Քաղաքական 18:59 01/12/2022 Հայաստան

«Գավառի պետական համալսարան» հիմնադրամում հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Գավառի պետական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն:Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից։

«Ուսումնասիրվել են 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված գնման, աշխատավարձերի հաշվարկման և վճարման գործընթացները, Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունը և արդյունավետությունը, ինչպես նաև ուսման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը, որոնց արդյունքում արձանագրվել են ընդհանուր 11,8 մլն․ ՀՀ դրամի ֆինանսական խախտումներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցների կողմից հնարավոր կեղծիքներ կատարելու մի շարք դեպքեր:

Մասնավորապես՝ ուսումնասիրությունն ընդգրկող ժամանակահատվածում Ծառայության կողմից փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման Ռեկտորի կողմից իրեն հատկացվել են  լրավճարներ: Բացի այդ, թվով 33 ուսանողների՝ փաստացի ՀՀ-ից բացակայելու, դասընթացներին և քննաշրջաններին չմասնակցելու պայմաններում, Հիմնադրամի համապատասխան դասախոսների և աշխատակիցների կողմից հաճախելիության և առաջադիմության մատյաններում այդ մասին համապատասխան նշումներ չեն կատարվել, այլ կազմվել և հաստատվել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր: Նույն ժամանակահատվածում Հիմնադրամի թվով 15 աշխատակիցներ, փաստացի բացակայելով ՀՀ տարածքից և (կամ) չներկայանալով աշխատանքի, ստացել են իրենց ամսական աշխատավարձի գումարներն ամբողջությամբ:

Հիմնադրամի թվով 9 աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման համար հիմք հանդիսացող ժամաքանակները սահմանելիս Հիմնադրամի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջները, որի արդյունքում նշված աշխատակիցները ստացել են հավելյալ աշխատավարձ: Հիմնադրամի թվով 3 տրանսպորտային միջոցների վառելիքը ծախսագրվել է ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի N 1001-Ն որոշմամբ սահմանված ծախսի նորմատիվների շեղումներով, ինչպես նաև ավտոմեքենաների վառելիքի ծախսի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերում, մասնավորապես ուղեթերթիկներում ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ օրենսդրական կարգավորումների խախտմամբ, կամայական եղանակով, շուկայականից էական ցածր գներով վարձակալության են հանձնվել անհատույց օգտագործման իրավունքով Հիմնադրամին պատկանող թվով 2 հասարակական նշանակության տարածքներ, իսկ Հիմնադրամի հանրակացարանի շահագործումն իրականացվել է ոչ արդյունավետ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Հարկ է նշել, որ  Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից   ևս մեկ ուսումնասիրություն իրականացվում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքները կհրապարակվեն ամփոփվելուց հետո:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասվում է հաղորդագրությունում։

