Մշակույթ 16:11 09/12/2022 Աշխարհում

Շերը ներկա է գտնվել Լոս Անջելեսում «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը

Օսկարի, Գրեմմիի, Ոսկե գլոբուսի մրցանակակիր, ամերիկահայ փոփ-երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը (Շերլին Սարգսյան) ներկա է գտնվել «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը Լոս Անջելեսի IPIC THEATER-Westwood թատրոնում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից նշում են, որ համաշխարհային աստղը իր աջակցական ուղերձն է հղել ֆիլմի ընթացքին:

«Ավրորայի լուսաբացը»  Հայաստանի Ազգային կինոակադեմիայի կողմից ընտրվել է ներկայացվելու համար «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում

Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյան) պատմությունն է։ 14-ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։

Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ-ին, Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել։

Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս հանդիսատեսին տեսնել դաժան իրադարձությունների միջով անցած մարդու էությունը, այլև զգալ նրա ցավը, հիանալ նրա կամքի ուժով, տոկունությամբ, հավատով, դաժանության մեջ գեղեցիկը տեսնելու ու հիշելու նրա կարողությամբ:

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Իննա Սահակյանը, Կերստին Մեյեր-Բիցը եւ Պիտեր Լյախովը։ Պրոդյուսերներն են Քրիստիան Բիցը, Յուստե   Միխայլինայտեն, Կեստուտիս Դռազգաուստասը, Էրիկ Իսրաելյանը եւ Իննա Սահակյանը, կոմպոզիտորները Քրիստինե Աֆդերհարը, Անդրանիկ Բերբերյանը եւ Գարեգին Առաքելյանն են։

ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ. դրա հիմքում ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվն է։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:05
Մեկ տարում Վրաստանում 29 անչափահաս են բռնաբարել
Վրաստանում անցած տարի բռնաբարության զոհ է դարձել 29 անչափահաս։ Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են. «Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:46
Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Թատրոնի միջազգային օրը: Երկուհազարամյա պատմություն ունեցող հայկական թատրոնը տարբեր շրջաններում, մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ձյուն, անձրև, մառախուղ, ջերմաստիճանի նվազում. եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը և 30-31-ն, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
14:22
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը: Կոմիտեից հայտնում են՝ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով...
Աղբյուր` Panorama.am
13:53
Նեթանյահուն կդադարեցնի անկարգություններ հրահրած դատական բարեփոխումները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր կոալիցիոն գործընկերներին ասել է դատաիրավական բարեփոխումների կասեցման մասին, գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:43
Քաղաքապետարանը Թամանյանի պատվին այլ ծառ չգտավ, քան ճապոնական սակուրան
«Պարոն Բեգոյան, կոնիչիուա, պարո՛ն Բեգոյան»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Կանաչապատում և...
Աղբյուր` Panorama.am
13:27
Տիգրան Աբրահամյան. Արցախում յուրաքանչյուր միջադեպ նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանն այսօր ևս փորձել է դիրքային բարելավումների...
Աղբյուր` Panorama.am
13:14
Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց
Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան) այսօր պետք է  շարունակվեր Արմեն Գրիգորյանի...
Աղբյուր` Panorama.am
13:06
Թուրքիայում ոստիկանները երեխայի են խոշտանգել՝ ծեծել են ու նետել ճահիճը
Մարտի 21-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Լիջե շրջանում ոստիկանները բռնության են ենթարկել մի երեխայի: Էրմենիհաբերի փոխանցմամբ, Դիարբեքիրի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակել է «հրաշալի յոթնյակը»
Մայիսին Դոհայում տեղի կունենա աշխարհի ձյուդոյի առաջնությունը: Դրան կմասնակցեն քաշային կարգերից յուրաքանչյուրի առաջին հարյուրակում տեղ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ռեստորատորների և զբոսաշրջության ոլորտի կոնֆերանս Երևանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի  զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների միջազգային կոնֆերանս։ Ապրիլի 5-6-ը նախատեսվող...
Աղբյուր` Panorama.am
12:32
Պատռել են պարեկի բաճկոնը. Կան կալանավորվածներ
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
12:24
«Հերացի». Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով
Մասնավորապես, 2018-2022թթ. տարեկան միջինում գրանցվել է այլ սալմոնելոզային վարակների շուրջ 582 դեպք, այլ մանրէային աղիքային վարակների 2621 դեպք, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5011 դեպք:
Աղբյուր` Panorama.am
12:18
Ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ բոլորիս. Տիգրան Ավինյանը՝ Կորեայի ձորում շինաղբ թափելու մասին
«Առաջին ամսում այդ աշխատանքներին տրվեց լայն թափ, այդ ընթացքում լավագույնս աշխատել է հասարակական կարգի պահպանության ծառայությունը ,...
Աղբյուր` Panorama.am
12:00
Նեթանյահուի փաստաբանը սպառնացել է հրաժարվել դատարանում նրան պաշտպանելուց
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փաստաբան Բոազ Բեն Ցուրը հայտարարել է, որ չի շարունակի ներկայացնել իր պաշտպանյալի շահերը դատարանում...
Աղբյուր` Panorama.am
11:51
Մի քանի ֆուտբոլիստներ չեն մասնակցի Հայաստան - Կիպրոս հանդիպմանը
Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։
Աղբյուր` Panorama.am
11:41
ՊԲ -ի կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը մերժվել է
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հնաբերդում՝ «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղումներ
Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Մարիա Դուենյասը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Ապրիլի 4-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա 2021թ․ Մենուհինի անվան ջութակի...
Աղբյուր` Panorama.am
11:13
Մեկ շաբաթում գրանցվել է 163 արտակարգ դեպք. տուժել է 68, զոհվել՝ 16 մարդ
Մարտի 20-ից 26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 163-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 105,...
Աղբյուր` Panorama.am
11:05
Այգիներին, ծառերին վերաբերող նոր նախագծերը հանրային հարթակներում քննարկման են դրվելու. Տիգրան Ավինյան
«Երևանի փոխքաղաքապետերի հետ աշխատանքի որոշակի բաժանում ենք արել, ըստ այդմ՝ գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Իշխան Սաղաթելյան. Մտադիր ենք նման հանդիպումներն այս փուլում դարձնել ավելի պարբերական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է. «ՀՅԴ ԳՄ անդամների և ԱԺ «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
10:50
Արցախի Պատարա համայնքում գիտակցում են՝ ուրիշ տեղ տանիք չեն ունենալու, ուրիշ տեղ պատմություն չեն կերտելու
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա համայնքում 2020 թվականի աղետալի պատերազմից հետո 54 տեղահանված ընտանիք է հաստատվել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:36
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
Ակբա բանկը գործընկերների հետ տարիների պատմություն ունեցող գործարար հարաբերությունները տեղափոխում է նոր փուլ. Հայաստանում ձեռներեցության...
Աղբյուր` Panorama.am
10:30
Արցախի ՆԳՆ. Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել
Հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Աղբյուր` Panorama.am
10:23
«Այն, ինչ կատարվեց փողոցի այս հատվածում, անուն չունի»
Դուք նույնիսկ տնկվող սակուրայի ծաղկման գաղափարը չկասկացաք…
Աղբյուր` Panorama.am
10:15
Իսրայելի նախագահն ընդունել է Ադրբեջանի առաջին դեսպանի հավատարմագրերը
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը կիրակի օրը ստացել է հրեական պետությունում ադրբեջանական պետության պատմության մեջ առաջին դեսպան Մուխթար Մամեդովի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց
13:18 27/03/2023

Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}