու է Շվեդիային։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
08:10
Մերկասառւյց՝ Արագածտնի մարզի, Եղվարդ, Աբովյան քաղաքների ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանը ձյունից հետո
12:07 30/01/2023

Երևանը ձյունից հետո

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}