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:10
Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:54
«Որդիների Կանչ». Երբ գա այդ բաղձալի հանդիպման պահը, դուք մեր զոհված տղաների աչքերի մեջ ինչպե՞ս եք նայելու
«Հետաքրքիր է այդ ո՞ր օրվանից հայը դարձավ թ ու ր ք ի փրկիչը։ Հասկացեք վերջապես՝ երբեք ու երբեք թշնամին շնորհակալ չի լինելու այսս քայլի համար»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Թաթոյան» հիմնադրամը հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե
... Հայաստանում զինծառայողների իրավունքների վերաբերյալ՝ կապված զինված ուժերի նկատմամբ վերահսկման և կարգապահության թերությունների հետ։
Աղբյուր` Panorama.am
21:31
Հղի կնոջը Ապարանի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Փետրվարի 7-ին, ժամը 19:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նիգավան գյուղի բնակչին, ով հղի է,...
Աղբյուր` Panorama.am
21:07
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հետ:
Աղբյուր` Panorama.am
20:58
Ուրբաթ օրվա «գաստրոլները» ցանկալի ու արագ արդյունք տվեցին. վերադասները որդուն ազատեցին պատասխան տալուց․ Մելիքան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Ուրբաթ օրվա «գաստրոլները» ցանկալի ու արագ արդյունք տվեցին. վերադասները որդուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Հայկական կողմը բարձր է գնահատել Բունդեսթագի անդամների հստակ ուղերձները․ Միրզոյան
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, մարդու իրավունքների և հումանիտար օժանդակության,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Արցախի բնակիչները հույս ունեն պահպանել իրենց անկախությունը․ BBC-ի անդրադարձը
News.am-ը, հղում անելով  BBC-ի ռուսական ծառայությանը, գրում է․ «Գրեթե երկու ամիս Լեռնային Ղարաբաղի հայերը մեկուսացված են ապրում...
Աղբյուր` Panorama.am
20:18
ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ՝ Քիմբերլի Զեպֆելին և...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 7/9-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Երկրաշարժերից հետո հետցնցումները կարող են տևել մի քանի տարի․ մասնագետ
Թուրքիայում և Սիրիայում արդեն երկու օր շարունակ գրանցվում են ուժգին երկրաշարժեր: Որո՞նք են պատճառները և ի՞նչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Միջազգային «մարդասիրության» դեմքը
 Ֆեյսբուքյան օգտատեր Pooya Hosseini-ը հրապարակել է լուսանկար՝ կից գրելով․  «Ցավալի պատկեր, մարդասիրական օգնության...
Աղբյուր` Panorama.am
19:30
Օգնության խնդրանք և շնորհակալություն Երևանում Սիրիայի դեսպանությունից
Երևանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց,ովքեր կարեկցություն են հայտնել Սիրիայի ժողովրդի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Էրդողանի դեմ բողոքող քաղաքացու ձայնն անջատել են ուղիղ եթերի ժամանակ
Թուրքական «Habertürk» հեռուստաընկերությունը երկրաշարժից հետո Քահրամանմարաշից (Մարաշ) ուղիղ եթերով նկարահանումներ է իրականացրել՝...
Աղբյուր` Panorama.am
19:09
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել։...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացանելը դառնում է ակտուալ. Լիլիթ Գալստյան
«Իսկապես, ձեր օրոք կարծես թե ակտուալ է դառնում նաև Ցեղասպանության ուրացման քրեականացումը»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարզումների ժամանակ մենք միշտ միասին ենք մարզվում, պայքարում էլ նման զգացողություն էր․ Արմեն Գրիգորյան
Բաթումիում տեղի ունեցավ բռնցքամարտի Վրաստանի առաջնությունը, որին մասնակցում էին ախալքալաքցի 11 մարզիկներ։ Jnews-ի փոխանցմամբ՝ բացի այն, որ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է․ «Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնություններին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանին...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքի մեծ կարծիքը՝ Փաշինյանի մասին
Համացանցում շրջանառվում է թուրքական հեռուստաալիքներով հեռարձակված մի տեսանյութ՝  որտեղ թուրք երիտասարդը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին՝ իբրև...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ինչպես ժողովուրդն է ասում՝ տվողից են ուզում. Արթուր Խաչատրյան
«Ո՞րն է «Ղարաբաղի գինը»: Առաջին հայացքից թվում է, թե նման հարց ընդհանրապես չպետք է առաջանար հայ մարդու մտքում: Արցախն անգին է,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մասնակի վերականգնվել Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը: «Մասնակի վերականգնվել է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մադոննան չի անցել «Գրեմմիի» կարմիր գորգով
Ամերիկացի երգչուհի Մադոննան հերթական անգամ աչքի է ընկել ոչ ստանդարտ արարքով։ Նա «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ չի անցել կարմիր...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արմավիրում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:40
Արցախի նախագահ հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ
Վեհափառ Հայրապետն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրյա աղոթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայությանը սատար կանգնելու համար:
Աղբյուր` Panorama.am
17:32
Մարտուն Գրիգորյանը ՔՊ-ական «աղջնակին» խորհուրդ տվեց սրբազանի անունը տալուց իրեն կոռեկտ պահել
ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նախ ցավակցեց  Ազատ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Ամենայն Հայող Կաթողիկոսը խորվարթ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի գործողություններին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան...
Աղբյուր` Panorama.am
17:19
Բքի պատճառով փակ ճանապարհներ կան
Փետրվարի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արագածի, Ստեփանավանի, Վանաձորի, Տաշիրի, Դիլիջանի, Աբովյանի, Մեղրիի, Նաիրիի, Աշոցքի, Սևանի,...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ-ից դրամական փոխանցումները համարժեք են ՀՀ տարեկան ՀՆԱ-ի 20 %-ին. Թադևոս Ավետիսյան
«14.2% տնտեսական ակտիվության աճի շուրջ ¾ մասը արձանագրվել է ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով...
Աղբյուր` Panorama.am
17:01
Պարտատոմսերը՝ խնայողությունների դիվերսիֆիկացիայի լավագույն տարբերակ
Վերջին տարիներին ՀՀ պարտատոմսերի շուկան կայուն աճ է ապահովում, այդ թվում` բանկերի կողմից թողարկումների ակտիվացման շնորհիվ: Չնայած դրան, շատերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՔՊ-ականները քննարկում են Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցը
12:20 07/02/2023

ՔՊ-ականները քննարկում են Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}