Քաղաքական 12:30 10/12/2022 Հայաստան

Ալի Ֆադավի. Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի հետ կապված իրադարձությունների մասին.

«Իրանի ռազմական ոլորտի վերաբերյալ իրադարձություններ

• Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում Իրանի հետ սահմանին։

• Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, ռազմական և հատուկ ինժեներա-սակրավոր տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ, ներառում են Բաքու քաղաքը և Աստարայի տարածքները, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջանները որոնք սահմանակից  են Իրանին։

• Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ երկրի իշխանությունները պետք է օգտագործեն իրենց ողջ ուժն ու հնարավորությունները՝ բարձրացնելու մարդկանց գոհունակությունը։

• Իրանցի քաղաքագետ Ռեզա Աբասին հայտնել է, որ ռուսական տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել  Իրան՝ Ուկրաինայում առգրավված արևմտյան առաջադեմ տեխնոլոգիաների զենքերով։ Սարքավորումների վերլուծության աշխատանքները սկսվել են, և շուտով կուսումնասիրվեն հակադարձ ճարտարագիտության և մոդելավորման գործընթացը:

• Իսրայելի կիբերանվտանգության ղեկավարը հայտնել  է, որ  Իրանը լուրջ առաջընթաց ունի կիբերանվտանգության ոլորտում։

•  «Իրանցիները կարող են կոտրել իսրայելական և ամերիկյան անօդաչու սարքերը». Խոսելով հաքերների և Իրանի կիբեր հզորության մասին հայտնել է Իսրայելի կիբերանվտանգության տնօրենը. «Նման զարգացումները հասանելի են շատ սահմանափակ թվով երկրների համար:  Օրինակ՝ Ամերիկան, Ռուսաստանը և Չինաստանը։  Իրանցիների հնարավորություններն այս ոլորտում կարող են լուրջ խնդիրներ ստեղծել»։

• Իրանա-իրաքյան պատերազմում զոհված 100 իրանցի նահատակների մարմինները կվերադարձվեն Իրան։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ այս մարդիկ իրենց կյանքը տվել են տարբեր գործողություններում։  Նրանց մարմինները կվերադառնան ու կհուղարկավորվեն հայրենիքում 34 տարի անց։

• Իրանի  Լորեստանի նահանգի ոստիկանապետը հայտնել է, որ նահանգում հայտնաբերվել է 3109 ապօրինի զենք, ձերբակալվել է խմբավորման 28 անդամ, այդ թվում՝ 26 տղամարդ և 2 կին, ինչպես
նաև հայտնաբերվել է 24000 փամփուշտ։

• Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,  գեներալ Մոհամմադ Բաղերին հայտնել  է, որ վերջին երկու տարում Պարսից ծոցում չի եղել ոչ մի ամերիկյան ավիակիր կամ ուղղաթիռակիր, ներկա պահին  նրանք գտնվում են ափից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա։  Նա նշել է, որ զինված ուժերը մշտապես վերահսկում են թշնամիներին բոլոր մակարդակներում, և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրանական բանակի ներկայիս դիրքորոշումը թշնամիների դեմ պայքարում չի կարող համեմատվել անցյալի հետ։

•  Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանի սահմանների մոտ տեղի ունեցող համատեղ զորավարժությանը կիրառվել է Թուրքական F-16 ինքնաթիռներ։

• Իրանի բանակի գլխավոր հրամանատար,  գեներալ Աբդոլ-Ռահիմ Մուսավին Al-Masira հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ եթե   սիոնիստները շտապում են անհետանալ, ապա թող հարձակվեն Իրանի վրա։

• Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի տիեզերական հրամանատարությունը պատրաստվում է փետրվարին Qaim 100 արբանյակի ուղեծրային արձակմանը։

• Ըստ DPA-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի դիվանագետներին, Թեհրանը ծրագրում է մեծացնել Մոսկվա զենքի մատակարարումները։ Ռուսաստանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է պատվիրել Իրանից։

• Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Հայաստանն Իրանից 600 հրթիռային համակարգ է գնել։ Ինչպես  հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, Իրանը հոկտեմբերին Հայաստան է ուղարկել իրանական արտադրության 600 հրթիռ։ Դրանցից 500-ը Դեհջլավիե տիպի կառավարվող հակատանկային հրթիռային համալիրներ են, իսկ  100 միավոր՝ Ալմաս։ ՀՀ ՊՆ-ն հերքել է այդ տեղեկատվությունը։

Նշենք, որ «Դեհջլավիե» հրթիռային համակարգը մշակվել է 2012 թվականին Իրանի պաշտպանության և զինված ուժերի  նախարարության պատվերով, իսկ Ալմաս համալիրը ներկայացվել է 2021 թվականին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի պատվերով։

• Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ,  գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

• Իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի պահանջարկի աճը չի դադարում։  Հաղորդվում է, որ Պակիստանն Իրանի Իսլամական Հանրապետությունից մահապարտ անօդաչու թռչող սարքեր է գնել՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար:
Պակիստանի անջատողականները հաստատել են, որ այս կամիկաձե անօդաչուների հարվածների արդյունքում մեծ կորուստներ են կրել։ 

Իրանի ներքաղաքական զարգացումների մասին

• Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում պետական  և մասնավոր կազմակերպություններին հասցվել է 200 միլիոն դոլարից ավելի վնաս։

• Իբրահիմ Ռաիսիի օրոք իրանական նավթի վաճառքը կրկնապատկվել է։ Իրանի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ նավթի վաճառքն աճել է 2,5 անգամ։  Եվ դա այն դեպքում, երբ Իրանի նկատմամբ ավելի են շատացրել  էմբարգոները։

• Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահն հայտարարել է, որ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք տարանցման նախագծի իրականացումը տարեկան 10 միլիարդ դոլարով ավելացրել է Իրանի արտարժութային եկամուտը։

• Երկու իրանցիներ ձերբակալվել են Իսրայելի հետ համագործակցելու համար.  Նրանք մահապատժի են ենթարկել։

• Իրանում ձերբակալվել է ցույցերի գլխավոր սադրիչներից մեկը։ Տեսանյութում նա մանրամասն պատմել է, թե ինչպես է պատրաստել ու մշակել դիվերսիաների ծրագրեր։ 

• Տեղեկատվության նախարարությունը հայտնում է, որ  Թեհրանի, Սպահանի և Քրդստանի նահանգներում սպանվել են  ավելի քան 10 ահաբեկիչ։

• Իրանի ազգային նավթային ընկերության տնօրենը հայտնել է, որ նավթի որոնողական նոր մեթոդների կիրառմամբ երկրի հարավ-արևմուտքում նավթի նոր հանքավայրեր են հայտնաբերվել։

•  Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ արևմտյան որոշ երկրներ, որոնք հովանավորում և հրահրում են Իրանում վերջին մահացու անկարգությունները, ակնարկել են դադարեցնել իրենց աջակցությունը անկարգություններին, պայմանով, որ Թեհրանն սկսի անվերապահորեն և առատորեն մատակարարել հում նավթ և բնական գազ համաշխարհային էներգիային շուկաներ։

• ԶԼՄ-ները հայտնել են, որ Իրանի հարավում առգրավվել է 50 հազար լիտր մաքսանենգ վառելիք։ Գնդապետ Յուսեֆ Սոլեյմանին հայտնել է, որ հինգ ծանր մեքենա է ձերբակալվել:  Նրա խոսքով, այս առնչությամբ կալանավորվել է հինգ մեղադրյալ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ վառելիքը տեղափոխվելու էր Բելուջիստան նահանգ։

Տարածաշրջանային ծրագրերի մասին

• Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանը մեղադրել է Արևմուտքին Իրանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ և ընդգծել է, որ անկարգություններին աջակցելու Վաշինգտոնի նպատակներից մեկը Թեհրանին ստիպելն է կատարել միջուկային բանակցություններում իր պահանջները։

• Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել  է, որ ԱՄՆ պաշտոնյաները գիտեն, որ ճնշումների և սպառնալիքների ներքո Իրանը չի բանակցի և չի գնա զիջումների։

• Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է՝ Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 10 ամսում գերազանցել է ռեկորդային 4 միլիարդ դոլարը։ Համեմատության համար նշենք, որ ամբողջ 2021 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը եղել է այս նշագծից ցածր։  Միաժամանակ արտադրանքի արտահանումն աճել է 27%-ով, իսկ ներմուծումը` 10%-ով։

• ՌԴ ԱԳՆ ղեկավարն հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունից և իրենք  ցանկանում են, որ ամերիկյան կողմը հնարավորինս արագ և անդառնալիորեն վերացնի Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները ու ապահովի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խստիվ կատարումը։

• Իրանցի խորհրդարանականների պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել են Մոսկվա՝ դիտորդի կարգավիճակով մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 15-րդ նիստին։

• Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի գլխավորությամբ այցելել են Իրան։

• Եվրամիությունը վերջերս պատժամիջոցներ է սահմանել իրանական անգլալեզու լրատվամիջոցների, ինչպես նաև անհատների և կազմակերպությունների դեմ՝ ժողովրդավարությանն աջակցելու պատրվակով։ Պատժամիջոցների են ենթարկվել նաև Press TV հեռուստաալիքը, որը կապված է Iran Broadcasting-ի հետ և գործարկվել է 2006 թվականի հուլիսի 17-ին:

• Արևմուտքը խոստացել է Իրանին, որ չի շարունակի աջակցել ցուցարարներին, եթե Իրանը վերջ դնի Ռուսաստանի հետ համագործակցությանը։ Փոխարենը Իրանում հայտնել են Ռուսաստանի հետ համագործակցության նոր փաստաթղթի ստորագրման պատրաստության մասին։

• Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։ Պատժամիջոցները վերաբերել են Իրանի իրավաբանական և ֆիզիկական անձանց։  Սահմանափակումների տակ է հայտնվել, մասնավորապես, «Բահարեստան Քիշ» ընկերությունը, որը, ըստ Կանադայի իշխանությունների, օգնում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի մշակմանը։

• Իրանի ԱԳ նախարարը  Սերբիայի ԱԳ նախարարին փոխանցել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական ուղերձը և հրավերը՝ Իրան այցելելու համար։

• Ըստ ILNA-ի՝ Իրաքի նավթի նախարարը հայտարարել է, որ Իրանի նավթի նախարարության հետ գազի արտահանումը դեպի Իրաք շարունակվելու է՝ հաջորդ ամառ երկրի էլեկտրակայանները վերազինելու համար:

• Իրանական լցանավը, որը տեղափոխում էր մոտ 2 միլիոն բարել գերթեթև նավթ, այս շաբաթ ժամանել է Վենեսուելայի ջրեր, այս մասին հայտնել է Reuters-ը։  Վենեսուելան և Իրանը, Միացյալ Նահանգների պատժամիջոցների ներքո, գնալով ընդլայնել են իրենց համագործակցությունը, հիմնականում փոխանակման միջոցով»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}