Քաղաքական 13:28 13/12/2022 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Օսկար կատվի խնամակալը չպետք է վճռի մեր բոլորի ճակատագիրը

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Թուրքը փակում է Լաչինի միջանցքը, Հայաստանի ԱԺ-ում բուֆետ են բացում։ Ընդամենը սեպտեմբերին տվել ենք 200-ից ավելի զոհ, ունենք չվերադարձված դիեր, իշխանությունն անամոթաբար գնում է Քաթար՝ ֆուտբոլ նայելու, օր ու մեջ ամենաթանկ ռեստորաններում հարսանիքի է։ Մեզ իսկապես հոտի տեղ են դրել՝ «Օսկար» կատվի տեղը։

ԱԺ-ում պատգամավորները կառուցողական քննարկում են, թե նոր օրենքով ոստիկանի դուբինկան ռեֆորմից հետո ռետինի՞ց է լինելու, թե՞ կաուչուկից։

Մեր գլխին վաղը թափվելու են թուրքի Բայրաքթարն ու հրթիռները. մենք ինչո՞վ ենք զբաղված։ 
Նայում ես մարդկանց, ովքեր հետդ նոյեմբերի 9-ից հետո երթի են եղել, նախընտրական շտաբերում ու հիմա հանկարծ իշխանության մեջ են, տարբեր պաշտոնների ու հասկանում ես, որ նրանք նույն հաջողությամբ վաղը Մեհրիբանի օֆիսում էլ կաշխատեն։ Իսկ որոշ ՔՊ-ական պատգամավորների լսելով՝ հասկանում ես, որ Օսկար կատուն նրանցից ավելի խելոք է, և բնականաբար՝ բարոյական։

Առաջին անգամ, երբ արձանագրվեց ՔՊ-ի ուսապարկության գաղափարը, շատ վատ էր, բայց դա ամենավատ բանը չէր։ Հետո պարզ դարձավ, որ ուսապարկությունը միայն ՔՊ-ական երևույթ չէ. դա վատ էր, բայց դարձյալ ամենավատը չէր։ Հետո հասկացվեց, որ ուսապարկությունը տարածված հանրային երևույթ է. դա շատ-շատ վատ բան էր, բայց էլի վատագույնը չէր։ Հիմա նկատվում է ամենավատը՝ ոչ քաղաքական դեմքերի ինքնաուսապարկացման պրոցեսը։ Նորմալ մարդիկ, լուրջ մարդիկ սկսում են մտածել, որ ուսապարկ լինելը ավելի կոմֆորտ է, ավելի անվտանգ է ու որոշում են դառնալ ուսապարկ՝ մինչև իրենց գլխի ճարը տեսնեն։ Սա է ամենավատը։

Ու անգամ չես կարող մեղադրել, որովհետև պայքարի դուրս եկած՝ ավելի հայտնի դեմքերը աչքիդ առաջ և ստվերում դառնում են «կառուցողական ու լայնախոհ», իսկ «Օսկարի» խնամակալը իր 680 հազարի շնորհիվ դեռ իշխանություն է։
Էդ 680 հազարից հիմա քիչ բան է մնացել, բայց չկա նաև հունիսի 20-ի ընտրությունների չեղարկման պրոցեսը։ Աննա Վարդապետյանն է դարձել քաղաքական դաշտի և քաղաքական վարքագծի վրա ազդող ամենաազդեցիկ գործոնը։

Կարող է տպավորություն ստեղծվել, որ Արցախի խեղդամահ լինելու պրոցեսը Երևանում քչերին է հետաքրքրում։ Բայց դա խաբուսիկ է. ո՞վ է կոնսոլիդացնում մարդկանց գաղափարի շուրջ, որևէ գաղափարի՝ ոչ միայն Արցախի։ 5 րոպե ցանկացած անտարբեր միջավայրում սկսում ես մարդկանց հետ հանգիստ խոսել, բացատրել խնդիրները, աչքիդ առաջ վերափոխվում են, դառնում են առողջ, հայրենասեր մարդիկ։ Պատկերացրեք, եթե ակտիվ, գրագետ, համակարգված աշխատանք տարվեր պատերազմից հետո, ինչքան ուրիշ վիճակ կլիներ այսօր։

Արցախի շուրջ սուր իրավիճակի մասին

Լաչինի ճանապարհի սուր ճգնաժամն այս կամ այն կերպ լուծվելու է, բայց հիմնական խնդիրը Հայաստանի ՄԵԿ հոգու իշխանության բովանդակությունն է։ ՄԵԿ հոգին չի կարող պետության ճակատագրական հարցերը միակամ լուծել։ Դա բերելու է աղետի։ Այսօրվա Լաչինի ճգնաժամը Պրահայում թույլ տված կոպիտ սխալների արդյունքն է, պատերազմից հետո թույլ տված կոպիտ սխալների ուղիղ հետևանքը։

Որպես օրինակ. 2 տարվա ընթացքում Երևանը ամենօրյա համառությամբ պետք է դներ Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը՝ բոլոր հարթակներում, բոլոր թղթերում, ինչպես թուրքերը դնում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Լաչինի միջանցքի, մեր լինել-չլինելու, խաղաղության և մյուս կարևոր հարցերի փոքրաթիվ բանալիներից մեկը Երևանում է։ Իսկ հիմա մենք մեր «բանալին կորցրել ենք» ու ոչ մի հարցի լուծում չենք տեսնում։ Իսկ այդ լուծումները կան. խաղաղության հնարավորությո´ւնն էլ կա, Արցախ պահելու հնարավորությո´ւնն էլ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:48
Վաղը սպասվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ներկայացուցիչ , փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
20:37
Բայդենի գրասենյակը ճնշում է գործադրել YouTube-ի վրա
Ջո Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել Google ընկերության և նրան պատկանող  YouTube-ին՝   COVID-19 համաճարակի և պատվաստումների...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ալաշկերտը և Արարատ-Արմենիան չպարզեցին հաղթողին
Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում այսօր հանդիպեցին «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»։...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թուրքիան հույս ունի՝ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել  է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից հետո  հրապարակվել է գրավոր...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ա՛յ տղա ջան, մի շաբաթ է ճանապարհը փակ է, ինչո՞վ ես մինչև հիմա զբաղված․ Բերբերյանը՝ Քերոբյանին
Այն որ վերջին օրերին գյուղմթերով բեռնված մեքենաներ Լարսից հետ են գալիս և առաջանում են արտահանման հետ կապված խնդիրներ, «Ագրարագյուղացիական...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ստանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Ստանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը։ Այսօր ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել ԱՀ նախկին գլխավոր դատախազի հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:59
Այս շեդեվրալ 60000$-անոց «բոստանի» հազարավոր խորդենիներն արդեն պետք է տեղափոխված լինեին քաղաքային տնկարան․ Վարդանյան
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Քրիստինա Վադանյանը գրում է․ «Վաղը դեկտեմբերի մեկն է,...
Աղբյուր` Panorama.am
18:47
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:30-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (Տերյան 42/1) տեղի կունենա տոնական միջոցառում՝...
Աղբյուր` Panorama.am
18:31
«Կին»​ ​միջազգային​ 20-րդ ​կինոփառատոնի շրջանակում կներկայացվի 53 ֆիլմ՝ 20 երկրից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի «ԿԻՆ» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հուսով եմ՝ կենտրոնի բնակիչներիս տան մոտ կանգնելու համար ռեկետ չեք անելու. Հարցում
Քաղաքային իշխանությունների՝ կայանման կտրուկ թանկացման մտադրությունը մտահոգություններ է առաջացրել Փոքր Կենտրոնի բնակիչների շրջանում։ Նրանք...
Աղբյուր` Panorama.am
18:20
Տիգրան Խաչատրյանն ապահովում է առնվազն բրոնզե մեդալ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «8-րդ մեդալը աշխարհի առաջնությունում։ Այս անգամ փայլեց  գերծանր քաշային Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Դիմադրություն» շարժման ժամանակ քաղաքացու ձեռքը կոտրած ոստիկանի դեմ հացակազմ չեն գտել
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «2022թ. մայիսին՝ «Դիմադրության» շարժման ժամանակ, անձը պարզված մի «բերետ»...
Աղբյուր` Panorama.am
18:01
Երևանում ելույթ կունենա Լոլա Աստանովան և Լարային կազմը
Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա համաշխարհային հռչակ վայելող դաշնակահարուհի Լոլա Աստանովան, լարային կազմի նվագակցությամբ: Համերգը...
Աղբյուր` Panorama.am
17:59
Արհեստական բանականությունը կարող է հինգ տարում մարդու ուղեղի մակարդակի հասնել
Ընդհանուր արհեստական բանականությունը կկարողանա հասնել մարդու ուղեղի զարգացման մակարդակին առաջիկա հինգ տարում: Այդ մասին հայտարարել է ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
17:51
ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: ՀՖՖ-ից հայտնում են, որ կայացել է...
Աղբյուր` Panorama.am
17:42
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով
Նոյեմբերի 30-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայց կներկայացնի իրեն ուղղված մահվան սպառնալիքների փաստով
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը մտադիր է բողոք ներկայացնել մահվան սպառնալիքների վերաբերյալ, որոնք իր շրջապատի կարծիքով գալիս...
Աղբյուր` Panorama.am
17:30
Լրագրողներին վիրավորած Դիանա Մարտիրոսյանը չի ուզում մասնակցել դատական նիստերին
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է լրագրող լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի՝ հրապարակային արտահայտված...
Աղբյուր` Panorama.am
17:06
Գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում։
ԱԺ «Հայաստան» պատգամավոր Գառնիկ Դանիելյանի տեղեկություններով, այս օրերին գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՌԴ պատրաստակամ է եռանդով նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը.Լավրով
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի «հարթակում» կարճ զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին...
Աղբյուր` Panorama.am
16:57
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որոշ մանրամասներ է հայտնել նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և  ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:47
ՔՊ-ն Հասմիկ Հակոբյանին և Նունե Հախվերդյանին առաջադրեց ՀՌՀ-ի թափուր տեղերի թեկնածուներ
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արմեն Մինասյան. Կասկած չունեմ՝ Ռուսաստան-Արևմուտք լարված շրջանը ճեղքվելու է Քիսինջերի ցույց տված ուղղությամբ
«Ցավում եմ այս կորստի համար: Դիվանագիտության պատմությունը հազվադեպ է տեսել այնպիսի տիտանների, ինչպիսին Հենրի Քիսինջերն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ինչի հիման վրա են քրեական հետապնդում հարուցել Բրյուսովի համալսարանի նախկին դեկանի նկատմամբ․ArmLur.am
Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ։ Ըստ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
16:31
Շահրամանյանն Ադրբեջանի հետ չի բանակցում, կապի մեջ է այնտեղ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների հետ․ խորհրդական
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադբեջանի ներկայացուցիչների հետ, եթե բանակցություն լիներ՝...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ֆրանսիացիների գրեթե 70 %-ը հավանություն չի տալիս Մակրոնի գործողություններին
Նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունները հավանության չեն արժանանում ֆրանսիացիների 67%-ի կողմից, այդ թվում՝ նախագահական խմբակցության հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:39
Բրիտանիան Թուրքիային խոստացել է, որ Գերմանիային կհամոզի նրան վաճառել Eurofighter-ը
Մեծ Բրիտանիան Թուրքիային խոստացել է, որ Գերմանիային կհամոզի Անկարային վաճառել Eurofighter կործանիչներ, ինչին Բեռլինում դեմ են։ ՏԱՍՍ-ը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
15:30
«Բարբի» ֆիլմի դերասանուհի Մարգո Ռոբին ներառվել է Financial Times-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակում
Դերասանուհի Մարգո Ռոբին Financial Times-ի կողմից ճանաչվել է տարվա 25 ամենաազդեցիկ կանանցից մեկը։ Մարգո Ռոբին հայտնի է «Բարբի»,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}