Շոլցը գերմանացիներին կոչ է արել թոշակի անցնել 67 տարեկանում
Գերմանիայում նկատվում է սահմանված ժամանակից շուտ թոշակի անցնելու միտում, ուստի կառավարությունը կձգտի ավելացնել այն աշխատողների թիվը, որոնք կաշխատեն մինչև կենսաթոշակային տարիքը՝ 67 տարեկանը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Կարևոր է ավելացնել նրանց թիվը, որոնք կարող են իրականում աշխատել մինչև կենսաթոշակային տարիքը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ կառավարությունը ցանկանում է, որ Գերմանիայում ավելի շատ մարդիկ թոշակի անցնեն 67 տարեկանում, այլ ոչ թե 63 կամ 64 տարեկանում, ինչպես հաճախ է պատահում: Սակայն, ըստ կանցլերի, շատերի համար դա դժվար է։
Շոլցը նաև տեսնում է աշխատաշուկայում կանանց մասնակցությունը մեծացնելու «պոտենցիալ», դրա համար, պետք է մանկապարտեզներում և դպրոցներում աշխատանքային ժամերը երկարացնել։
Գերմանիայում տնտեսագետներն ու գործատուները երկար ժամանակ կոչ են արել բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարեկան, այդ թվում՝ կայունացնել կենսաթոշակային համակարգը։ Սակայն կոալիցիոն համաձայնագրում իշխող կուսակցություններն ապահովել են դրույթ, ըստ որի՝ ներկայիս կենսաթոշակային տարիքը՝ 67 տարին, ենթակա չէ բարձրացման։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը