ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 82.7%-ով. Վաղարշակ Հակոբյան
«2022 թ. առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 75.4 %-ով, ԵԱՏՄ երկրների հետ՝ 82.7%-ով, ԵՄ երկրների հետ՝ 38.4 %-ով, իսկ ԱՄՆ-ի հետ այն աճել է 2.1 անգամ»,- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը:
Հանձնաժողովը քննարկում է նախաձեռնել «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում» խորագրի ներքո:
Նրա խոսքով՝ առևտրաշրջանառության առումով Հայաստանի թիվ մեկ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, որի հետ 2022 թ. առաջին 9 ամիսների ընթացքում փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 3.2 մլրդ դոլար, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 80.5 %-ով:
Վաղարշակ Հակոբյանը հայտնեց, որ 1.5 մլրդ դոլարի առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանք է արտահանվել, որից 193 մլն դոլարը կազմում է սննդամթերքը, ալկոհոլը և ծխախոտը:
ՔՊ-ական պատգամավորը առանձնացրեց սննդամթերքի տեղափոխման հիմնախնդիրը, առաջ քաշելով սննդամթերք տեղափոխող բեռնատարների համար հատուկ կանաչ գոտիների սահմանման, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում նավիգացիոն կապարակնիքների համակարգը երրորդ երկրների հետ տարածելու միջոցները:
Հակյոբյանը հայտնեց, որ հանձնաժողովը հրավիրել է նիստ, որպեսզի քննարկվի հիշատակված խնդիրները և մշակվի դրանց լուծման ուղիները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան