ԱՄՆ-ում տղամարդը փորձել է վերակենդանացնել ընկերուհուն՝ դանակով սրտին հարվածելով
Իրավունք
15:15 26/12/2022
Աշխարհ

ԱՄՆ-ում տղամարդը փորձել է վերակենդանացնել ընկերուհուն՝ դանակով սրտին հարվածելով

Արիզոնայի բնակիչը փորձել է վերակենդանացնել իր 33-ամյա ընկերուհուն և դանակահարել նրա սրտին։ Այս մասին KPHO-TV-ի հրապարակած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Դեպքը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 12-ին։ Ոստիկանության տվյալներով՝ 34-ամյա Սթիվեն Ջոզեֆ Անդերսոնը փողոցում հանդիպել է Ռեբեկա Լին Լամբերտին և հրավիրել նրան իր տուն։ Մինչ ամերիկացին լոգանք էր ընդունում, կինը թմրանյութ է ընդունել և մահացել գերդոզավորումից։

Լոգարանից դուրս գալով՝ Անդերսոնը տեսել է, որ իր ընկերուհին մահացել է։ Դրանից հետո տղամարդը փորձել է վերակենդանացնել Լամբերտին և 13 սանտիմետրանոց դանակը մտցրել նրա կրծքավանդակի մեջ։

Այս պահին ամերիկացին գտնվում է հոգեբուժարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, մահվան փաստը թաքցնելու և հանգուցյալի մարմինը անդամահատելու համար։
 

Placeholder
ԱՄՆ-ում տղամարդը փորձել է վերակենդանացնել ընկերուհուն՝ դանակով սրտին հարվածելով