Քննարկման է ներկայացվել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը

ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը:

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, նախագծով ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը հիմնականում  նպատակ ունի՝

.աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական պահանջները՝ քանակականի փոխարեն,
. օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում,
. վերացնել պահանջների անհամաչափությունը և առկա բացերը, մտցնել հստակեցումներ,
. ապահովել սահուն անցում խորհրդային համակարգից եվրոպական համակարգին:

Ներքոնշյալ ուղղություններով առաջարկվում են մի շարք փոփոխություններ:

Առաջին ուղղություն՝ թեկնածուական պաշտպանելուց մինչև մասնագիտական խորհրդի անդամ լինելու համար 2027 թ.-ից սկսած՝ անհրաժեշտ կլինի ունենալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ: Նման տպագրությունները կդիտվեն համարժեք տեղական պարբերականներում տպագրված 2-3 հոդվածի: Մասնավորապես՝ գիտական ղեկավարի թույլտվությունը ստանալու համար սա հնարավորություն կընձեռի բազմաթիվ տեղական հոդվածների փոխարեն ներկայացնել ավելի սակավաթիվ, բայց միջազգային ու որակյալ հոդվածներ: Դրա շնորհիվ բարձր գիտաչափական տվյալներ ունեցող մասնագետներն ավելի վաղ կկարողանան ընդգրկվել երիտասարդ գիտնականների աճեցման գործում։  

Երկրորդ ուղղություն՝ արտերկրի մասնագետը հնարավորության կունենա համաղեկավարելու ասպիրանտներին ու հայցորդներին, բացի դրանից՝ ընդգրկվելու մասնագիտական խորհուրդներում, ինչպես նաև առցանց մասնակցելու պաշտպանության գործընթացին՝ որպես ընդդիմախոս: Սա ևս կնպաստի գիտության միջազգայնացմանը, որակյալ կադրերի պատրաստմանը և գիտելիքի ներհոսքին, ինչպես նաև լոկալ մասնագետների գնահատականի փոխարեն ունենալ էլ ավելի օբյեկտիվ ու գլոբալ գնահատական աստիճանաշնորհման բնագավառում:

Երրորդ ուղղությամբ նախատեսվող փոփոխություններից են կուտակած անհրաժեշտ կրեդիտների մասին տեղեկանք ներկայացնելը, մասնագիտական խորհրդի նիստի քվորումն ապահովելու համար նվազագույն անհրաժեշտ  մասնակիցների մասնաբաժինը նշելը: Փորձարարական մասնագիտությունների դեպքում առանց համահեղինակների հոդված ունենալու պահանջը փոխարինվել է առաջին հեղինակով հոդված ունենալուն:

Չորրորդ ուղղության հետ պայմանավորված են ոչ միայն ստորև բերված երկու էական փոփոխությունը, այլև վերը նշված փոփոխություններից շատերը: Առաջին փոփոխությունն առաջատար կազմակերպության փոխարինումն է ընդդիմախոսով, իսկ մյուսը՝ աստիճանաշնորհման գործընթացի տարբեր օղակներում մասնագետներին ներգրավելիս այլևս շեշտը չի դրվելու գիտությունների դոկտորի աստիճան ունենալու վրա, այլ  կարևորվելու է բարձր գիտաչափական տվյալներ ունենալը և ակտիվ գիտնական լինելը:

Նախարարությունից նշում են, որ կարգավորման նպատակներից է գիտական աստիճանաշնորհման բոլոր փուլերը շահառուների համար դարձնել հնարավորինս չափելի, հստակ և թափանցիկ։

Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 20-ը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:15
Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram և պնդել, թե «կրկին սիրում է հրեաներին»
Ռեփեր Քանյե Ուեսթը երկար դադարից հետո առաջին գրառումն է արել Instagram-ում։ Նա տեղադրել է «Macho and Nerd» (2012) ֆիլմի պաստառը։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Շիա կամավորականներով համալրված ջոկատները պատրաստ են Սիրիայում իրենց ճամբարներին ԱՄՆ-ի ավիահարվածներին պատասխանել
Շիա կամավորների կազմավորումները օրինական կերպով գտնվում են Սիրիայում և աջակցում են կառավարական բանակին ծայրահեղական խմբավորումների դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Միշելը Փաշինյանին և Ալիևին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ սրացումների կապակցությամբ
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց...
Աղբյուր` Panorama.am
17:56
Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնում է.  «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հայկական համադպրոցական գիտության փառատոնին ներկայացված նախագծերի քանակը կրկնակի ավելացել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել Հայկական համադպրոցական...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հայաստանում ժամկետային ծառայող կանանց համար զորամաս է կառուցվում
Այսօր Սուրեն Պապիկյանն այցելել է  կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք,...
Աղբյուր` Panorama.am
17:28
The New York Times Ուկրաինայի զինված ուժերի շարքերում ամերիկացի վարձկանների հակամարտությունների մասին
Ամերիկացի վարձկանները, որոնք միացել են ուկրաինական «Միջազգային լեգեոնին», պայքարում են ազդեցության համար և փորձում են շահույթ ստանալ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Մահացել է Նարինե Հովհաննիսյանը
Մահացել է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանը։ Նարինե Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՆ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Strana.ua. Կիևում շուկան տարհանվել է ռումբի տեղադրման մասին լուրերի պատճառով
Կիևում հայտնել են մետրոյի «Մինսկայա» կայարանի մոտ գտնվող շուկայի ականապատման մասին, բոլոր մարդիկ տարհանվել են տարածքից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հանքավայրի շահագործումը բացասական ազդեցություն կունենա տուրիզմի ոլորտի վրա․ Շիրակ Միքայելյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին հայտարարություններն անհանգստություն են առաջացրել նաև տուրիզմնի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող...
Աղբյուր` Panorama.am
16:48
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հացահատիկի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հայաստանում մարտի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 28-30-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ,...
Աղբյուր` Panorama.am
16:24
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միսիսիպիի պտտահողմի զոհերի թիվը հասել է 21-ի
ԱՄՆ Միսիսիպի նահանգում պտտահողմի զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին CNN-ի տարածած լուրը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն։ ABC...
Աղբյուր` Panorama.am
16:00
Դիլիջանում փլուզվել է երկհարկանի տան ետնամասը
Մարտի 25-ին, ժամը 13։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկը...
Աղբյուր` Panorama.am
15:50
Բելառուսում ուժի մեջ է մտել պետական դավաճանության համար մահապատիժ նախատեսող օրենք
Բելառուսում մարտի 25-ից ուժի մեջ են մտել քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք պաշտոնյաների և զինվորականների համար նախատեսում են...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ, վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
15:30
Մեկ օրում ռեկորդային թվով միգրանտներ են ափ իջել իտալական կղզում
Ավելի քան 2000 միգրանտ 24 ժամվա ընթացքում ափ են իջել Լամպեդուզա կղզում։ Շաբաթ օրը հայտնել էANSA գործակալությունը և ընդգծել, որ խոսքը նոր...
Աղբյուր` Panorama.am
15:17
Էկզոտիկ խոլորձներ՝ Երևանի բուսաբանական այգում
Երևանի բուսաբանական այգին Խոլորձների Ցուցասրահի հետ համատեղ կազմակերպել է Խոլորձների ցուցահանդես։ Այսօր և վաղը Երևանի բուսաբանական այգում...
Աղբյուր` Panorama.am
14:56
Անջելինա Ջոլիին լուսանկարել են Ռոտշիլդների ընտանիքի ժառանգի հետ ժամադրության ժամանակ
Դերասանուհի Անջելինա Ջոլիին լուսանկարել են էկոակտիվիստ և բանկիրների գերդաստանի ժառանգորդ Դեյվիդ Մայեր դե Ռոտշիլդի հետ ժամադրության ժամանակ:...
Աղբյուր` Panorama.am
14:43
Ապագա Ակադեմիական քաղաքի և բուհերի միավորման անվան տակ՝ նախապես կվաճառվեն բուհերի շենքերը. Իշխանյան
«Իսկ Ակադեմիական քաղաքը կմնա, որպես հուշ, ինչպես բենդերական Նյու-Վասյուկին»։
Աղբյուր` Panorama.am
14:32
Էջմիածնում 52-ամյա տղամարդը ձերբակալվել է տելեգրամով մեթադոն ձեռք բերելու համար
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 23-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու...
Աղբյուր` Panorama.am
14:21
Զատուլին. Նիկոլ Փաշինյանն ու իր դաշնակիցներն աստիճանաբար դեն են նետում դիմակները
Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է հասկանա, թե ինչպես է ընկալվելու Ռուսաստանում Միջազգային քրեական դատարանի(ՄՔԴ)-ի Հռոմի կանոնադրությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Telegraph. ԵՄ-ն կարող է Ռուսաստանին օգնելու համար պատժամիջոցներ կիրառել Կենտրոնական Ասիայի երկրների դեմ
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանին սահմանափակող միջոցները շրջանցելու հարցում օգնելու համար Կենտրոնական Ասիայի երկրների դեմ պատժամիջոցներ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից. Միկոյան
Yerevan.Today-ը գրում է. «Լրատվամիջոցներից մեկը այսօր գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով մեկնել է Հայաստանից:...
Աղբյուր` Panorama.am
13:54
Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Թուրքիայի ընտրանու հետ խաղում
Հայկական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ ներկա գտնվելու ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման...
Աղբյուր` Panorama.am
13:45
Երբեք չէի լսել Անդրանիկ Մարգարյանից, որ վատաբանի իր նախորդներին, իր պատասխանատվությունն ու մեղքը գցի ուրիշի գրպանը. Շարմազանով
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցն է։  ՀՀԿ-ական քաղաքական գործիչները, Անդրանիկ Մարգարյանի հարազատներն ու...
Աղբյուր` Panorama.am
13:35
Միսիսիպիում պտտահողմի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ
Առնվազն յոթ մարդ է զոհվել ԱՄՆ Միսիսիպի նահանգում պտտահողմի հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացրել է ABC...
Աղբյուր` Panorama.am
13:24
Միխայիլ Գալուստյանի կինը ներկայացրել է մեծահասակ դուստրերին
Հեռուստահաղորդավար, դերասան Միխայիլ Գալուստյանի կինը ցույց է տվել իր հասուն դուստրերին: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ գործարարուհին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}