Եկատերինբուրգի զինկոմիսարիատը հայտնել է, որ համատիրությունն է մեղավոր մահացած տղային զորակոչի ծանուցագիր տալու մեջ
Իրավունք
17:00 26/12/2022
Աշխարհ

Եկատերինբուրգի զինկոմիսարիատը հայտնել է, որ համատիրությունն է մեղավոր մահացած տղային զորակոչի ծանուցագիր տալու մեջ

Եկատերինբուրգի զինկոմիսարիատը հայտարարել է, որ այն անձանց ցուցակները, որոնց պետք է զորակոչեն, նրանց է փոխանցել համատիրությունը:Լուրը հաղորդում է «պոդյոմը»-ը՝ Telegram-ի իր պաշտոնական ալիքում։

Սվերդլովսկի մարզի զինկոմիսարիատը Չկալովսկիի շրջանային վարչությունից հայտնել են, որ իրենք ներողություն են խնդրելու ընտանիքից, որի 2009 թվականին երկու տարեկան հասակում մահացած տղային հասցեագրված ծանուցագիր է ուղարկվել։ Սակայն մեղքը ոչ թե իրենց է, այլ համատիրությանն է, քանի որ ցուցակներն այնտեղից են փոխանցվել նրանց։ Նրանց խոսքով՝ զինվորական հաշվառման սեղանը պետք է ստուգեր առկա տվյալները, ապա վերջնական ցուցակները փոխանցեր զինկոմիսարիատ։

Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում մի կին փոստարկղում ծանուցագիր է գտել, ըստ որի՝ իր մահացած որդուն 2023 թվականի հունվարի 26-ին ժամը 08:00-ին խնդրել են ներկայանալ հավաքակայանում։ Տղան մահացել է 2009 թվականին՝ ուղեղի կաթվածից, նա երկուսուկես տարեկան է եղել։ Նա վաղաժամ էր ծնվել և բազմաթիվ ծանր ախտորոշումներով, այդ թվում՝ հիդրոցեֆալուս և ուղեղային կաթված:

Placeholder
Եկատերինբուրգի զինկոմիսարիատը հայտնել է, որ համատիրությունն է մեղավոր մահացած տղային զորակոչի ծանուցագիր տալու մեջ