Ռոնալդու. Ցավոք, իմ երազանքն ի չիք դարձավ
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմի՝ ԱԱ-2022-ից հեռանալը. 1/4 եզրափակիչ խաղում Պորտուգալիան 0։1 հաշվով պարտվել է Մարոկկոյին։
«2022 թվականի Աշխարհի առաջնութունում Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը իմ կարիերայի ամենամեծ երազանքն էր: Բարեբախտաբար, ես բազմաթիվ միջազգային տիտղոսներ ունեմ, այդ թվում՝ իմ ազգային հավաքականի հետ, բայց իմ ամենամեծ երազանքն էր Պորտուգալիայի անունը բարձրացնել աշխարհի ամենաբարձր մակարդակի վրա:
Ցավոք, այդ երազանքն ի չիք դարձավ։ Սրան բուռն արձագանքելն իմաստ չունի, բայց ուզում եմ, որ բոլորն իմանան. շատ բան է ասվել ու գրվել, բայց Պորտուգալիայի հանդեպ իմ նվիրվածությունը մեկ անգամ էլ չի փոխվել։
Այս պահին այլևս ասելու բան չկա։ Շնորհակալություն Պորտուգալիա. Շնորհակալություն Կատար: Երազանքս գեղեցիկ էր, քանի դեռ կենդանի էր։ Հիմա մնում է հուսալ, որ ժամանակը լավ խորհրդատու կլինի և թույլ կտա յուրաքանչյուրին ինքնուրույն եզրակացություններ անել»,- sport.ru-ի հաղորդմամբ, գրել է Ռոնալդուն սոցցանցերում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը